2012թվի մամուլը/2012թ․,,Եթեր,, 26 հունվարի/ գրում է․,,1992-ի մայիսին ազատագրվեց Շուշին։1993թվի մարտի վերջին իրականացվեց ,,Քարվաճառ օպերացիան՝ազատագրվեց Հայաստանն ու Ղարաբաղը սեպի պես զատող այս կարեվոր հատվածը։Հունիսին հակառակորդը ծանր մարտերից հետո ստիպված էր թողնել Մարտակերտը՝հարող բնակավայրերով, հուլիսին՝Աղդամը, օգոստոս-հոկտեմբերին՝Ֆիզուլին, Ջաբրայիլը, Ղուբաթլուն եւ Զանգելանը, ինչը թույլ տվեց ձեվավորել ազգային անվտանգության գոտի՝զերծ պահելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը՝հնարավոր ռմբահարումներից։Թվում էր, հակառակորդն այսքանից հետո պետք է գիտակցեր իր նկրտումների բացահայտ սնանկությունը, բայց ադրբեջանական բանակը 93-ի դեկտեմբերին անցավ աննախադեպ հարձակման։Կրկին պարտություն եւ ․․․․ հրադադար։1994թ․մայիսի 16-ին Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները Մոսկվայում ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր,,։