Մ Ա Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն
ՔՊ-ական խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է հանկարծամահ եղել․72 տարեկան Վիգեն Խաչատրյանը,ով վարչապետ Փաշինյանի ամենաջերմ պաշտպանն էր՝2021թվից, եվ լուրջ ներդրում ունեցավ 2021թվին՝ներկա իշխանության վերարտադրվելու հարցում, ԱԺ ընտրություններին բուռն քարոզարշավ տանելով հեռուստաեթերով։Զարմանալի էր, որ նա չդարձավ նոր խորհրդարանի նախագահը՝որպես ամենատարեց պատգամավոր․այս առումով էլ էր ներկա խորհրդարանը տարբերվում նախորդներից։
Խաչատրյանի կենսագրությունը հպանցիկ ներկայացնելիս չնշվեց նրա սովետական անցյալի մասին,այլ՝միայն 90-ականների պատգամավորական գործունեության մասին։Մինչդեռ Խաչատրյանը սովետական տարիների մայրամուտին Մեղրուտի/Գուգարքի/շրջկոմի քարտուղարն էր։1997թվին էլ,անկախության օրոք մի կարճ ժամանակով նշանակվեց Լոռու մարզպետ,երբ նախկին, ՀՀՇ-ական մարզպետին պաշտոնանկ արեցին՝դեռ Լեվոն-տեր-Պետրոսյանի օրոք/քաղաքական անհնազանդության թե խարդավանքների արդյունքում,ՀՀՇ-Լեվոն տեր-Պետրոսյան հակասությունների ֆոնին՝կապված Վանաձորում ՏԻՄ ընտրությունների հետ․երբ քաղաքական դաշտը պառակտվել էր տեր-պետրոսյանականների ու ՀՀՇ-ականների՝ամեն մեկը քաղաքապետի իր թեկնածուով/։
1998թվի պետական հեղաշրջումից հետո,երբ իշխանության եկավ Հանրապետական-Դաշնակցական միությունը/ՀԺԿ-ՀՀԿ-Դաշնակցություն եռամիասնությամբ/, Խաչատրյանը հեռացավ պետական համակարգից՝զբաղվելով հասարակական-քաղաքական գործունեությամբ,երբեմն՝հրապարակախոսական հոդվածներով․այլ կերպ՝դարձավ նախորդ ռեժիմի քննադատն ու ընդդիմախոսը, իսկ պետական ասպարեզ եկավ՝2018-ի ,,հեղափոխությունից,, հետո ինտեգրվելով նոր իշխանությունների քաղաքականությանը՝շարունակելով մնալ նախկին ռեժիմի քննադատը։Սովետական միության փլուզումից հետո նա տեղափոխվեց լիբերալ-ազատական դաշտ՝գլխավորելով ՌԼԴԿ կուսակցությունը։
․․․․Վիգեն Խաչատրյանի՝Լոռու մարզպետ եղած ժամանակ՝1997-ին,նախկին խմբագիրս ինձ աշխատանքային հանձնարարություններ տալիս ու ինձ գրավոր երաշխավորելով մարզի խնդիրները լուսաբանելու,կես-կատակ, կես-լուրջ ասեց՝,,Ես ուզում եմ էնպիսի հոդված գրես, որ Վիգեն Խաչատրյանն ինձ զանգի,,։Բայց, քանի որ Խաչատրյանը շատ կարճ պաշտոնավարեց մարզպետի պաշտոնում,ուստի նրա կողմից հնարավոր զանգեր չէին կարող լինել։Դրա փոխարեն, հետագայում երեվի ավելի ,,լուրջ,, մարդիկ,որոնց քիմքին կարող է հաճո չլինեին իմ հրապարակումները, հավանաբար զանգել էին, ու այդ զանգերը կարող էին տհաճ հետեվանքների պատճառը լինել ու ինձ համար ճակատագրական։Պատահական չէ, որ այդ տարիներին՝2002-2004թվեր, ինձ կոնկրետ սպառնալիքներ եղան՝կոնկրետ մարդկանց կողմից․,,Ես ձեր ,,վերեվներով,, ձեր հարցերը կլուծեմ,, եվ ,,նենց չանես ,որ էլ էդ թերթում չաշխատես,,։Երեվի թերագնահատել էի ,,սեվ ուժերի,, հնարավորությունները։Հենց այդ ժամանակվանից մենք բռնեցինք ազատ-անկախ լրագրության ճանապարհը, այնուհետ՝բլոգերության, որովհետեվ ,,մաֆիայի,, ձեռքը հերթով-շարքով հասնում էր այն թերթերին, որոնց թղթակցում էի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий