вторник, 5 марта 2024 г.

Մահազդ

 Ցավով տեղեկացանք, որ 86 տարեկանում մահացել է հին երկաթուղային, ծնունդով Նալբանդ գյուղից/Ներկա Շիրակամուտ/, ՍՄԿԿ հնագույն անդամ, Կիրովականի/Վանաձորի/ կոմկուսի հնագույն անդամ Համլետ Չարչյանը․սկզբունքային  մարդ եվ քաղաքացի, ազնիվ կոմունիստ,ով անկախության տարիներին ընդդիմադիր դաշտում գործող կոմկուսի հանրահավաքների, ասուլիսների մշտական մասնակից էր եվ ակտիվորեն ներգրավվում էր նաեւ ընտրական գործընթացների։Ցավոք, վերջին տարիներին առողջական վիճակն ու տարիքն այլեվս թույլ չէր տալիս ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական գործընթացների/բայց՝պարտաճանաչորեն կուսանդամավճար էր մուծում/։Իսկ վերջերս նրան ավելի հաճախ կարելի էր տեսնել իր բակի մոտ գտնվող կոշիկի արհեստանոցի վարպետի մոտ՝զրուցելիս եվ օր անցկացնելիս․,,Էս օրն էլ անցավ,,-ասում էր ծանոթներին հանդիպելիս։Ի դեպ, տարիներ առաջ վերջինիս խնդրանքով ,,Ժամանակ-Երեվան,, օրաթերթում բարձրաձայնել էինք այդ տարիների համար հույժ-կարեվոր մի խնդիր՝հեռախոսավարձի նախատեսվող բարձրացման մասին/,,Ո՞ւմ է մտահոգում հեռախոսավարձի բարձրացումը,, ,,ժամանակ-Երեվան,, 26․06․2007թ․/։Թերեվս, այդ եվ այլ դժգոհությունների արդյունքում էլ կանխվեց հեռախոսավարձի հնարավոր  ու նոր բարձրացումը։

․․․Ստորեվ՝մեջբերում հոդվածից, որ մի ամբողջ հարցազրույց է՝նաեվ համեմված մեր դիտարկումներով։

,,Վանաձորի ավագագույն սերնդի կոմունիստներից մեկը դժգոհեց, ․,,Հեռախոսների վարձն էլի ուզում են թանկացնեն՝ձայն հանող չկա,,։Իմ այն դիտարկմանը, թե ո՞վ պետք է ձայն հանի,եթե ընդդիմադիր կուսակցությունների մի մասը նիրհում է,գրասենյակների դռներն էլ կողպած են,,՝տարեց կոմունիստն անմիջապես հավաստիացրեց․,,Ինչի՞, մեր գրասենյակը հենց նոր բաց էր․առավոտն էլ բյուրոյի նիստ ենք արել,,։Հաջորդ հարցիս, թե ինչու՞ իրենք չեն  այդօրինակ դժգոհությունների մասին բարձրաձայնում,հանրահավաքներ անում կամ առնվազն ասուլիսներ կազմակերպում, մեր զրուցակիցը պատասխանեց․,,Էնքան ենք ասել՝լսողն ով է, ընտրությունների ժամանակ էլ էնքան խախտումներ եղան,ես էլ Վանաձորի երկաթուղայինների այգու տեղամասում էի,էնքան բան եմ տեսել․․․,,Իսկ այդ խախտումների մասին ինչու՞ չի բարձրաձայնել՝հարցին էլ պատասխանեց․,,Էնքան եմ ասել,մեր քարտուղարին էլ եմ ասել,,։

․․․Մնացյալը՝հոդվածի մեջ․․․Ի դեպ, 2007թվին մեր զրույցը/որ մինչ օրս տպավորվել է իմ մոտ,եվ որի առթիվ էլ հոդված էր գրվել/ կայացել է մի թերթի կրպակի մոտ, որտեղից մենք թերթ էինք գնում այդ օրը եվ հնարավորություն ունեցանք լսելու տարեց կոմունիստի դժգոհություններն ու հանձնելու թերթին ․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր