среда, 28 декабря 2016 г.

Հայ ժողովրդի հերոսական էջերից

1980թ.հրատարակված ,,Հայ ժողովրդի պատմություն,,ձեռնարկը հավաստում է, որ 1720-ականներին Արցախը ազատագրական շարժման կենտրոն էր, եւ տարածքը բաղկացած է եղել 5 ֆեոդալական իշխանություններից, որոնք մելիքություններ էին կոչվում.Գյուլիստանի,Ջրաբերդի,Խաչենի,Վարանդայի եւ Դիզակի:Այդ տարիներին հայ մելիքներն արտաքին թշնամու դեմ պայքարելու համար ստեղծել էին ռազմական ճամբարներ, որոնք ,,սղնախներ,, էին կոչվում:Արցախի զինվորական ուժերն սկզբում գլխավորում էր Գանձասարի կաթողիկոս  Եսայի հասան Ջալալյանը, այնուհետ՝մելիք Ավան Յուզբաշին:Ունենալով ամուր կապեր Վրաստանի Վախթանգ 6-րդ թագավորի հետ,արցախցիները 1722թ.ապստամբեցին պարսից խաների դեմ եւ ազատագրեցին Արցախը, այն հռչակելով անկախ:1725թ,արցախցիները պայքարել են Անդրկովկասում՝թուրք հրոսակների դեմ:Սկզբում օսմանցիները մի քանի գյուղ են գրավել,սակայն մեկ գիշերվա ընթացքում՝ գյուղացիական ապստամբության շնորհիվ, թուրքական զորքը ոչնչացվել է, զենքն ու զինամթերքն՝առգրավվել:1726թ.թուրք փաշաները նոր հարձակում են սկսում, որի դեմ նոր դիմադրություն է սկսվում:,,Չնայած թուրքերն ունեին 40հազարանոց բանակ, սակայն արցախցիները 8-օրյա դաժան պայքարի ընթացքում թշնամուն ծանր հարված հասցրին եւ հարկադրեցին հեռանալ:Օսմանյան զորքերը պարտություն կրեցին նաեւ 1727թ. ու այդ առթիվ ցարական գեներալ Դոլգորուկին,հետեւելով տեղի ունեցող իրադարձություններին, իր զեկույցում գրել է.,,Միայն Աստված է պահպանում հայերին,այլապես անհայտ է, թե ինչպես նրանք կարող էին հակազդել նման հզոր թշնամում,,:Այնուհետ ասվում է, որ Արցախի ուղղությամբ թուրքական նոր զորք է ուղարկվել ու դարձել է ակնհայտ, որ այլեւս անհնար է դիմադրել օսմանյան հզոր ուժերին:Ներքին տարաձայնություններն էլ մի կողմից են նպաստել հայկական բանակի պարտությանը, ու Արցախը հայտնվել է թուրքական իշխանության տակ,հայկական բանակի առանձին ջոկատներ էլ ետ են քաշվել լեռներ եւ այնտեղից որոշ ժամանակ պարտիզանական պայքար մղել:Չնայած 1720-ական թթ. ազատագրական շարժումն ավարտվել է պարտությամբ, սակայն թշնամին ստիպված է եղել զիջումների գնալ եւ հաշվի նստել հայերի հետ:Ազատագրական պայքարի ընթացքում՝թուրքական ու պարսկական խաների դեմ, հայ ժողովուրդը համագործակցել է վրացիների եւ ադրբեջանցիների հետ:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий