пятница, 22 марта 2019 г.

Հրանտ Մաթեւոսյանը՝Քոլագերանի ու Ձորագէսի մասին

,,Ինչ պակաս կայարան է, եւ քաղաք է, եւ գյուղ , ոչ ոք հյուրախաղերի չի գալիս:Բայց հո ուզած ժամանակ կարող են գնացք նստել ու գնալ Կիրովական, Թբիլիսի, Երեվան:Խոզ պահում են՝պահում են, գրողը տանի, եւ քաղաք է, եւ գյուղ, խոզ պահում են, իսկ գայլի հարց չկա:Հիմա էլ սեղաններին՝կարմիր տապակած կարտոֆիլ, շերտ-շերտ կտրտած երշիկ, թեյը միշտ էլ կա, սպիտակ սփռոցը, ռադիոն ցածր երգ ու զրույց է մանում, սպիտակ թոնրում հաց ամեն օր լինում է, էլեկտրակայանի փուռը հրեն:Լույսը միշտ տալիս են, չի լինում, որ Ծմակուտի պես մոռանան,,:

,,Կայարանը նեղ է:Ծայրահեղ անհրաժեշտությունն ստիպել է ռուս ինժեներներին կայարան կանգնեցնել անհնար տեղը.2 գծի լայնությամբ ժայռերը ետ էին գնացել:Կառամատույցը մի նեղ մայթ է, իսկ 

շենքն արդեն տեղավորվել էր գետի հաշվին:Այստեղ ծնվում են երեխաներ, դպրոց են գնում մինչեւ յոթերորդ դասարան, ապա գնացք են նստում ու դուրս գալիս կիրճից՝այլես ետ չդառնալու համար:Հետո արդեն իրենց ծնողների տունը տեսնում են Ալավերդի-Լենինական բանվորական գնացքի, Թբիլիսի-Երեւան խառը գնացքի եւ Մոսկվա -Երեւան կարեւոր ճեպընթացի կառամատույցներից:/,,Կայարան,,/:

Այս ստեղծագործության հիման վրա կարծեմ 1980-ականներին ֆիլմ նկարահանվեց, հեռուստատեսությամբ ցուցադրվեց՝,,Կայարան,, անվամբ/Չշփոթել մեր օրերի ,,Կայարան,, սերիալի հետ/:Որքան հիշում եմ՝ժուռնալիստ Հրանտին էլ, որ կայարանում սպասում էր,թե երբ են հայրենի գյուղից ձի ուղարկելու, էկրանավորել էր Լորենց Առուշանյանը:

Մեկ այլ ստեղծագործության մեջ՝,,Աշնան արեւ,, հիշատակվում է Ձորագէսը:,,Երկաթուղու Ձորագէս կայարանում ինքն ասաց.,,Էստեղ տուն սարքենք, դու երկաթուղում կաշխատես, ես էլ՝հավաքարար,,/այս զրույցն արվել է վեպի հերոս Աղունի ո ւ նրա ամուսին Սիմոնի միջեւ/:Հետո հեղինակը նկարագրում է,թե ինչպես Աղունը երազանքով նայում է Ձորագէսի խանութի ցուցափեղքին, ու մտովի զրուցում.,,Եթե մեր միջեւ սիրո պես մի բան է եղել, դա եղել է Ձորագէս կայարանի լուսավոր խանութում,,:Ամենայն հավանականությամբ, դեպքերը տեղի են ունեցել 1960-ականներին, երբ Մաթեւոսյանն ուսանող է եղել:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий