Ինչ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն սկսվել է, Վանաձորի Հայքի հրապարակում պարբերաբար համերգներ, երաժշտական միջոցառումներ են տեղի ունենում։Հիմա երեկ, փաստորեն, տեղական իշխանությունները օրվա երկրորդ կեսին որոշեցին ,,չուզողների,, ջգրու՝էդ համերգի ֆոնին եւս մեկ հնարավորություն ունենան անուղղակի քարզչություն իրականացնել՝,,երջանիկ կյանքի,, իմիտացիա ստեղծելու նպատակով, ու միջոցառման անունը դնել ,,Վանաձորի օր,,/թեպետ այդ օրն անցկացնելու ծրագիր այս տարի չէր էլ կազմվել՝արդեն հեռացող քաղաքապետարանի կողմից/։
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝1999թվից պաշտոնավարող, իր իսկ ավագանու կողմից 2000թվին հիմադրված տոնի առթիվ ելույթում առաջին անգամ՝17 տարվա ընթացքում հիշատակեց քաղաքի հնարավոր տարեթիվը․․,,Վանաձորը քաղաք է դարձել 1824թվականին,,․երեւի որեւէ պատմաբան է հուշել՝որեւէ գրանտային ծրագրի միջամտությունից հետո։Ամեն դեպքում՝լավ է ուշ, քան՝երբեք։Բայց թե ինչու՞ են Դարբինյանի օրոք հիմնադրված այս տոնը/որ հայտնի չէ՝հաջորդների կողմից կնշվի՞, թե՞՝ չէ/ որոշ նորաթուխ ԶԼՄ-ներ վերագրում ․․․1996-99թվերին պաշտոնավարած նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանին՝դժվար է ասել․կամ՝մրցանակ է սահմանվել՝,,Ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է,, նոմինացիայում, կամ՝ պարզապես ներկա քաղաքապետը վաճառել է տոնի նկատմամբ իր հեղինակային իրավունքը։Փաստ է այն, որ երեկ ,,Վանաձորի օրը,, միգուցե վերջին անգամ պտտվում էր քաղաքապետարանի մատույցներում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий