,,Հարգեք մեր անկախությունը,,
1991թվի նորանկախ Հայաստանի խորհրդարանի 1-ին նախագահ Բաբկեն Արարաքցյանն իր մահկանացուն կնքեց․մարդ, ում անունն ասոցացվում է ղարաբաղյան շարժման հետ՝որպես այդ շարժման հիմնադիրներից մեկը։1995թվին Արարաքցյանն ու Արա Սահակյանը դարձան քավության նոխազ,երբ նախագահական ընտրությունների արդյունքներից գազազած ժողովուրդը՝ամբոխի վերածված, ներխուժեց խորհրդարանի դահլիճ ու ծեծի ենթարկեց վերջիններիս։1998թվի ,,թավշե հեղաշրջումից,, հետո, երբ Լեվոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Արարքցյանը եվս հեռացավ պաշտոնից։Որոշ ժամանակ անց նա հիմնեց ,,Արմատ,, հասարակական կազմակերպությունը,որ նաեւ փոքրածավալ թերթ էր հրատարակում։
2006-ին Արարաքցյանն արդեն ,,Այլընտրանք,, հասարակական-քաղաքական կազմակերպության առաջատար անդամներից էր,իսկ այդ ցուցակի վերջին տեղում ,,Հայկական ժամանակի,, խմբագիր Նիկոլ Փաշինյանն էր, ով հետագայում սահուն անցում կատարեց դեպի Հայ Ազգային Կոնգրես՝վերջնականապես մտնելով քաղաքական դաշտ։
Բաբկեն Արարաքցյանը,կարելի է ասել՝արմատական ժողովրդավար էր։Ասվածի ապացույց է այն, որ 1998թվի իսկապես ,,թավշե հեղաշրջումից,,հետո նա Արա Սահակյանի եվ Կարապետ Ռուբինյանի հետ որոշեց բաց ճակատով հանդիպել վանաձորցիների հետ՝կենտրոնական գրադարանի դահլիճում․ու ամենեվին չընկճվեց, երբ վերջինիս հանդեպ բավականին թշնամաբար տրամադրված քաղաքացիներ փորձեցին լարված իրավիճակ ստեղծել՝նախատինքային հարցերով ու անգամ՝լուտանքներ թափելով, եվ անցնելով էթիկայի սահմանները։Բայց՝Արարաքցյանը հանգիստ տոնով նկատեց, որ այդ ամենը բնական է, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում,որտեղ կարծիքների ազատություն է։Համենայն դեպս,դիտողության թե պահանջի նման հիշեցրեց․,,Հարգեք մեր անկախությունը,,/հարկ է նկատել, որ Արա Սահակյանն ավելի անհանդուրժող գտնվեց, երբ տեսավ, որ հարց տվողներից ոմանք անցնում են էթիկայի սահմանները եվ փոխադարձ արձագանքը չուշացրեց/։Ասվածի ապացույցները կան վանաձորյան այդ տարիների մամուլում եվ մեր անձնական արխիվում՝անտիպ նյութերի։
2006-ին Բաբկեն Արարաքցյանն ու Նիկոլ Փաշինյանը՝որպես ,,Այլընտրանք,կազմակերպության անդամներ, վանաձորցիների հետ հանդիպեցին ,,Արցախ,, պուրակին կից բակերից մեկում․ժամանել էին սակավաթիվ համակիրներ, իսկ Փաշինյանն առաջարկեց, որ իշխանություններից դժգոհները, կամ՝ինչ-ինչ խնդիրներ ունեցող քաղաքացիներն իրենց խնդիրների մասին գրեն ,,Հայկական ժամանակին,,։Դա թերեվս,Արարաքցյանի վերջին հանդիպումն էր վանաձորցիների հետ։
․․․Արարաքցյանի՝պարկեշտ մտավորականի,ժողովրդավարական արժեքներին հավատարիմ հասարակական-քաղաքական գործչի սիրտը թերեվս չդիմացավ,տեսնելով, թե ինչի հասցրեց 2018-ի,,հեղափոխությունը,,՝անկախությունից 32 տարի անց․վտանգված է անկախությունն ու պետականությունը,Արցախը՝հայաթափված ու կապիտուլացված, իսկ ժողովրդավարական արժեքները գետնատարած վիճակում են, օրենքը ոչ բոլորի հանդեպ է արդար մոտեցում ցուցաբերում․իշխանությունների հանցանքի հանդեպ օրենքը լուռ է, իսկ ընդդմադիրների անգամ զանցանքի համար՝լավ աշխատում է։
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий