Հայաստանի կոմունիստական կուսակցության ձայները դեկտեմբերի 5-ի Վանաձորի ՏԻՄ ընտրություններին, ցավոք,ամենավերջին տեղում էին․եվ սա այն դեպքում,երբ այդ կուսակցության սովետական տարիները հայ ժողովրդի ,,ոսկե դարն,, են եղել։Իսկ որո՞նք կարելի է համարել պարտության պատճառները,եթե քաղաքացիները, որպես կանոն, երանությամբ են հիշում սովետական տարիները, բայց ընտրությունների ժամանակ ձայն են տալիս այլ քաղաքական ուժի/իշխող կամ ֆինանսական կարողությամբ ուժի/։
-Կուսակցությպաշտոնաթերթը՝
,,Հայաստանի կոմունիստ,, տպվեց Երեվանում, բայց նյութերը հավաքվում էին Վանաձորում/ինքս եղել եմ թերթի նյութերի պատրաստողն ու խմբագրողը/,եվ քանի որ թերթը նախատեսված էր մինչեւ քարոզչությունը,ապա այդտեղ տպագրված նյութերի մեջ բացակայում էր ,,քվեաթերթիկ N10,,.բացառությամբ՝ռուսալեզու մի հոդվածի,որ ավելի ուշ էր ուղարկվել եվ այդտեղ նշված էր քվեաթերթիկի համարը։Այս պայմաններում անգամ կարող էր որեվէ այլ քաղաքական ուժի խելքին փչել այդ թերթի օրինակներն իր բուկլետների հետ բաժանել կոմունիստամետ կամ սոցիալիստամետ ուժերին։
-Հեռուստատեսային բանավեճերը սահմանափակում էին ելույթների շրջանակը․կար հատուկ օրակարգ,հարցերը հատուկ պատվիրակված էին այնպես, որ սոցիալական թեման չշոշափվեր․մինչդեռ դա ժողովրդին հուզող ամենաառաջնահերթ խնդիրն է։Ըստ այդմ,քաղաքապետի կոմունիստ թեկնածուն հնարավորություն չունեցավ իր խոսքը լիարժեք հասցնել ընտրողին։
-Դե իսկ ամենագլխավորը, թերեվս, ժողովրդի օրհասական վիճակն էր․այդ պայմաններում մարդն իր սեփական մաշկը փրկելու համար ում հետ ասես՝պատրաստ է գործարք կնքել․անգամ՝կրիմինալի։Օրվա հացը մի կերպ հայթայթող մարդուն չես կարող ոգեվորել մարքսիզմ-լենինիզմի գաղափարներով, որն, ի դեպ, ասում է, որ ,,կեցությունն է որոշում գիտակցությունը,,։
Կոմունիստական կուսակցությունը հավաքեց ձայների 1․3 տոկոսը․այսպիսով, ժողովուրդը նախընտրեց մի քանի օրվա հացի փողն ու կոմունալների վճարը։Ժողովրդի շրջանում հաճախ կարելի է լսել՝,,կոմունիստների վախտով,,․բայց ընտրության պահին, որպես կանոն,նախընտրում են ձայն տալ իշխող կամ ֆինանսական մեծ կարողություն ունեցող ուժի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող,բլոգեր