пятница, 22 марта 2019 г.

Հրանտ Մաթեւոսյանը՝Քոլագերանի ու Ձորագէսի մասին

,,Ինչ պակաս կայարան է, եւ քաղաք է, եւ գյուղ , ոչ ոք հյուրախաղերի չի գալիս:Բայց հո ուզած ժամանակ կարող են գնացք նստել ու գնալ Կիրովական, Թբիլիսի, Երեվան:Խոզ պահում են՝պահում են, գրողը տանի, եւ քաղաք է, եւ գյուղ, խոզ պահում են, իսկ գայլի հարց չկա:Հիմա էլ սեղաններին՝կարմիր տապակած կարտոֆիլ, շերտ-շերտ կտրտած երշիկ, թեյը միշտ էլ կա, սպիտակ սփռոցը, ռադիոն ցածր երգ ու զրույց է մանում, սպիտակ թոնրում հաց ամեն օր լինում է, էլեկտրակայանի փուռը հրեն:Լույսը միշտ տալիս են, չի լինում, որ Ծմակուտի պես մոռանան,,:

,,Կայարանը նեղ է:Ծայրահեղ անհրաժեշտությունն ստիպել է ռուս ինժեներներին կայարան կանգնեցնել անհնար տեղը.2 գծի լայնությամբ ժայռերը ետ էին գնացել:Կառամատույցը մի նեղ մայթ է, իսկ 

շենքն արդեն տեղավորվել էր գետի հաշվին:Այստեղ ծնվում են երեխաներ, դպրոց են գնում մինչեւ յոթերորդ դասարան, ապա գնացք են նստում ու դուրս գալիս կիրճից՝այլես ետ չդառնալու համար:Հետո արդեն իրենց ծնողների տունը տեսնում են Ալավերդի-Լենինական բանվորական գնացքի, Թբիլիսի-Երեւան խառը գնացքի եւ Մոսկվա -Երեւան կարեւոր ճեպընթացի կառամատույցներից:/,,Կայարան,,/:

Այս ստեղծագործության հիման վրա կարծեմ 1980-ականներին ֆիլմ նկարահանվեց, հեռուստատեսությամբ ցուցադրվեց՝,,Կայարան,, անվամբ/Չշփոթել մեր օրերի ,,Կայարան,, սերիալի հետ/:Որքան հիշում եմ՝ժուռնալիստ Հրանտին էլ, որ կայարանում սպասում էր,թե երբ են հայրենի գյուղից ձի ուղարկելու, էկրանավորել էր Լորենց Առուշանյանը:

Մեկ այլ ստեղծագործության մեջ՝,,Աշնան արեւ,, հիշատակվում է Ձորագէսը:,,Երկաթուղու Ձորագէս կայարանում ինքն ասաց.,,Էստեղ տուն սարքենք, դու երկաթուղում կաշխատես, ես էլ՝հավաքարար,,/այս զրույցն արվել է վեպի հերոս Աղունի ո ւ նրա ամուսին Սիմոնի միջեւ/:Հետո հեղինակը նկարագրում է,թե ինչպես Աղունը երազանքով նայում է Ձորագէսի խանութի ցուցափեղքին, ու մտովի զրուցում.,,Եթե մեր միջեւ սիրո պես մի բան է եղել, դա եղել է Ձորագէս կայարանի լուսավոր խանութում,,:Ամենայն հավանականությամբ, դեպքերը տեղի են ունեցել 1960-ականներին, երբ Մաթեւոսյանն ուսանող է եղել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


среда, 13 марта 2019 г.

Արցախի ու Ղրիմի եւ Արցախի հարցերը․նմանությունը եւ առանձնահատկությունները

Սովետական տարիների տարբեր ժամանակահատվածներում թե Արցախի, թե Ղրիմի նկատմամբ տեղի են ունեցել բռնակցումներ․Արցախի պարագայում՝Ստալինի օրոք,երբ Արցախը/Լեռնային Ղարաբաղ/երբ Արցախը Հայաստանից անջատել են ու հանձնել Ադրբեջանին,Ղրիմի պարագայում՝Խրուշչովի օրոք, շատ ավելի ուշ, 60-ականներին, երբ Ղրիմն անջատել են Ռուսաստանից ու տվել Ուկրաինային։Երկուսի պարագայում էլ արհամարահվել է տվյալ տարածքի հիմնական ազգաբնակչության շահը․Ղրիմի պարագայում՝ռուսների, Արցախի պարագայում՝հայերի։Միայն 1989թվին, երբ ղարաբաղյան շարժումը լայն թափ ստացավ՝Գորբաչովի վերակառուցման շնորհիվ, ու երբ ադրբեջանական Սումգայիթում սկսեցին հայերի նկատմամբ գազանություններ տեղի ունենալ ազերիների կողմից,հայ ինքնապաշտպանական, կամավորական խմբերը ձեռնամուխ եղան Արցախի պաշտպանությանը/դեռեւս Ադրբեջանի կազմի մեջ գտնվող/, իսկ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհուրդը համատեղ պատմական որոշում ընդունեցին՝1989թ․դեկտեմբերին, Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման մասին։Չգիտես ինչու, այդ որոշումն առ այսօր չի կիրառվում, բայց Ղարաբաղն արդեն ոչ թե մարզի, այլ՝առանձին պետոթյան կարգավիճակ ունի․թեեւ՝միջազգայնորեն դեռեւս ճանաչում չստացած․այնպես, ինչպես Ղրիմը։ 

5 տարի առաջ էլ Ղրիմը վերամիավորվեց Ռուսաստանի հետ՝վերականգնելով նախկին պատմական կարգավիճակը,դուրս գալով Ուկրաինայի կազմից,քանի որ Ուկրաինայում սկսված քաղաքացիական պատերազմն արդեն լուրջ սպառնալիք էր դառնում նաեւ Ղրիմի ազգաբնակչության համար, որ նաեւ կամ միգուցե հիմնականում՝ռուս ազգաբնակչությունն էր կազմում։Ի դեպ, պետք է խոստովանեմ, որ երբ 1985թվին այցելել էի Ղրիմ՝տուրիստական ուղեգրով, անգամ մտքովս էլ չի անցել, որ Ղրիմն ուկրաինական տարածք է, քանի որ այնտեղ ռուսական ոգին շատ էր/թեպետ՝հայտնի է, որ շատ ավելի վաղ ժամանակներում Ղրիմի անունն առնչվել է նաեւ թաթարների հետ/։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր