вторник, 24 октября 2017 г.

Շիրակամուտը փոխանակ Շիրակի մարզի մեջ մտնի, Լոռու մարզի մեջ է մտնում․սրա իմաստը ո՞րն է

Երբ ասում ենք՝,,Շիրակամուտ", հասկանում ենք Շիրակի մուտք, բայց զարմանալին այն է, որ Շիրակամուտը/այսինքն՝նախկին Նալբանդը՝1988թվի երկրաշարժի էպիկենտրոն/, մտնում է ոչ թե Շիրակի ,այլ՝Լոռւ մարզի մեջ։Այս վարչատարածքային տարօրինակ բաժանումը տեղի ունեցավ երկրաշարժից հետո,, երբ ՀՀ շրջաններն օպտիմալացվեցին ու մտան մարզերի կազմի մեջ՝որպես համայնքներ։Բայց չէ՞ որ յուրաքանչյուր մարզ՝իր էթնիկ առանձնահատկությունները պետք է ունենա, ու դա նախ եւ առաջ՝բարբառային առանձնահատկության մեջ է, իսկ Շիրակն ու Լոռին ակնհայտ տարբեր բարբառներ ունեն․շիրակցիք խոսում են Գյումրվա, լոռեցիք՝Լոռվա բարբառով։Լոռեցիք շիրակցիներին ,,կռո,, են ասում/թերեւս՝նկատի ունենալով որոշ դեպքերում կաթոլիկ կամ խաչապաշտ լինելու հանգամանքը/, շիրակցիք լոռեցիներին՝,,քոլեցի,,։Հիմա Շիրակամուտը Լոռու կազմի մեջ դնելու իմաստը ո՞րն է/ի դեպ, դեռեւս 1998թվին ,,Առավոտում,, հանդես եկա՝,,Լոռեցիները՝Շիրակի բարբառով,, հոդվածով,,/։Ուղղակի աբսուրդ է, բայց՝փաստ, որ շիրակամուտցին՝այսինքն նալբանդեցին, իրեն պետք է համարի լոռեցի։Միաժամանակ հետաքրքիր է, թե Շիրակամուտից ավելի մոտիկ է Լոռու մարզկենտրոն Վանաձորը՞, թե՞ Շիրակի մարզկենտրոն Գյումրին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ