Մոտ 2 տարի առաջ էր, նախքան ,,Վանաձորյան խճանկար,, 20 տարվա թերթի փակվելը,այնտեղ մի հայտարարություն տպվեց․,,Վանաձորում կստեղծվի պատմության թանգարան,,։Ու այդ հավաստիացումը թե խոստումը՝այդպես էլ մնաց՝թերթի առաջին էջում․երեվի ,,հեղափոխության,, ստերից ու կտերից մեկն էր դա էր/։Իսկ Լոռու երկրագիտական թանգարանոմ փաստորեն, Վանաձորի պատմության թանգարանի ծրագիր կամ գաղափար՝պետականորեն կամ դրամաշնորհային ծրագրով, չի նախատեսվում․դե էս պետությունը մենակ փակելում է լավ վարպետ, ինչի՞ն է պետք խրախուսի ազգային,պատմական ծրագրեր՝էն էլ մարզերում։Ասվածի մի ապացույց էլ վարչապետի՝վերջերս արված հայտարարությունն էր, թե ,,իսկ գուցե թանգարանները փակելու անհրաժեշտությու՞ն կա,,/կապված՝դրանցում այցելուների դեֆիցիտի հետ,որն էլ իր պատճառներն ունի, ու դրա մեջ մշակույթի նախարարության մեղքի բաժինն էլ կա/։Հիմա հայտնի չէ, Լոռու երկրագիտական թանգարանում Վանաձորի՝մինչանկախության կամ ետանկախության շրջանին վերաբերվող պատմական փաստեր, վկայություններ կա՞ն, թե՞ միայն նախնադարյան մեռելների ոսկորների կամ հնադարյան կճուճների ու գյուղատնտեսական գործիքների վրա է թանգարանի ,,բազան,,։Հիշում եմ, երբ թանգարանը 70-ականներին գտնվում էր Կիրովականի կենտրոնական շուկայի դիմացի մայթին,որտեղ հիմա նախկին քաղաքապետ Դարբինյանի ձեռամբ կառուցված ,,Պահեստն,, է՝որպես առեվտրի կենտրոն/թանգարանի նախկին շենքը սեփականաշնորհելու արդյունքում/,թանգարանի սրահում ցուցադրված էին Գուգարքի շրջանի արտադրության առաջավորների լուսանկարները/դրանց մեջ, հատկապես, հիշողությանս մեջ տպավորվել է Ձորագէսի լավագույն աշխատողների,վետերանների նկարները/։Սովետի 70 տարվա, անկախության էլ 30 տարվա պատմություն ունի Կիրովական-Վանաձորը, եվ շատ-շատերն այդ տարիների մասին կունենան լուսանկարներ, հիշողություններ, ու՞մ հանձնեն դրանք, եթե չկա պատմության թանգարան, կարելի՞ է այսչափ անտարբեր լինել պատմության ու մշակույթի հանդեպ, քանիցս եմ բարձրացրել այդ հարցը՝անգամ նախկին նախարարների օրոք․ձայն բարբառո։Երկիրն առաջ է շարժվում միայն հնէաբանական պեղումների ու նորանոր մեռելների ոսկորներ հայտնաբերելու ուղղությամբ։Իսկ անցյալի մշակութային գանձերը, արժեքները դատապարտված են փոշիացման։Այս համատեքստում ցավով պետք է հերթական անգամ հիշատակեմ,որ Լոռու մարզի Ձորագէս ավանի երկարամյա գրադարանավարուհի Ելենա Անդրեասյանը մահից առաջ/դա 2-3 տարի առաջ էր/,մշտապես մտահոգություն էր հայտնում, թե չգիտի, թե ինչպես է տնօրինվելու իր ձեռքերով ստեղծած արխիվի ճակատագիրը, որ փրկել է Ձորագէսի գրադարանի լուծարումից հետո,իր ձեռքերով թերթերից/,,Գուգարք,, ,,Հայաստանի հանրապետություն,,/ կտրել-հավաքել էր լուսանկարներ՝սովետական տարիների Ձորագէսի պատմության, մարդկանց մասին,դրանց համար ստեղծել ալբոմ։Ու Ելենան մահացավ՝այդպես էլ անհայտ մնաց այդ արխիվի ճակատագիրը՝բնակարանը վաճառվելուց հետո։Բայց եթե ժամանակին արձագանք լիներ մեր հրապարակումներին՝առ Ելենայի/ինչու չէ նաեւ՝շատ ձորագէսցիների/մտահոգություն, եվ պետականորեն տնօրինվեր արխիվի ճակատագիրը, եվ պատմությունը կհարստանար, եվ մարդն այս աշխարհից ավելի հանգիստ խղճով կգնար։
․․․Հիմա Վանաձորում էլ կան շատ-շատերը, որոնք ունեն Վանաձորի կյանքին, պատմությանը վերաբերվող մասունքներ, պատմական վկայություններ, ի՞նչ անեն դրանց հետ, եթե պետականորեն չի կազմակերպվում դրանց տնօրինումը՝հանուն պետության, մշակույթի, ազգի, չէ՞ որ պետությունը պատմությունով ու մշակույթով է պետություն։Այս գործում հմուտ կազմակերպիչներ ու գիտակներ են պետք, եվ, ամենակարեվորը՝պետական ուշադրություն ու հովանավորություն։Մի խոսքով՝ՎԱՆԱՁՈՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ