суббота, 8 декабря 2018 г.

Իրավիճակի եւ...հոգեվիճակի փոփոխություն՝10 տարի անց

2018թիվ, դեկտեմբերի 8, Հայաստան:1988թվի երկրաշարժից անցել է 30, իսկ 2008թվի մարտի մեկի դեպքերից՝10 տարի:Իրավիճակի կտրուկ փոփոխություն՝360 աստիճանով:Նախկին քաղբանտարկյալներից ոմանք հիմա իշխանության ղեկին են,ոմանք էլ պատրաստվում են նոր իշխանության մաս կազմել, իսկ նրանց քաղբանտարկյալ դարձրածները՝հերթով հայտնվում են ճաղերի ետեւում.այն, ինչ անհավատալի էր թվում տարիներ շարունակ:Իրականացավ 2008թվի ՀԱԿ կարգախոսը՝,,Հաղթելու ենք,,.ափսոս, որ այդ հաղթանակին սպասողներից շատերն այլեւս չկան:Ու նրանց միայն հոգիները կարող են երկնքում մխիթարվել:

Հատկանշական է, սակայն, որ 2008թվին համաժողովրդական շարժման կողքին կանգնած Դավիթ Շահնազարյանը հիմա 360 աստիճանով շրջվել է իր երբեմնի սկզբունքներից.եւ եթե 2008-ին խոստանում էր անպայման պատժել Ռոբերտ Քոչարյանին, հիմա կանգնել է այն ուժերի կողքին/ՀՀԿ/, ովքեր 20 տարի եղել են Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողքին.ավելին, Շահնազարյանը հիմա էլ խոստանում է Նիկոլ Փաշինյանին պատժել/ում հետ գլխավորում էր 2008թվի մարտի մեկի համաժողովրդական շարժումը..../

Բայց ինչի՞ համար է խոստանում պատժել Փաշինյանին, որ նախկին հանցագործների ու թալանչիների դեմ պայքարում է՞, թե՞ որ բռնել է այն մարդուն, ում Շահնազարյանն ինքն էր խոստանում բռնել տալ՝Հաագայի դատարանի միջոցով...Այնպիսի տպավորություն է, թե էդ մարդու հիշողության հետ բռնի գործողություններ են տեղի ունեցել....սա լուրջ մտահոգիչ խնդիր է...

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

пятница, 7 декабря 2018 г.

,,Սասնա ծռերը,, Վանաձորում

Հայկական վերածնունդ համահայկական շարժման ոչ միայն համացանցային ակտիվ մասնակիցներից, այլեւ՝առաջին ինտեգրվողներից եմ եղել, ու 2016թ․խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ֆեյսբուքում  քննադատել եմ, որ ՕԵԿ-ը անվանափոխվեց ,,Հայկական վերածնունդ,, անվամբ՝թյուրիմացության մեջ գցելով ընտրողներին/բարեբախտաբար՝այս ընտրություններին կրկին իր հին անվանումին ՕԵԿ-ը ,,տեր եղավ,,․ու ամեն ինչ իր տեղն ընկավ/։Հենց հայկական վերածնունդ Շարժման համացանցային ակտիվիստի իրավունքով էլ երեկ մասնակցեցի այդ շարժմանն այս տարվանից /թավշե հեղափոխույունից հետո/, ինտեգրված ,,Սասնա Ծռեր,, կուսակցության վանաձորյան նախընտրական երկրորդ հանդիպմանը, որի մասին պատահաբար տեղեկացա՝կուսակցության համակիր մեկից։

Վանաձորյան ընտրողների մի ստվար զանգվածի հետ ,,Սասնա ծռերի,, հանդիպումն այս անգամ էլ կայացավ Շառլ Ազնաուրի անունը կրող նախկին Քիմիագործների մշակույթի պալատում։Ժամանած հյուրերի կազմը ներկայացուցչական էր․Վարուժան Ավետիսյան,սփյուռքահայ Շանթ Ոսկերչյան, փորձագետ Ստեփան Գրիգորյան,Պետրոս Մակեյան, իրավապաշտպան Արայիկ Պապիկյան․․․․հանդիպումը վարողը Ստեփան Գրիգորյանն էր, ով վերջերս է ինտերգրվել ,,Սասնա ծռերին,,․հենց նա էլ ներկայացնում ու ձայն էր տալիս ելույթ ունեցողներին։Պետք է ասել, սակայն, որ հյուրերի կազմում գտնվող միակ կին-թեկնածուն/իսպաներենի թարգմանիչ Կառա Չոբանյան/ իրեն ավելի լավ ներկայացրեց, քան՝Ստեփան Գրիգորյանը, ով հումորի տոնով ասեց՝,,Դե որ իմանան, որ ,,Սասնա ծռերի,, մեջ սիրուններ էլ կան,,։Կ․Չոբանյանն ասաց, որ ինքը եղել է այն կանանցից, ովքեր ակտիվ մասնակից են եղել ,,Սասնա ծռերի,, դատավարությունների ժամանակ, հասարակական աջակցություն ցույց տվել։Առհասարակ, Ստեփան Գրիգորյանի ելույթը համեմված էր քաղաքական սրամտություններով՝հենց իր անձին վերաբերվող․օրինակ անկեղծացավ, որ իր երեխան միշտ զարմացել է, որ բոլորին բռնում են, բայց՝իրեն/Գրիգորյանին/, ով նույնպես քննադատում է, չեն բռնում․եւ շատ է ուրախացել, երբ ապրիլյան դեպքերի ժամանակ իրեն էլ են բռնել․․․

Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ ելույթ ունեցողները հակաեվրասիական շեշտադրումներով հանդես չեկան, այլ առավելապես՝նախկին իշխանությունների բերած փորձանքները մատնանշեցին, եւ դրական համարեցին այն, որ այսօր քաղաքական դաշտն ազատականացված է,ինչը երաշխիք է, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար։Պետրոս Մակեյանն իր ելույթում  հիշատակեց, որ երկրաշարժի 30-րդ տարին է լրանում, բայց այսօր էլ դեռ աղետի գոտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, մինչդեռ 30 տարում այլեւս նախորդ իշխանությունների օրոք քանի-քանի դղյակներ են կառուցվել։/Պ․Մակեյանը եղել է ոչ միայն աղետի գոտու ժամանակ թույլ տված չարաշահումների առթիվ ստեղծված հանձնաժողովի ղեկավար, այլեւ՝քոչարյանական վարչախմբի դեմ առաջին ակտիվ պայքարողներից էր, ու անձամբ ինձ,որպես երկարամյա լրագրող, հայտնի է, ,,Խոշոր շնաձկներին փնտրեք Ռոբերտ Քոչարյանի շրջապատում,, հոդվածով, որ 2000թվականների սկզբին լույս տեսավ ,,Հայկական ժամանակ,, թերթում՝Մակեյանի ղեկավարած ,,ժողովրդավարական հայրենիք,, կուսակցության հեղինակությամբ/։Հանդիպման ավարտից հետո Մակեյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը դեռ 1996թվերից է պայքարում կոռուպցիայի եւ թալանի դեմ։

Շանթ Ոսկերչյանն էլ իր ելույթում դժգոհեց, որ 2015թվին, նախորդ իշխանության օրոք իրեն Հայաստանից ապօրինաբար ,,դեպորտ,, արեցին, եւ միայն վանաձորյան իրավապաշտպան Սաքունցի աջակցությամբ կարողացավ իր իրավունքները վերականգնել եւ անգամ այդ առթիվ դատը շահել։

Առավել քան զարմանալի/եթե ոչ՝վրդովեցուցիչ/ անակնկալ էր այն, որ հանդիպմանը ներկա էր եւ անգամ՝ելույթ ունեցավ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի խորհրդական, վանաձորյան ,,Տեսադաշտ,, անկախ թերթից մեր երբեմնի գործընկեր, բայց՝2000թվերից մոտ 10 տարի Լոռու մարզպետ, կարկառուն ՀՀԿ-ական հենասյուներից Հենրիկ Քոչինյանի ,,տիրապետության,,օրոք մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ աշխատած Էդիկ Հովսեփյանը, ով ԶԼՄ-ների հետ իր աշխատանքում աչքի է ընկել լրատվական դաշտը ,,սեւերի,, եւ ,,սպիտակների,, բաժանելու  քաղաքականությամբ, որի առթիվ քանիցս եմ հանդես եկել ,,Առավոտ,, թերթում։Նախկին դաշնակցական ընկեր Էդիկը/ով նաեւ Վանաձորի 17 տարվա ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականն է/, իր ելությում կոչ արեց ձայն չտալ․․․․,,ասյբերգներին,,․եւ ըստ էության, հաճոյախոսելով ,,Սասնա ծռերին,, վերջիններիս ,,այսբերգ,, չհամարեց։

Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ Ժիրայր Սեֆիլյանը չէր ժամանել։Հիշեցնենք, որ նախորդ հանդիպմանը ներկա էր նաեւ արդեն լուսահոգի ամենահայտնի ,,Սասնա ծուռը,,՝Արայիկ Խանդոյանը/Աստված հոգին լուսավորի/։

Մինչ հանդիպումն սկսվելը պարզեցինք, որ ,,Սասնա ծռերի,, ռեյտինգային ցուցակով կա նաեւ մասնագիտությամբ իրավաբան վանաձորցի կին-թեկնածու՝,,Երկիր ծիրանիից,,։Իսկ մի վանաձորցի կին-մտավորական մեր հետ զրույցում ափսոսանք ու զարմանք հայտնեց, որ նոր է իմանում, որ վանաձորցի Արայիկ Պապիկյանը/ով պատվով կատարեց ,,Սասնա ծռերի,, դատական պաշտպանությունն ու դարձավ նրանցից մեկը՝արդեն քաղաքական դաշտ տեղափոխվելով/,այդ կուսակցության անդամ է։

Ինձ համար անհասկանալի էր այն, որ մասնակիցներից մի քանիսը դեռ մինչեւ հանդիպումն սկսվելը խուսափում էին լուսանկարչական ապարատների թիրախում հայտնվելուց։․լավ, հիմա՞ ինչից կամ ումից են վախենում, հիմա էլ հո ,,ռեժիմ,, չկա․․․

Իսկ վանաձորցի մի երկարամյա մանկավարժ՝հայերենի հրաշալի մասնագետ, որ անհարկի օպտիմալացվել է դպրոցի տնօրենի քմահաճույքով, մեր հետ զրույցում խոստովանեց, որ ինքը համակրում է ,,Սասնա ծռերին,,նրա համար, որ այնտեղ ինտելեկտուալ կազմը բավականին մեծ է՝հատկապես մայրաքաղաքում։Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ վերջում հարցուպատասխան չեղավ, բայց՝ավարտից հետո հյուրերի եւ վանաձորցիների միջեւ մտերմիկ զրույցներ տեղի ունեցան․ոմանք էլ նրանց հետ լուսանկարվեցին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր