понедельник, 21 ноября 2016 г.

Շիրվանզադեն՝Դաշնակցության եւ Անդրանիկի մասին

19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ստեղծագործած ռեալիստ գրող-հրապարակախոս Ալեքսանդր Շիրվանզադեն, ապրելով գրական-քաղաքական միջավայրում ու շփվելով քաղաքական տարբեր  հոսանքների հետ, իր ,,Կյանքի բովից,, ինքնակենսագրական վեպում զգալի տեղ է հատկացրել այն ժամանակվա Դաշնակցության գործունեությանը։Ահա թե ինչ է գրում պարբերություններից մեկում․,,Ամենից շատ դռներ մաշողները դաշնակցականներն էին, որովհետեւ թե թվով եւ թե ժամանակի ազատությամբ նրանք ամենից հարուստ էին։Նրանք ունեին պրոֆեսիոնալ ,,գործիչների,, մի ամբողջ բանակ, որ ցիրուցան թափառում էր Եվրոպայի բոլոր քաղաքները, ամենուրեք կատարելով իր ,,միսիան,,։Կային նրանց մեջ մարդիկ, որ երկնային պատգամներով էին բարբառում։Անհնարին էր նրանց հետ վիճաբանել, ոչ մի քննադատություն չէին ընդունում եւ նկատողություն անողին բռունցքով էին սպառնում։Բայց կային եւ մարդիկ, որոնք կարծես հոգնել էին դաշնակցության միալար երգը լսելուց եւ երբեմն չէին վարանում կողմնակի անձանց մոտ գանգատվել իրանց կուսակցության դեմ ու պարսավել նրանց քաղաքական գործելակերպը։Այդպիսիներից էր, ի միջիայլոց, բանաստեղծ Սիամանթոն, որի հոգին թեւակոխել էր պայմանականը։Մարդը երբեմն տառապում էր արտասվելու չափ, երբ խնդիրը գալիս էր եվրոպական տերությունների վերաբերմունքին։Նա ասում էր․,,Ամեն ինչ կորցրիք, խնայեք գոնե մեր ազգային պատվասիրությունը ու թքեք այդ պառլամենտներու ու մինիստրներու վրա,,։

Նույն վեպի մեկ այլ պարբերության մեջ գրում է․,,Մի ինչ-որ ձայն ինձ ասում էր, թե այդ կուսակցությունը պիտի լինի սոսկալի փորձանք հայ ժողովրդի գլխին,,։

Իսկ ահա թե ինչ է գրում՝1905-1910թթ, երբ հեռացել էր Եվրոպա, որտեղ, մասնավորապես՝ Ֆրանսիայում ծանոթացել էր Դաշնակցությունից հիասթափված զորավար Անդրանիկի հետ, ում մասին գրում է նույն վեպի երկրորդ մասում․,,Նա պատմեց, որ ինքը եղել է մի հասարակ արհեստավոր-տոկար/այդպես էլ ասաց՝տոկար/, սիրել է իր հայրենիքը, տառապել է թուրքահայ ժողովրդի տառապանքներով, զգացել է, որ մի բանով պետք է օգտակար լինել, բայց չի գիտակցել ինչպես։Ինքն իրանց հեղափոխական հորջորջողները մի օր նրան համոզել են ապստամբել թուրք կառավարության դեմ եւ զենք բարձրացնել։Եվ նա ապստամբել է, ժողովելով իր շուրջը մի խումբ անձնվերներ,,։Այնուհետ ներկայացնում է Անդրանիկի ուղիղ  խոսքը․,,Իհարկե ես խենթ չէի, որ չգիտենայի, թե հայ ազգն իր բոլոր ուժերով ու կարողությամբ չի կրնար տապալել սուլթան Համիդին հզոր կայսրությունը,-ավելացրեց Անդրանիկը դառն հեգնությամբ,-բայց դաշնակցականներն ինձ հավաստիացրել էին, թե եվրոպական պետությունները, տեսնելով մեր ազատագրական շարժումները, կշտապեն մեզի օգնելու։Այս տեսակետից առանձին ջանքեր էին գործադրում մանավանդ Ժնեւում պատսպարված շեֆերը;Նրանք շարունակ  թելադրում էին ինձ կռվել, կոտորել, աղմկել՝կրկնելով՝ ,,Մեր ազգի փրկությունը մոտենում է, մի հուսահատվիր,,։Եվ ես կռվում էի, կոտորում, սակայն, ավաղ, եթե ես մի տեղ կոտորում էի տասնյակ ժանդարմների, անդին, մի ուրիշ տեղ թուրքական զորքերն ու համիդականները թալանում ու այրում էին տասնյակ գյուղեր ու կոտորում էին հարյուր-հազարավոր խաղաղ գյուղեր։Իսկ օգնությունը Եվրոպայից հապաղում էր ու չէր գալիս,,-Անդրանիկի այս եզրակացության առթիվ Շիրվանզադեն հարցրել է․,,Բայց ինչո՞վ եք բացատրում դաշնակցականների վարմունքը, ի՞նչ շահ ունեին նրանք՝ձեզ մոլորեցնելու,,։Ի պատասխան՝Անդրանիկն ասել է․,,Դաշնակցությանը գործ էր հարկավոր, իրական, շոշափելի գործ, թող այդ գործը լիներ մի ամբողջ ժողովրդի կործանումը։Նրա ջերմ ցանկությունն էր աղմկել, փոթորիկ բարձրացնել, թեկուզ այդ փոթորիկը լիներ մի փոքրիկ, ,մի խաղաղ լճի մեջ։Նրան հարկավոր էր մի որեւէ շարժում, մի որեւէ դղրդոց այնտեղ, Թուրքիայում, որպեսզի թե Կովկասում եւ թե այնտեղ՝Եվրոպայում գոռա ու աղաղակե․,,Ահա տեսեք տեսեք՝ես գործ եմ կատարում, դրամ տվեք,տվեք, որ իմ շեֆերն ապրեն խաղաղ՝Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերում եւ որպես դիպլոմատներ՝զորավորների դռներ մաշեն ու ազգի ինքնասիրությունը ոտնատակ անեն,,։

Իսկ մեկ այլ պարբերության մեջ նշում է․,,Անդրանիկը վրդովված էր անսահման եւ իր որակումների մեջ դաշնակցության հանդեպ հասնում էր ծայրահեղականության, չխնայելով ոչ մի ածական, իսկ ես չէի ուզում կրակի վրա յուղ թափել։Ահա ինչու, ես զգացի մի տեսակ թեթեւոթյուն, երբ այդ պահին սրճարան մտավ դաշնակցության նախկին շեֆ բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը․նա,որ դառնացած բաժանվել էր իր նախկին ընկերներից ու գաղափարներից, թեեւ բավականաչափ խուսափում էր նրանց մասին վատ խոսելուց,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ