Պատմաքաղաքական թեմաներով բլոգ, ստեղծված 2016թ.ապրիլի 16-ին՝Վանաձորում, www:patmacan.blogspot.com Հեղինակ՝Գայանե Հովսեփյան
понедельник, 23 ноября 2020 г.
вторник, 10 марта 2020 г.
Վերջապես, վերջապես՝Վանաձորի պետական համալսարանը/մինչեւ հեղափոխությունը՝մանկավարժական համալսարան, ինստիտուտ/ նոր ռեկտոր ունեցավ
Հիշեցնենք, որ 2018թվի թավշե հեղափոխությունից հետո նախկին ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը հրաժարական տվեց/, եւ ավելի քան մեկուկես տարի՝ռեկտորի պաշտոնը հանձնված էր ժամանակավոր պաշտոնակատարի։Վերջերս տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, եւ նոր ռեկտոր է ընտրվել Ռուստամ Սահակյանը։Վերջինս մանկավարժական ինստիտուտի՝թվով 6-րդ ռեկտորն է՝վերջին 40 տարվա ընթացքում։Նախկին ռեկտորներն են եղել՝Տելեմակ Վարդումյանը, Գեւորգ Խռլոպյանը, Սերգեյ Մերգելյանը/սովետական տարիներից մինչեւ 1990-ականների սկիզբ/,այնուհետ՝Ռաֆիկ Եդոյանը եւ Գուրգեն Խաչատրյանը։Պատմական անդրադարձի կարգով հիշատակենք, որ 90-ականներին նախկին ռեկտոր Եդոյանն աշխատանքից ազատվեց, բայց՝որոշ ժամանակ անց՝դատարանով վերականգնվեց։
Նոր ռեկտորի մասին տեղական մամուլի հրապարակումից տեղեկացանք, որ վերջինս բազմաբեղուն աշխատանքային ու գիտական կենսագրություն ունի։Տեղական հեռուստատեսությամբ վերջինս խոստացավ, որ ծաղկեցնելու է բուհը․տեսնենք կհաջողվի՞․․․․Կարծում ենք, այսօր հասարակության համար առաջնահերթը կոռուպցիայի վերացումն է եւ պայքարը՝դրա դեմ
/նաեւ՝բուհական համակարգում/։
Ի դեպ, հետաքրքիր է այն, որ ռեկտորին ընտրում է արդեն ոչ թե բուհական խորհուրդը, այլ՝հոգաբարձուների խորհուրդը․տեսնես երբվանի՞ց է այս նորությունը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր
Подписаться на:
Комментарии (Atom)