Խոսք հիշատակի
83 տարեկանում հանկարծամահ եղավ Ահարոն Իսոյանը՝ծնված Սեվանի շրջանի Ծովազարդ գյուղում։1967թվին ավարտել է Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը եվ 1968 թ․ փետրվարի 1-ից գործուղվել Կիրովականի ,,Ավտոգենմաշ,, գործարան, աշխատելով ինժեներ տեխնոլոգ,այնուհետ՝արտադրամասի պետ։2016թվից անցել է ակտիվ հանգստի՝զբաղվելով հուշագրությամբ։2018թվին լույս տեսավ նրա հեղինակած ,,Ծովազարդ,, վեպը՝նվիրված հայրենի գյուղում ծնված-մեծացած ոչ միայն նշանավոր, այլեվ՝շարքային աշխատավոր մարդկանց կենսագրությանն ու գործունեությանը,գյուղի պատմությանը,տոհմագրությանը։Ցավոք, չկարողացավ տպագրության հանձնել իր երկրորդ գիրքը՝,,Ֆուտբոլի հանրագիտարան,,․այն մնաց անտիպ՝ձեռագիր վիճակում,հովանավորներ չգտնելու պատճառով։ՍՄԿԿ անդամ էր, 1960թ․ ավարտել է բարձրագույն կուսակցական դպրոց,բայց՝էությամբ ազգասեր եվ հոգով դաշնակցական էր․դրանում կարելի է համոզվել, կարդալով նրա ,,Ծովազարդ,, գիրքը, որտեղ կան նաեւ հետաքրքիր պատմություններ՝Արեվմտյան Հայաստանում ապրած ծովագյուղցիների ,,էրգրի,, կյանքի մասին․դրանում տեղ են գտել նաեւ հայ ժողովրդի դարավոր թշնամու վայրագություններին վերաբերվող փաստեր։Բնության, շրջապատի մաքրության սիրահար էր ու անգամ՝կյանքի վերջին ամիսներին շաբաթօրյակ էր կազմակերպել իր բակում։Զբաղվում էր այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, գինեգործությամբ։
Ուներ 1 դուստր եվ 2 թոռնիկներ։
․․․Ի դեպ, Ա․Իսոյանի ,,Ծովազարդ,, գրքի մասին մեր գրած գրախոսականը՝սույն բլոգի 2022թվի հունվարի 21-ին ,,Ամենամեծ շահը հոգեվորն է,, հոդվածում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Комментариев нет:
Отправить комментарий