2008թվի ,,Ժամանակ Լոս -Անջելես,, թերթին տված հարցազրույցում/,,Նիկոլ Փաշինյան․,,Չենք ընկրկի որեւէ ուժի առաջ,,/ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը/որ այն ժամանակվա իշխանությունների կողմից համարվում էր որպես ,,մարտի մեկի գործողությունների հրահրիչ,,/, ի պատասխան թղթակցի հարցի, թե ,,Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԵՐՁԱԿԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ",պատասխանել է․
,,Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը․մարդիկ հասկացան, որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ՝ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին։Արդեն կեսօրին լուրեր կային, եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան,եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք․այսինքն՝մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն,,։
,,Տեղի է ունեցել հանցագործություն, ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ՝մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա։Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները, այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր։Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա՝ստիպում է մտածել,որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած՝չի համապատասխանում իրականությանը։Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ, եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար։Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են հատուկ հանձնարարական՝չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց։Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը։Այդ իրադարձություններով մարտի 1-ին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն, ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ՝մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ։Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա՝ի՞նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսվորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված։Արդյո՞ք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին,,։
․․․Իսկ նույն թերթի մեկ այլ հոդվածում՝,,Մղձավանջից հետո", ներկայացված է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի պատմությունն այն մասին, թե ոստիկանական ինչ բիրտ վերաբերմունքի է արժանացել՝տարվելով բաժանմունք։
․․․Ցավոք, ,,Ժամանակ-Լոս-Անջելեսն ,, էլ նրա կրկնօրինակ ,,Ժամանակ Երեւանն,, էլ կայքային տարբերակ չունեն․նախկին կայքն արգելափակված է, եւ այսօր պահպանվում է միայն տպագիր տարբերակը նրանց մոտ, ովքեր կամ թղթակցել են թերթին, կամ՝դրանցում տպագրված հոդվածների հետ ինչ-որ չափով առնչվում են։Իսկ 2008թվի մարտի մեկի դեպքերից հետո հաջորդող ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ում 20 օր արտակարգ դրություն էր մտցված Ռոբերտ Քոչարյանի հրամանով/ու բազմաթիվ թերթեր փակվել էին/, ընդդիմադիր միակ կայքը ,,Ժամանակ Երեւանն,, էր, որտեղ ամենայն մանրամասնությամբ տեղ են գտել մարտի մեկին վերաբերվող դեպքերն ու դրանց առթիվ գնահատականները, որոնցով հանդես են եկել քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր