суббота, 16 апреля 2016 г.

Ինչու որոշեցի ստեղծել եւս մեկ,նոր բլոգ

Լրանում է համացանցային անկախ  գործունեությանս 5-րդ տարին:2011թվին ստեղծեցի AZAT ANKAKH տեղեկատվական-վերլուծական բլոգը, 2013թվին՝,,Լրագրողական նոթեր,,բլոգը:Այդ երկու բլոգների, ինչպես նաեւ՝ֆեյսբուքիս էջի նոթագրություններ բաժնի ,,բեռը,, թեթեւացնելու եւ ներքաղաքական հրապարակումներս ի մի բերելու նպատակով որոշեցի ստեղծել նոր՝պատմաքաղաքական բլոգ:Այստեղ առաջիկայում կտեղադրվեն պատմական,հասարակական-քաղաքական թեմաներով հրապարակումներ՝նախորդ, ՝ֆեյսբուքային որոշ հրապարակումների հետ համատեղ բնակության իրավունքով,,: Կտեղադրվեն նաեւ այն նյութերը, որոնք արտատպվել են առավել մեծ լսարան ունեցող կայքերում՝իմ ֆեյսբուքային էջից:Հնարավոր է, հետագայում դրանց հիման վրա ձեռնամուխ լինեմ գրքի տպագրության:Կարճ ասած՝հասարակական-քաղաքական թեմաներով հոդվածներիս նոր  ,,բնակարանամուտն,, է:Աստված մեզ հետ:

 ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий