среда, 15 мая 2024 г.

Խոսք հիշատակի

 83 տարեկանում հանկարծամահ եղավ Ահարոն Իսոյանը՝ծնված Սեվանի շրջանի Ծովազարդ գյուղում։1967թվին ավարտել է Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը եվ 1968 թ․ փետրվարի 1-ից գործուղվել Կիրովականի ,,Ավտոգենմաշ,, գործարան, աշխատելով  ինժեներ տեխնոլոգ,այնուհետ՝արտադրամասի պետ։2016թվից անցել է ակտիվ հանգստի՝զբաղվելով հուշագրությամբ։2018թվին լույս տեսավ նրա հեղինակած ,,Ծովազարդ,, վեպը՝նվիրված հայրենի գյուղում ծնված-մեծացած ոչ միայն նշանավոր, այլեվ՝շարքային աշխատավոր մարդկանց կենսագրությանն ու գործունեությանը,գյուղի պատմությանը,տոհմագրությանը։Ցավոք, չկարողացավ տպագրության հանձնել իր երկրորդ գիրքը՝,,Ֆուտբոլի հանրագիտարան,,․այն մնաց անտիպ՝ձեռագիր վիճակում,հովանավորներ չգտնելու պատճառով։ՍՄԿԿ անդամ էր, 1960թ․ ավարտել է բարձրագույն կուսակցական դպրոց,բայց՝էությամբ ազգասեր եվ հոգով դաշնակցական էր․դրանում կարելի է համոզվել, կարդալով նրա ,,Ծովազարդ,, գիրքը, որտեղ կան նաեւ հետաքրքիր պատմություններ՝Արեվմտյան Հայաստանում ապրած ծովագյուղցիների ,,էրգրի,, կյանքի մասին․դրանում տեղ են գտել նաեւ հայ ժողովրդի դարավոր թշնամու վայրագություններին վերաբերվող փաստեր։Բնության, շրջապատի մաքրության սիրահար էր ու անգամ՝կյանքի վերջին ամիսներին շաբաթօրյակ էր կազմակերպել իր բակում։Զբաղվում էր այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, գինեգործությամբ։

Ուներ 1 դուստր եվ 2 թոռնիկներ։

․․․Ի դեպ, Ա․Իսոյանի ,,Ծովազարդ,, գրքի մասին մեր գրած գրախոսականը՝սույն բլոգի 2022թվի հունվարի 21-ին ,,Ամենամեծ շահը հոգեվորն է,, հոդվածում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

вторник, 5 марта 2024 г.

Մահազդ

 Ցավով տեղեկացանք, որ 86 տարեկանում մահացել է հին երկաթուղային, ծնունդով Նալբանդ գյուղից/Ներկա Շիրակամուտ/, ՍՄԿԿ հնագույն անդամ, Կիրովականի/Վանաձորի/ կոմկուսի հնագույն անդամ Համլետ Չարչյանը․սկզբունքային  մարդ եվ քաղաքացի, ազնիվ կոմունիստ,ով անկախության տարիներին ընդդիմադիր դաշտում գործող կոմկուսի հանրահավաքների, ասուլիսների մշտական մասնակից էր եվ ակտիվորեն ներգրավվում էր նաեւ ընտրական գործընթացների։Ցավոք, վերջին տարիներին առողջական վիճակն ու տարիքն այլեվս թույլ չէր տալիս ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական գործընթացների/բայց՝պարտաճանաչորեն կուսանդամավճար էր մուծում/։Իսկ վերջերս նրան ավելի հաճախ կարելի էր տեսնել իր բակի մոտ գտնվող կոշիկի արհեստանոցի վարպետի մոտ՝զրուցելիս եվ օր անցկացնելիս․,,Էս օրն էլ անցավ,,-ասում էր ծանոթներին հանդիպելիս։Ի դեպ, տարիներ առաջ վերջինիս խնդրանքով ,,Ժամանակ-Երեվան,, օրաթերթում բարձրաձայնել էինք այդ տարիների համար հույժ-կարեվոր մի խնդիր՝հեռախոսավարձի նախատեսվող բարձրացման մասին/,,Ո՞ւմ է մտահոգում հեռախոսավարձի բարձրացումը,, ,,ժամանակ-Երեվան,, 26․06․2007թ․/։Թերեվս, այդ եվ այլ դժգոհությունների արդյունքում էլ կանխվեց հեռախոսավարձի հնարավոր  ու նոր բարձրացումը։

․․․Ստորեվ՝մեջբերում հոդվածից, որ մի ամբողջ հարցազրույց է՝նաեվ համեմված մեր դիտարկումներով։

,,Վանաձորի ավագագույն սերնդի կոմունիստներից մեկը դժգոհեց, ․,,Հեռախոսների վարձն էլի ուզում են թանկացնեն՝ձայն հանող չկա,,։Իմ այն դիտարկմանը, թե ո՞վ պետք է ձայն հանի,եթե ընդդիմադիր կուսակցությունների մի մասը նիրհում է,գրասենյակների դռներն էլ կողպած են,,՝տարեց կոմունիստն անմիջապես հավաստիացրեց․,,Ինչի՞, մեր գրասենյակը հենց նոր բաց էր․առավոտն էլ բյուրոյի նիստ ենք արել,,։Հաջորդ հարցիս, թե ինչու՞ իրենք չեն  այդօրինակ դժգոհությունների մասին բարձրաձայնում,հանրահավաքներ անում կամ առնվազն ասուլիսներ կազմակերպում, մեր զրուցակիցը պատասխանեց․,,Էնքան ենք ասել՝լսողն ով է, ընտրությունների ժամանակ էլ էնքան խախտումներ եղան,ես էլ Վանաձորի երկաթուղայինների այգու տեղամասում էի,էնքան բան եմ տեսել․․․,,Իսկ այդ խախտումների մասին ինչու՞ չի բարձրաձայնել՝հարցին էլ պատասխանեց․,,Էնքան եմ ասել,մեր քարտուղարին էլ եմ ասել,,։

․․․Մնացյալը՝հոդվածի մեջ․․․Ի դեպ, 2007թվին մեր զրույցը/որ մինչ օրս տպավորվել է իմ մոտ,եվ որի առթիվ էլ հոդված էր գրվել/ կայացել է մի թերթի կրպակի մոտ, որտեղից մենք թերթ էինք գնում այդ օրը եվ հնարավորություն ունեցանք լսելու տարեց կոմունիստի դժգոհություններն ու հանձնելու թերթին ․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր