Պատմաքաղաքական թեմաներով բլոգ, ստեղծված 2016թ.ապրիլի 16-ին՝Վանաձորում, www:patmacan.blogspot.com Հեղինակ՝Գայանե Հովսեփյան
понедельник, 25 апреля 2016 г.
понедельник, 18 апреля 2016 г.
Վանաձորի անցյալը, ներկան եւ ապագան
Առջեում ՏԻՄ ընտրություններ են, բայց այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների՝1996-20012թթ., ոչ թե քաղաքապետի ընտրությանն են մասնակցելու շարքային ընտրողները Գյումրիում եւ Վանաձորում, այլ՝համայնքի ավագանու.այնպես, ինչպես Երեվանում:Հետո ավագանին ինքն է քաղաքապետ ընտրելու:Այս որոշումը շատերի դժգոհությունն է հարուցել, բայց, ինչպես ասում են՝,,կուժ էլ է իրենց ձեռքին, կուլան էլ,,:Ոմանք հակված են կարծելու, թե Գյումրիին ու Վանաձորին այդ կերպ են ցանկանում ,,պատժել,, իշխողները՝ի հեճուկս նրա, որ այս քաղաքներում սահմանադրական բարեփոխումների ընտրությանը հաղթել է ,,ոչ,,-ը:
...Գալիք ՏԻՄ ընտրությունների մասին մտորումներս ինձ տարան 1999թ., երբ գրեթե նոր էր իշխանափոխություն եղել/1998թ./: ,,Միասնություն,, դաշինքը, որ այն ժամանակ դեռեւս ՀԺԿ-ի հետ մեկ միասնական ուժ էր, առաջադրել էր մի քանի թեկնածու,սակայն պաշտոնապես աջակցում էր ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանին:Թեկնածուներից մեկն էլ գործող քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանն էր, որ ՀՀՇ-ի՝ԱԺ մեծամասնությունից փոքրամասնություն դառնալուց հետո դարձել էր ,,Արժանապատիվ կուսակցության,, անդամ :Եվ ահա, իշխող ,,Միասնություն,, դաշինքը ,,կռիվ էր ընկել,, թե ինչու Լոռու այն ժամանակվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում են Սամվել Դարբինյանին, եւ գտնում էին, որ այդ հանգամանքը ընտրությունների ելքի նկատմամբ կանխավ միջամտություն է:Բայց նրանց բողոքը՝ՀՀԿ մարզային ժողովում, այդպես էլ հաշվի չառնվեց, եւ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց Դարբինյանին, ով էլ 1999թվից ընտրվեց, ու դրանից հետո անընդմեջ շարունակեց ընտրվել. ու մինչ օրս մնում է.շուրջ 17 տարի, քանի որ մինչ օրս եղած սահմանադրությունը չէր արգելում, որ համայնքապետերն իրավունք չունեն 2 անգամից ավելի առաջադրվելու:Եվ, մինչ օրենքն էինք քննադատում, թե ինչու քաղաքապետերի առաջադրման նկատմամբ սահմանափակումներ չի կիրառում, ,,օգնության հասավ,, նոր, ,,բարեփոխված,,սահմանադրությունը՝,,բարեփոխված,, ընտրական օրենսգրքի հետ, ու հիմա էլ ընտրությունները որոշեցին 3 քաղաքներում դարձնել...կուսակցականացված.ժողովուրդն ընտրելու է կուսակցության, հետո առավել ձայներ հավաքած կուսակցություններն են քաղաքապետ ընտրելու:/Այս որոշումից առայժմ ոգեւորված են միայն կոմունիստները, որոնք խիստ կարեւորում են կուսակցականացվածության հանգամանքը, մեկ էլ երեւի թե՝դաշնակցությունը /:Բայց՝սա վերաբերվում է միայն Երեվանին,Վանաձորին եւ Գյումրիին:Դատելով օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից՝այլ համայնքներում տեղի ունեցած /որոնց նախական արդյունքներն արդեն պարզ են.ամենուրեք հաղթել են գործող ղեկավարները.ընդ որում՝Հրազդանի քաղաքապետը, փաստորեն,Վանաձորի քաղաքապետից հետո երկրորդ պատվավոր տեղում է՝14 տարվա համայնքապետ /, ենթադրվում է, թե մի քանի ամիս անց՝նույն պատկերն էլ կլինի Վանաձորում եւ Գյումրիում:Ո՞ւմ համար են այս ,,աճպարարություները,, այդքան փողեր ծախսելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ, եթե այդ գումարները ծախսվեին բանակի կարիքների համար:Ու՞մ ենք ինչ խաբում.հակված եմ կարծելու, թե անգամ ընտրական խախտումների մասին հրապարակումներն ու զեկույցներն են ձեւական լինելու՝ընտրապրոցեսները լեգիտիմացնելու նպատակով:
..Չեմ կարծում, թե Վանաձորի քաղաքապետին, ում կառավարման առնչությամբ պարբերաբար դժգոհություններ են հնչում հեռուստատեսությամբ, չհաջողվի կրկին վերընտրվել.ի՞նչն է խանգարելու:Ընդդիմախոսներից որը մահացել է, որն՝արտագաղթել, իշխանական դաշտում գործող մրցակիցների ,,աչքն ու ականջը,, ,,վերեւների,, ուղղությամբ է /,,վերեւից ինչ կասեն՝այն էլ կլինի,, տրամաբանությամբ /,քաղաքում մնացել են գրեթե ,,յուրայիներով,, իսկ հնարավոր մրցակիցները թերեւս ավելի շատ ձեւական մասնակցություն կունենան՝ընտրությունները ,,լեգիտիմացնելու,, նպատակով.մի բան, որ հայաստանյան պրակտիկայում վաղուց է ընդունված.ընդամենը վերջերս էր, որ Թումանյան քաղաքի համայնքապետը հեռուստատեսությամբ խոստովանեց, որ ինքն է խնդրել իր համախոհներից մեկին, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, քանի որ որեւէ այլ մրցակից չի գտնվել:Գյուղերում էլ անգամ...ամուսիններ կամ հայրուորդի,եղբայրեր են ,,մրցակից,, առաջադրվում...Ու մենք այս կարգավիճակով կոչվում ենք ,,ժողովրդավա՞ր,,...Ինչ է թե՝,,դրսից,, ընտրությունների անցկացման նպատակով գումարներ մտնեն ,,նորանկախ,, հանրապետություն,Եվրոպայից եկած դիտորդներն էլ լուրջ դեմքերով զեկուցեն, թե ,,եղել են առանձին խախտումներ, որոնք հետագայում անշուշտ կշտկվեն,,:Իսկ իրենց երկիր գնալուց հետո մի լավ կծիծաղեն խաբված ու խաբվող հայ ժղովրդի վրա:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 16 апреля 2016 г.
Ինչու որոշեցի ստեղծել եւս մեկ,նոր բլոգ
Լրանում է համացանցային անկախ գործունեությանս 5-րդ տարին:2011թվին ստեղծեցի AZAT ANKAKH տեղեկատվական-վերլուծական բլոգը, 2013թվին՝,,Լրագրողական նոթեր,,բլոգը:Այդ երկու բլոգների, ինչպես նաեւ՝ֆեյսբուքիս էջի նոթագրություններ բաժնի ,,բեռը,, թեթեւացնելու եւ ներքաղաքական հրապարակումներս ի մի բերելու նպատակով որոշեցի ստեղծել նոր՝պատմաքաղաքական բլոգ:Այստեղ առաջիկայում կտեղադրվեն պատմական,հասարակական-քաղաքական թեմաներով հրապարակումներ՝նախորդ, ՝ֆեյսբուքային որոշ հրապարակումների հետ համատեղ բնակության իրավունքով,,: Կտեղադրվեն նաեւ այն նյութերը, որոնք արտատպվել են առավել մեծ լսարան ունեցող կայքերում՝իմ ֆեյսբուքային էջից:Հնարավոր է, հետագայում դրանց հիման վրա ձեռնամուխ լինեմ գրքի տպագրության:Կարճ ասած՝հասարակական-քաղաքական թեմաներով հոդվածներիս նոր ,,բնակարանամուտն,, է:Աստված մեզ հետ:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Комментарии (Atom)