среда, 28 декабря 2016 г.

Հայ ժողովրդի հերոսական էջերից

1980թ.հրատարակված ,,Հայ ժողովրդի պատմություն,,ձեռնարկը հավաստում է, որ 1720-ականներին Արցախը ազատագրական շարժման կենտրոն էր, եւ տարածքը բաղկացած է եղել 5 ֆեոդալական իշխանություններից, որոնք մելիքություններ էին կոչվում.Գյուլիստանի,Ջրաբերդի,Խաչենի,Վարանդայի եւ Դիզակի:Այդ տարիներին հայ մելիքներն արտաքին թշնամու դեմ պայքարելու համար ստեղծել էին ռազմական ճամբարներ, որոնք ,,սղնախներ,, էին կոչվում:Արցախի զինվորական ուժերն սկզբում գլխավորում էր Գանձասարի կաթողիկոս  Եսայի հասան Ջալալյանը, այնուհետ՝մելիք Ավան Յուզբաշին:Ունենալով ամուր կապեր Վրաստանի Վախթանգ 6-րդ թագավորի հետ,արցախցիները 1722թ.ապստամբեցին պարսից խաների դեմ եւ ազատագրեցին Արցախը, այն հռչակելով անկախ:1725թ,արցախցիները պայքարել են Անդրկովկասում՝թուրք հրոսակների դեմ:Սկզբում օսմանցիները մի քանի գյուղ են գրավել,սակայն մեկ գիշերվա ընթացքում՝ գյուղացիական ապստամբության շնորհիվ, թուրքական զորքը ոչնչացվել է, զենքն ու զինամթերքն՝առգրավվել:1726թ.թուրք փաշաները նոր հարձակում են սկսում, որի դեմ նոր դիմադրություն է սկսվում:,,Չնայած թուրքերն ունեին 40հազարանոց բանակ, սակայն արցախցիները 8-օրյա դաժան պայքարի ընթացքում թշնամուն ծանր հարված հասցրին եւ հարկադրեցին հեռանալ:Օսմանյան զորքերը պարտություն կրեցին նաեւ 1727թ. ու այդ առթիվ ցարական գեներալ Դոլգորուկին,հետեւելով տեղի ունեցող իրադարձություններին, իր զեկույցում գրել է.,,Միայն Աստված է պահպանում հայերին,այլապես անհայտ է, թե ինչպես նրանք կարող էին հակազդել նման հզոր թշնամում,,:Այնուհետ ասվում է, որ Արցախի ուղղությամբ թուրքական նոր զորք է ուղարկվել ու դարձել է ակնհայտ, որ այլեւս անհնար է դիմադրել օսմանյան հզոր ուժերին:Ներքին տարաձայնություններն էլ մի կողմից են նպաստել հայկական բանակի պարտությանը, ու Արցախը հայտնվել է թուրքական իշխանության տակ,հայկական բանակի առանձին ջոկատներ էլ ետ են քաշվել լեռներ եւ այնտեղից որոշ ժամանակ պարտիզանական պայքար մղել:Չնայած 1720-ական թթ. ազատագրական շարժումն ավարտվել է պարտությամբ, սակայն թշնամին ստիպված է եղել զիջումների գնալ եւ հաշվի նստել հայերի հետ:Ազատագրական պայքարի ընթացքում՝թուրքական ու պարսկական խաների դեմ, հայ ժողովուրդը համագործակցել է վրացիների եւ ադրբեջանցիների հետ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

воскресенье, 11 декабря 2016 г.

Ազգը ոչ միայն հերոսներով է կանգուն, այլեւ՝մշակույթով ու պատմությամբ

Դեկտեմբերի 9-ին Վանաձորի թիվ 6 դպրոցում ցերեկույթ էր՝ռազմահայրենասիրական թեմայով։Այն ընթանում էր ռազմագիտության լսարանում՝աշակերտների, ուսուցչական կազմի եւ տնօրինության մասնակցությամբ։Պատվավոր հյուրերի կարգավիճակում հրավիրվել էին՝արցախյան պատերազմի՝ապրիլյան քառօրյայի մասնակից, հերոս-ազատամարտիկ Արագած Աբրահամյանը եւ ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի ղեկավար Կամո Հովհաննիսյանը։Երիտասարդ ազատամարտիկ Արագածը,որին ներկայացրին որպես ,,կենդանի լեգենդ,,՝պատմեց ապրիլյան հերոսամարտերի ժամանակ իր եւ ընկերների սխրանքի, թշնամու թիկունքը ճեղքելու եւ տանկ ու էքսկավատոր խփելու դրվագների մասին։

Միջոցառման սկզբում ներկայացվեցին Հայրենական Մեծ պատերազմում հերոս-քաղաք Լենինգրադի բլոկադայի մասնակից,Վանաձորի կին-վետերանների խորհրդի նախագահ Հենրիետա Մխիթարյանի ձեռքի աշխատանքի անհատական ցուցահանդեսից մի քանի նմուշներ, ու դրանցում արծարծված թեմատիկան․20 կտոր ձեռքի աշխատանք՝Եղեռնի,1988թվի երկրաշարժի, ազգային-հայրենասիրական թեմաներով,հիմնականում ասեղնագործության միջոցով պատկերված նկարներ, իսկ 3 աշխատանք կատարվել էր ձկան ոսկորների միջոցով, որի հետ կապված պարզաբանումները ներկայացրեց ինքը՝վետերանը․պարզվում է, ձկան գլխի ոսկորներն ու փշերը խաչ են պատկերում, որն էլ, ըստ նրա՝պատճառ է հանդիսանում, որ թուրքերը ձուկ չուտեն․ահա եւ տիկին Հենրիետան որոշել է ձկան փշերով կտավ ստեղծել՝Եղեռնի թեմաներով։Իսկ ասեղնագործության միջոցով պատկերել էր ,,խոսող ձեռքեր,,․մի դեպքում՝այդ ձեռքերը ծառերին էին պահում/բացատրեց, որ ծառերը մահացած զինվորներն են, որոնք ծառերի են վերածվել, ու միաժամանակ՝ձեռքեր են, որոնք պահում են ծառարմատները/,մեկ այլ դեպքում՝ձեռքերն ուղղվել են  Լենինգրադի բլոկադայի ժամանակ 125գրամ օրապահիկ հացին/։ Մեկ այլ նկարում՝հայազգի մեծ երգահան Կոմիտասի ձեռքերն էին՝դիրիժորություն անող։Միջոցառման վերջում հանդես եկավ դպրոցի պատանի վոկալիստների խումբը՝ազգային-հայրենասիրական  երգերի կատարմամբ, որի ընթացքում պատանի Արամայիսը հիացրեց բոլորին իր ձայնային տվյալներով․նշվեց, որ վերջինս հանրապետական մրցույթում ռուսական երգի նոմինացիայում հաղթող է ճանաչվել։

․․․Ռազմագիտության լսարանում ներկայացված իր անհատական ցուցահանդեսի մասին Հ․Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց․,,Քրիստոնեությունից եկել-հասել եմ մինչեւ մեր օրերը,,։Նախորդ ցուցահանդեսը Լոռու մարզային գրադարանում է եղել, բայց, ինչպես նշեց իմ զրուցակիցն՝ափսոսանքով, շատ քիչ այցելու է եղել․թերեւս, ոչ բավարար տեղեկացվածության հանգամանքով, թեպետ տիկին Հենրիետան իր բացատրությունն ուներ․,,Հետո իմացա, որ էդ օրը բոլորը գնացած են եղել Ստեփան Զորյանի տուն-թանգարան, այնտեղի այգուց խնձոր հավաքելու օրն է եղել։Վերջում մի նկարիչ եկավ, ասեց՝ինչի՞ չեք պատկերասրահում ցուցադրում ձեր աշխատանքները,,։Այդ նույն դիտարկումը ես էլ հայտնեցի, որին պատասխանեց, թե տարիներ առաջ փորձել է այնտեղ կազմակերպել, բայց՝տնօրինությունն ասել է, թե կերպարվեստի թանգարանը նախատեսված է միայն նկարչական/ու թերեւս՝քանդակագործական/աշխատանքների համար։Կարծում ենք, ասեղնագործությունը եւս կարելի է կերպարվեստի շրջանակներում տեղավորել։Այդուհանդերձ, իմ զրուցակիցն ասաց, որ տարիներ առաջ ցուցահանդես է կազմակերպել նաեւ գեղարվեստի սրահում, երկրագիտական թանգարանում․իսկ ավելի վաղ՝իր բնակարանում էր կազմակերպել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

․․

воскресенье, 4 декабря 2016 г.

«Արցախյան» կռիվներ Վանաձորում | Առավոտ – Լուրեր Հայաստանից

«Արցախյան» կռիվներ Վանաձորում | Առավոտ – Լուրեր Հայաստանից

Գնացեք ռամկավարների գրասենյակ եւ տեսեք | Առավոտ – Լուրեր Հայաստանից

Գնացեք ռամկավարների գրասենյակ եւ տեսեք | Առավոտ – Լուրեր Հայաստանից

«ՆՈՐԻՑ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ» | Առավոտ – Լուրեր Հայաստանից

«ՆՈՐԻՑ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՎԵԼԻ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ» | Առավոտ – Լուրեր Հայաստանից