среда, 26 сентября 2018 г.

,,Սասնա ծռերը,, Ռուսաստանից կախվածությանը դեմ են, Նիկոլին՝կողմ

Վանաձորի՝Շառլ Ազնաուրի անվան մշակույթի պալատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ,Սասնա ծռեր,, նորաստեղծ կուսակցության առաջնորդներ, նախկին քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն իրենց ելույթներում նշեցին, որ Հայաստանը  պետք է ազատվի ռուսաստանյան ,,գաղութային,, կախվածությունից։,,Մեր ռազմավարական շահերն իրար հակասում են, այսօրվա կրեմլյան ռեժիմը շարունակում է ցարական եւ բոլշեվիկյան Ռուսաստանից եկած կայսերապետական քաղաքականությունը,,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, բայց միաժամանակ նշեց, որ իրենք դեմ չեն ռուսներին, ռուս ազգի հետ խնդիրներ չունեն։Հատկանշական է, սակայն, որ ,,Սասնա ծռերը,, սատարում են Նիկոլ Փաշինյանին, ով ընդամենը վերջերս հերթական անգամ հայտարարեց եւ նույն Կրեմլին էլ հավաստիացրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ավելի խորացնել։Ժողովրդի սոցիալական ծանրագույն վիճակի  բուն մեղավոր համարելով նախորդ՝27 տարվա 3 իշխանություններին, Սեֆիլյանը միաժամանակ գտնում է, որ Ռուսաստանից կախվածության պայմաններում հնարավոր չէ Հայաստանի տնտեսական զարգացում, ,,իրենք դա թույլ չեն տա,,/մեջբերում/։

Այդուհանդերձ, ,,Սասնա ծռերը,, սատարում են ու վստահում Նիկոլ Փաշինյանին/ներկա քաղաքական էտապում, խորհրդարանական սպասվող ընտրությունների շեմին/։,,Մենք պարոն Փաշինյանի հետ միասնաբար հասնելու ենք մինչեւ ազատ, արդար ընտրություններ։Մենք չենք կարող հակառակորդներ լինել, մրցակիցներ՝հնարավոր է,,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝Փաշինյանի հետ ,,Սասնա ծռերի,, հետագա համագործակցության մասին։

Արցախը տեսնում են Հայաստանի հետ միավորված՝ներկա սահմաններով/հիշեցնենք, որ Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին պատմական որոշում է եղել դեռեվս 1989թ․,երբ Հայաստանը դեռեւս սովետական էր համարվում, եւ այդ որոշումը՝1989թ․դեկտեմբերի մեկի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ էր՝ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի կողմից հաստատված/այդ մասին ՀՀ Գերագույն խորհրդին հատուկ խնդրանքով դիմել էր ԼՂ Ազգային Ժողովը/։Պարզապես՝29 տարի շարունակ այդ որոշումը չի իրագործվել եւ մնացել է թղթի վրա՝ինչ-ինչ քաղաքական իրավիճակներից կամ դիտավորություններից ելնելով։-Գ․Հ․/։Ավելին, Արցախի վերամիավորումից հետո՝,,հաջորդ քայլը լինելու է Նախիջեւանի ազատագրումը,,։Ադրբեջանի հետ որեւէ հաշտություն չեն տեսնում.,,Չի լինելու ոչ խաղաղություն,ոչ բարեկամություն,,-նշեց Վարուժան Ավետիսյանը/նշենք, որ այս կարգախոսն էլ հակասում է Փաշինյանին սատարած ՀԱԿ կարգախոսին՝,,Խաղաղություն, բարիդրացիություն,,/:

Մասնակիցների թվում էին մտավորականներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, ազգայնական գաղափարախոսությամբ օժտված մարդիկ։

,,Սասնա ծռերին,,/որ ժամանել էին ողջ կազմով/վերոնշյալ առաջնորդներից բացի՝նաեւ նախկին քաղբանտարկյալներ Կարո Եղնուկյան, Վոլոդյա Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Տիգրան Կյուրեղյան եւ այլք/դահլիճում դիմավորեցին  ծափողջույններով, հոտընկայս։Իսկ նրանց դատապաշտպան, վանաձորցի Արայիկ Պապիկյանը խոստովանեց, որ երբեւէ չի պատկերացրել, որ մի օր կզբաղվեր քաղաքականությամբ։Հանրահավաքին նախորդող երթը՝Տիգրան Մեծ պողոտայով,  ընթանում էր  ,,Լոռին սատարում է  ,,Սասնա ծռերին,, կարգախոսով, իսկ երթի ժամանակ քայլողներից մեկն անսպասելիորեն բղավեց՝,,Նի-կոլ, վարչապետ,,։Հանդիպման ընթացքում, որպես հեղափոխությանը նվիրվածության արտահայտություն, հնչեց հեղափոխության օրերին ծնված ,,Իմ քայլը,, երգը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր