вторник, 29 мая 2018 г.

,,100-ամյակը՝առանց Ռեժիմի,,

,,100-ամյակը,,առանց ռեժիմի,, կարգախոսը, որ 1915թ․ Եղեռնի 100-ամյակի առթիվ էր, ու ներդրվեց այդ առթիվ 2015թ․հեղափոխական մեկնարկ սկսած Ժիրայր Սեֆիլյանի կողմից, փաստորեն, իրականացավ 3 տարի անց՝երեկ, ՀՀ 1-ին հանրապետության 100-ամյակի տարեդարձի օրը։ՀՀ առաջին հանրապետության 100-ամյա տարելիցի առթիվ զինվորական շքերթը, որ նաեւ թատերականացված հանդես էլ էր,իրոք, պատմական կարեորագույն իրադարձություն էր/ որ, ցավոք, նշվեց առանց արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի մասնակցության, ով, հուսանք, առաջիկայում ազատ կարձակվի բանտից/։

ՀՀ ցանկացած քաղաքացի, ով իր մաշկի վրա զգացել է  ՀՀԿի զոռբաների ծանրումեծ լուծը՝վերջին 20 տարում, չէր կարող այլեւս Նոր Հայաստանի զինվորական շքերթը դիտել՝առանց հուզմունքի, ու ոգեւորվել հենց միայն այն հանգամանքից, որ ժողովրդի համար տարիների ընթացքում ատելի դարձած Ռեժիմն այլեւս կազմաքանդված է ու ցիրուցան եղած․բեկորները շպրտվել են չորս կողմ այնպես, ինչպես  շպրտվեցին ,,Ալադինի կախարդական լամպի,, դերվիշ-բաբայի կլոնները՝ամենազոր Ջինի հրահանգով;

Բայց ախր ․․․․այ ձեր տունը շինվի, բա էդ կարգի հանդիսավոր ու պատմական միջոցառումը՝զինվորական շքերթը, այդքան անհավես կլուսաբանե՞ն․․․․չկար այն պաթոսն ու ոգեւորությունը, որ տեսել ենք սովետական տարիներին՝հայտնի հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի եւ էլի ոմանց ձայնի մեջ՝շքերթներ լուսաբանելիս։Բա ,,Կեցցե,,-ն /որ գրաբարյան ժամանակներից եկել-հասել է մեր օրերը/, էդքան անհավես կարտաբերե՞ն․․․․առանց մեջը հեղափոխական պաթոս դնելու, առանց ոգեորության․․․․կամ ,,Փառքն,, առանց երկարացման նշանի կասե՞ն․․․․Բա ու՞ր են լեզվական պատկերավորման միջոցները, հո Ռեժիմը հետը չի՞ տարել․․․․Գոնե օրինակ վերցնեին Նիկոլ Փաշինյանի պաթոսից ու ոգեւորությունից․․․,,Կեցցե՜․․․այն Հայաստանը՜․․․,,։Հենց այդ պաթոսն ու ագեորությունն էր, որ տասնյակ հազարավոր քաղաքացիների փողոց դուրս բերեց ու տապալեց ՀՀԿ-ի 20-ամյա Ռեժիմը։Երեւի միջոցառումը լուսաբանողներն իրենց մաշկի վրա չեն զգացել Ռեժիմի լուծը, ու,նրանց համար՝ այլեւս ազատագրված Հայաստանի 1-ին զինվորական շքերթը մեծ ոգեւորություն չէր։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 3 мая 2018 г.

Նիկոլը ոչ միայն ճառ ասող է, այլեւ՝զանգ կախող

Մայիսի 8-ին Ազգային Ժողովում վարչապետի քվեարկության օրն, ամենայն հավանականությամբ, հայ ժողովրդի համար կդառնա Հայկական վերածննդի օր/իհարկե՝եթե Հանրապետականները չդրժեն իրենց խոստումը եւ իրենց 20-ամյա կառավարման պատմության ընթացքում գոնե մի բարի քայլ կատարեն՝քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին/։Այդ օրը կընտրվի հայ ազգի միասնականության ապացույցը համարվող նոր վարչապետ՝ոչ միայն օրենքով սահմանված լայն լիազորություններով/որ գերազանցում է անգամ նախագահի լիազորությունները/, այլեւ՝ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող, ում մեջ ժողովուրդը տեսավ իր փրկարարին։Նա կլինի 27 տարվա անկախության պատմության մեջ առաջին ղեկավարը՝այս երկրում ծնված, մեծացած, տառապած ու քաղաքական հալածանքների միջով անցած, եւ ողջ կյանքն իր երկրում ապրած։Առաջին անգամ՝Հայաստանում երկրի ղեկավար է դառնում հայաստանցին՝իր հող ու ջրին, իր երկրի ու ժողովրդի խնդիրներին, հոգս ու կարիքներին ոչ միայն լավատեղյակ, այլեւ՝դրանց միջով անցած ու երկիրը ղեկավարելու իրավունք եւ ժողովրդական լայն աջակցություն ստացած, ում հետ ստիպված եղան հաշվի նստել նաեւ մեր երկրի ռազմավարական գործընկերները, որ մինչ վերջերս դեռ սատարում էին իշխող կուսակցությանը։

Նիկոլը ժողովրդի մարդն է, ժողովրդական մարդ է, ու դրա համար հայ ժողովրդի ամենատարբեր շերտեր ու պահի լրջությունը գիտակցող քաղաքական մրցակիցներ որոշեցին նրան ընտրել՝հաշվի նստելով ժողովրդի կամքի հետ։Նիկոլը հայ ժողովրդի եւ Սասնա ծուռն է, եւ Նելսոն Մանդելան։Նա 1-ին քաղաքական գործիչն է, որ ոչ միայն ճառ ասող է, այլեւ՝զանգ կախող․անկոտրում, չընկճվող ու դժվարությունների առաջ չընկրկող։,Հույսով եւ հավատով սպասենք մայիսի 8-ին/որ կարող է դառնալ Հայկական վերածննդի օրը/, եւ ազգովի ոչ միայն աղոթենք դրա իրականացման համար, այլեւ նպաստենք մեր աջակցությամբ, գործողություններով, չթուլացնելով համաժողովրդական շարժման թափն ու ու ճնշումը՝դիրքերը դժվարությամբ զիջող ու երկրի կառավարումից հեռացող Հանրապետական կուսակցության նկատմամբ։ՀՀԿ-ի մեղքերը կարող են ներվել ժողովրդի կողմից միայն դիրքերը հաղթողին կամավոր հանձնելու եւ ժողովրդի ընտրյալ վարչապետի  քվեարկությանը չխանգարելու դեպքում․թեպետ՝կան մարդիկ, որոնք գտնում են, որ 20 տարի շարունակ երկրի գլխին փորձանք դարձած ուժի նկատմամբ չի կարելի ներողամտություն ցուցաբերել, ու ամեն մեկը պետք է պատժվի՝իր գործած մեղքերին համապատասխան։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ