Ընտանեկան-տոհմական արխիվներից հայտնաբերեցինք պապիս՝1902թվի փետրվարի 10-ին ծնված Սարիբեկ Սումբաթի Հովսեփյանի կրթական վկայականը՝տրված 1915թվի հունիսին՝Ալավերդու շրջանի Դսեղ գյուղի տարրական ուսումնարանի կողմից;Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ, ուստի վկայականն էլ հին ռուսական /կամ՝սլավոնական/ ուղղագրությամբ է։Դժվարընթեռնելի ու լավ խունացած վկայականի՝խոշորացույցով ուսումնասիրությունից պարզվեց, որ ուսումնական առարկաների թվում եղել են՝,,По закону божьи,, ինչպես նաեւ՝հայերեն եւ ռուսերեն ընթերցանությունները, որոնցից Սարիբեկը,,գերազանց,, է գնահատվել, իսկ մաթեմատիկայից, մաքրագրությունից ու գիմնաստիկայից՝,,լավ,,։Ուսումնարանի տնօրենը կոչվել է смотритель-законоучитель։
Սարիբեկ Հովսեփյանը՝մինչեւ Հայրենական մեծ պատերազմ կամավոր մեկնելը, բնակվել ու աշխատել է Քոլագերանում/Թումանյան կայարան/, եղել է երկաթուղու սլաքավար, կշռավար, այնուհետ՝պարտիական 5-ամսյա դասընթացներ անցնելուց հետո՝պարտկոմի քարտուղար,ագիտպունկտի վարիչ։Միաժամանակ ուշագրավ թղթակցություններով՝երկաթուղու աշխատանքերին վերաբերվող/ այդ թվում՝քննադատական ուղղվածության/, հանդես է եկել շրջանային թերթում։Ունի նաեւ 1 տպագրված, մեկ՝անտիպ բանաստեղծություն/անտիպ բանաստեղծությունն ավելի շատ պոեմ է հիշեցնում եւ հայրենասիրական թեմայով է ՝նվիրված Հայրենական մեծ պատերազմին, եւ նրա բերած չարիքներն է մատնանշում ու ժողովրդի ու բանակի մարտական ոգին ներկայացնում։
|