понедельник, 25 января 2021 г.

ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը՝2008թվին

 ,,Չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին։Եվ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի,,։

Սա՝մեջբերում էր 2008թվի ,,ժամանակ-Երեվան,, թերթի տպագիր տարբերակի մարտի 7-ի համարից։Փաստորեն, քաղաքականությունը բումերանգի նման է․մեկ էլ տեսար՝քո ասածը դուրս է գալիս քո դեմ։Երեւի դրա համար էլ Փաշինյանը փակել է իր խմբագրած ,,Հայկական ժամանակ,, թերթի ինտերնետային արխիվը․այնպես, ինչպես ,,ժամանակ-Երեվանն,,՝իր արխիվները․հիմա՞ ինչն է խանգարում դրանք բացելուն, ընդհանրապես, ով էլ ստիպել էր նրանց փակել այդ արխիվները, եթե դրանք ազատորեն բաց էին թե  Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի  պաշտոնավարման տարիներին։

ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Ի՞նչ գիտեր Ջհանգիրյանը

  Ինչ են վկայում 2008թվի մամուլի արխիվները

2008թվի մամուլի արխիվները վկայում են, որ, օրերս ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանը եղել է 2008թվի մարտի 1-ին նախորդող դեպքերի հետ կապված իրադարձությունների գործով ձերբակալվածների թվում։,,Ժամանակ-Երեվան,, թերթի 2008թվի հունիսի 14-ի համարում նա ,,Հայաստանի քաղբանտարկյալները,, խորագրի ներքո տպագրված լուսանկարներում զբաղեցնում է 4-րդ պատվավոր տեղը։Հոդվածագիրը/Գայանե Առուստամյան/լուսաբանելով  2008-ի հոկտեմբերի 28-ին Երավանի կենտրոն եւ Նորք -մարաշ դատարանում ընթացող քրեական գործը, որում որպես մեղադրյալ էր ներգրաված գագիկ Ջհանգիրյանը, հիշեցման կարգով նշում է․,,Այս տարվա փետրվարի 22-ին,Ազատության հրապարակում հոկտեմբերի 27-ի վերաբերյալ կարծիք հայտնելուց 1 օր հետո կտրուկ փոխվեց Հ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կարգավիճակն ու նա հայտնվեց ԱԱ մեկուսարանում,,։Նույն հոդվածում նաեւ  ասվում է, թե ինչում է մեղադրվել Ջհանգիրյանը․,,2008թվի փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Լեվոն Տեր-Պետրոսյանի պարտություն կրելուց հետո ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Մյասնիկ Մալխասյանի,Հակոբ Հակոբյանի եւ Լեվոն Տեր-Պետրոսյանին աջակցող մի շարք այլ անձանց հետո ծրագրավորել, կազմակերպել ու իրականացրել է ՀՀ սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն,ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն, այսինքն՝ պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ,,/մեջբերում՝մեղադրական եզրակացությունից/։

Հոդվածագիրը եկել էր այն եզրակացության, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում 2008թվի փետրվարի 22-ին տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալու համար։Իսկ թե ինչ ելույթ է ունեցել Ջհանգիրյանը՝2008-ի փետրվարի 22-ին, նույն հոդվածում մեջբերում կա այն դատական նիստից, որին որպես մեղադրյալ մասնակից է եղել  Ջհանգիրյանը․,,Այսօր հոկտեմբերի 27-ի մասին հիշատակելն ու պաշտոնական վարկածից դուրս արտահայտվելը նույնքան վտանգավոր եւ քրեորեն պատժելի է, որքան՝ 9 տարի առաջ։Ջհանգիրյանի օրինակը՝ձեզ ապացույց։Եղել եւ մնում եմ նույն կարծիքին․Հոկտեմբերի 27-ը հստակ ծրագրված, սառնասրտորեն իրակացրած ծանրագույն պետական հանցագործություն էր։Գործող ռեժիմի պայմաններում հնարավոր եղավ քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկել միայն հիմնական կատարողներին։Հանցակիցների մասով վարութը կարճվեց՝օրենսդրության կոպիտ խախտումներով։Նախաքաննությունը վերսկսելը, ոճրագործության բոլոր հանցակիցներին հայտնաբերելն ու քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելը ՀՀ ապագա իշխանությունների խնդիրն է։Միայն այս միջոցով է հնարավոր վերականգնել հայ ժողովրդի հավատը սեփական պետության նկատմամբ,,-ելույթում ասել է Ջհանգիրյանը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Տաղ վասն մատնութեան

 Շուշին հանձնեց աշնանը,

Հայազգի դավաճանը,

Ոսոխին ընկերացավ,

Մեր պատմությունն ուրացավ։

Ոտքի ելան հայերով,

Եռագույն դրոշներով,

Բռունցքվեցին միասին,

,,Հեռացիր երկրից,,-ասին,

-Հազարավոր զինվորներ,

Ու հայ քաջ կամավորներ,

Դարձան նահատակ, գերի,

Ազգը սա քեզ չի ների։

Անարգեցիր մայր-հողը,

Կուրացրե՞լ էր քեզ փողը,

Որ քո պատիվն ուրացար,

Ազգին դավաճան դարձար,,։

ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ