пятница, 8 июля 2016 г.

Որտեղի՞ց են գալիս կոռուպցիայի արմատները

Պարզվում է, Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանին պատկանող ,,Արգիշտի,, հյուրանոցի շենքը, որ նախկինում մանկապարտեզ էր՝երկաթգծին պատկանող, սեփականաշնորհվել է 1995թվի նոյեմբերի 17-ին՝քաղաքապետի հարազատի անվամբ, 6 միլիոն 145հազար 805 դրամով:Եվ սա՝այն դեպքում, երբ մարդկանց նվազագույն աշխատավարձն այդ տարիներին 1000-2000դրամի շրջանակներում էր, հայկական դրամը նոր-նոր մուտք էր գործել:Փաստորեն, դեռ 90-ականերին ընդհատակյա միլիոնատերեր են եղել ազատ ու աղքատ Հայաստանում:Աճուրդային հանձնաժողովի նախագահն էլ եղել է անձամբ ինքը՝գործող քաղաքապետը, որ այն ժամանակ դեռ Ճանշինի պետ էր:Եվ, քանի որ առաջին աճուրդի ժամանակ այլ մրցակից-գնորդ չի  գտնվել, դիմել է տրանսպորտի նախարարություն՝խնդրելով մեկնարկային գինն իջեցնել.այսինքն՝սկզբնական գիննն ավելի մեծ է եղել:Հիշեցնենք, որ այդ ժամանակ տրանսպորտի նախարարը Հենրիկ Քոչինյանն էր /ով քաղաքապետի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր եւ 1998-2007թվերին Լոռու մարզպետն էր /, եւ երբ 24.04.1995թ.ՀՀ երկաթուղու պետի հրամանով մանկապարտեզը լուծարվում է,, ՝2 օր անց՝26.06.1995թ.էլ տրանսպորտի նախարարի թիվ 190 կարգադրությամբ շենքը տրվում է Լոռռւ ճանշինին, որն էլ այն նպատակահարմար է գտնում աճուրդի հանել՝ինչպես վերը նշեցինք:  Իսկ մինչ աճուրդը, Լոռվա Ճանշինի արհկոմն իր 14.09.1995թվի նիստում որոշել է.,,Հաշվի առնելով շենքի վթարային վիճակը, որի վերակառուցման համար կպահանջվի մեծ ծախսեր,որին ձեռնարկությունն այսօր ի վիճակի չէ, նպատակահարմար է շենքը վաճառել աճուրդով,,/:1998թվից արդեն մանկապարտեզը վերակառուցվեց եւ դարձավ հյուրանոց, որի կառուցումն ուղեկցվեց մանկապարտեզի նախկին աշխատողների կողմից բողոքի ցույցերով.բայց՝վերջիններիս բողոքներն այդպես էլ համապատասխան ուշադրության չարժանացան, իսկ բողոքավորներից Աիդա Ասատրյանն, ի պատասխան՝ հայտնվեց կանանց ուղղիչ աշխատանքային գաղութում, որտեղ անցկացրեց 2 ամիս.այդ առթիվ հրապարակումների շարք եղավ ,,Առավոտ,, եւ ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, թերթերում,,:


...Հետաքրքիր է, 17 տարվա ընթացքում որեւէ պատկան մարմին հետաքրքրվե՞լ է, թե էդ ո՞նց է լինում, որ հազարավորներն օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել, իսկ մեկը եւ հյուրանոցային բիզնես ունի, եւ ռեստորանային, եւ ասֆալտի, եւ դեռ ,,ձեռի հետ,, էլ ՝քաղաքապետի պաշտոն:Ու ակամա հիշում եմ Սունդուկյանի Պեպոյի խոսքերն՝ուղղված Զիմզիմովին, որ 2001թվին դարձրել էի հոդվածի վերնագիր՝,,Առավոտում,,.,,Էս օսկի պատերը վուր սարքիլ ի՜ք,,:Ստորեւ ներկայացվում է հիշյալ հրապարակումը՝որպես պատմական հուշ:

                      ,,ԷՍ ՕՍԿԵ ՊԱՏԻՐԸ ՎՈՒՐ ՍԱՐՔԻԼ Ի՜Ք,,

Շուրջ կես տարի է՝Վանաձորի Բաթումի փողոցի 1 հասցեում բուռն շինարարություն է գնում:Կառուցվող դղյակի բարձր պարիսպներն արդեն վեր են խոյացել:Ըստ հավաստի աղբյուրների, նախկին մանկապարտեզը վերակառուցվում է որպես հյուրանոց:Մեզ չհաջողվեց պարզել, կառուցվող օբյեկտը մասնավո՞ր անձի է պատկանում, թե՞ ինչ-որ ընկերության:Նախկին մանկապարտեզի կապակցությամբ, սակայն, ,,մեհենական մատյաններից,, մի տեղեկատվություն պոկեցինք:Մասնավորապես, 1999թվին Վանաձորում լույս տեսնող  ,,Արփի,, թերթի թիվ 29 համարում հավաստիացվում է, թե մանկապարտեզը ապօրինի է սեփականաշնորհվել:

,,Առավոտ,, 1.09.2001թ.

Եւս մեկ հրապարակում էլ լույս է տեսել ,,Առավոտի,, 9.10.2002թ.համարի ,,Քաղաքապետի դղյակը,, հոդվածում /.aravot.am.9.10.2002թ.,/ որին էլ հաջորդեցին ,,Թե ինչ եղավ հետո, երբ ՀՀ քաղաքացին փորձեց մոտենալ ՆԳ նախարարին,, ,,Մի բողոքիր, որ չդատվես,, ,,Մի նամակի պատմություն,, հոդվածները՝տողերիս հեղինակի կողմից: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ