понедельник, 27 сентября 2021 г.

Ղարաքիլիսայի ճակատամարտը,զորավար Անդրանիկն ու հայ ժողովրդի տառապալից ուղին՝,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից ,, գրքում

 Ղարաքիլիսայի ճակատամարտին առնչվող զգալի հիշատակություն կա Վանո Սիրադեղյանի ,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,,նոթագրության մեջ։

,,Իրերի բերումը ինձ տարավ այն սարերը,որտեղով Զորավարի ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովուրդն էին անցել,,-այսպես է պարզաբանում հեղինակը՝պատմական դեպքերի մասին իր մտորումները ներկայացնելիս։Նա գրում է,,Թշնամին թողնվում է Հայաստանի թիկունք։Նրա ճանապարհը բաց էր մինչեւ Բաքվի մատույցները,բայց նվաճողն անպատիժ արշավանքի չէր գնում,գնում էր ճակատի երկրորդ բնագծի դեմ։Բաքվի կոմունայի հայկական գնդերն սպասում էին քաղաքի մատույցներում,,։

Նշենք, որ պատմական թեմաներով մտածմունքները ժամանակ առ ժամանակ ընդմիջվում են՝վերադարձնելով գրողին իր ճամփորդության ժամանակաշրջան։Նոթագրությունը պատմականի ու գեղարվեստականի սերտ միաձուլում է։

,,Ղարաքլիսան բաց էր թշնամու առաջ։Բայց Սարդարապատը գրավելուց 2 օր հետո հայերն, այնուամենայնիվ, ճակատամարտ են տալիս,որ տեվում է 3 օր։Այդ ճակատամարտում հայերը, փաստորեն գիտակցված նահատակության գնացին,որովհետեվ Ղարաքիլիսայի բախտը վճռված էր այն բանից հետո, երբ պաշտպանության կարեվորագույն բնագիծը՝Գյանջան, հանձնվել էր առանց մարտի,,։Այնուհետ, մեկ այլ պարբերության մեջ, որոշակի գեղարվեստական հատվածից հետո հեղինակը կրկին անցնում է պատմագրության,գրելով․,,Այո, թուրքերը ոչ միայն Ալեքսանդրապոլ,այլեվ Լոռի մտան։Եթե ոսոխը մտել էր Փամբակի ավազանը,Ղարաքիլիսայի բախտը վճռված էր։Թուրքը թարախ էր կապել Բազումի եվ Փամբակի լեռնաշղթաների միջեվ եվ պիտի բաց թողնվեր,ելք պիտի տրվեր նրա ընթացքին ամենակարճ ու անվնաս ճանապարհով։Եթե Լոռու ձորն ու Դիլիջանի ուղին փակվեր,վիճակն աղետալի էր լինելու։Թուրքական զորքն շտապում էր Բաքու,բայց ռազմաերթով չէր անցնի Երեվան-Սեվան ճանապարհը,Ղարաքիլիսան հանձնելը Երեվանի փրկությունն էր։Բայց 2-3օրը բավարար եղավ, որպեսզի հասկացվեր,թե ասկյարությունը այն զորքը չէ, որին կարելի լինի ռազմավարական նկատառումներով քաղաք հանձնելը։Երկրամասի թրքամետ ամբոխն էլ իր հերթին էր սանձազերծվել եվ հայ զորքը Դիլիջանից ետ դարձավ՝վանդալների նրանց կամքը կոտրելու,Ապարանի ուղղությամբ անարգել մանեվրները խափանելու,վերջապես՝ավարառու ամբոխի ախորժակը փակելու,եվ ըստ էության հանձնվելիք քաղաքի տակ մի այնպիսի ճակատամարտ տալու,որ թուրք ռազմագետները երկար են հիշելու։Եթե Ղարաքիլիսայի ճակատամարտը որոշված լիներ եվ Անդրանիկի 4 հազարանոց ջոկատը հասներ Դսեղից,թուրքերի 10 հազարանոց զորքի դեմ հայերը կունենային 11հազար զինվոր եվ հավանաբար թշնամուն ետ կշպրտեին Ղարաքիլիսայից․․ետ դեպի ու՞ր։Եղած ուղերթով հակառակորդ չէր ջախջախվի,իսկ Ալեքսանդրապոլում նստած թուրքական 15-րդ կովկասյան դիվիզիան,Ախալքալակն ու Ախալցխան,Բոլնիսն էլ հետը՝գրավված էին։Թիֆլիսում գերմանացին էր,Լոռվա թիկունքը Ղազախի կողմից անապահով էր,հարավից հարվածի տակ էր Զանգեզուրը,թուրքերը ետ շպրտվեին դեպի ու՞ր եվ քանի՞ օրով։Եվ որտեղի՞ց էր մեզ համալրում գալու։Գլխավոր զորախումբը գլխավոր խնդիր ուներ․պահել Երեվանը, փակել Նախիջեվանի դուռը,Իգդիրի կողմը,Արագածի հարավային լանջերի վրայով սպասվող հարձակումը,Ապարանը, Ախտան,Սեվանը եվ ճակատամարտ տալ Սարդարապատի տակ։Արդյո՞ք այդ օրերին հայ առաջին բանաստեղծն ու առաջին զորավարը Դսեղում բանակած զորքը չէին դիտում Լոռվա երկրապահ զորք։Արդյո՞ք Ղարաքիլիսայից հետո նրանք արդեն չէին մտածում Զանգեզուրի եվ Նախիջեվանի մասին։Մեկ դիվիզիա բանակի իրավունք ստացած երկրին զորավարի 4 հազարանոց ջոկատը ավելորդ  էր գալիս, եվ Անդրանիկը նենգ դաշնակցին ուխտադրժության առիթ չտալու համար իր ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովրդին տանում էր սարերով, մի բուռ Հայաստանի սահմանները քերելով՝Դիլիջանով,Սեվանով,Մարտունիով, Վայոց ձորով՝Նախիջեվան։Մի՞թե զորավարը հավատում էր, թե Թավրիզի ուղղությաբ գործող բանակի գիծը կճեղքի նման դժոխային երթ անցած ջոկատով ու ժողովրդով։,,։

Հեղինակը զարմացած ու հիացած է հայ ժողովրդի դիմացկունությամբ,իսկ Անդրանիկով՝առավել եվս․,,Այն, ինչ բազմաչարչար այդ քարավանը քաշել էր Արաքսից այն կողմ,դեռ ողջ տառապանքը չէր։Արեվմտյանից զրկված այդ ժողովուրդը դեռ պիտի Արեվելյան Հայաստանը կտրի լայնքով ու երկայնքով․Ղարս-Ալեքսանդրապոլ-Ջալալօղլի-Դսեղ-Դիլջան-Մարտունի-Վայոց ձոր-Նախիջեվան-Ջուլֆա-Խոյ-ետ՝Ջուլֆա-Նախջեվան-Զանգեզուր-Դարալագյազ-Երեվան։Ինչ հեղինակության տեր պիտի լինի մարդը, որ կարողանար հետապնդող թշնամու՝վերահաս գնդակի տակ սովյալ ժողովրդին տաներ այդ տանջանքների ուղիով,որի վրա են ընկնում Հայաստանի բոլոր լեռնանցքները, եվ ճակատ տար այս անգամ Խոյի կողմից ներխուժող թուրքին,ապա եվս մի ծանր նահանջով զորքն ու բազմապատկված ժողովրդին անցկացներ Զանգեզուրի լեռնաշղթան եվ Զանգեզուրը պահեր  մեզ համար,,։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ        

среда, 22 сентября 2021 г.

Վանաձորի կոմկուսը՝ՏԻՄ ընտրություններին կառաջադրվի

 Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակը 90-ականներին աչքի էր ընկնում միտինգային ակտիվությամբ։2000-ականների կեսից, երբ դեռ ղեկավար կազմում կար ՎՊՄԻ դասախոս,լուսահոգի Արամ Խաչատրյանը, փողոցային պայքարը փոխարինվեց ասուլիսային մարտավարությամբ։Իսկ 2018թվի նիկոլյան հեղափոխությունից հետո՝ֆեյսբուքյան ակտիվությամբ։Ուշադիր հետեվում են քաղաքական իրադարձություններին, կոշտ գնահատականներ տալիս էջում՝ ներկա իշխանությանը․արձագանքները թեպետ քիչ են, բայց՝ավելանալու միտում ունեն․,,լայքեր,, ու մեկնաբանություններ են գալիս անգամ սփյուռքի կոմունիստական կառույցներից։Ֆեյսբուքյան էջում միաժամանակ վառ են պահում անցյալի կոմունիստական խարիզմատիկ առաջնորդների/Մարքս-Էնգելս-Լենին-Ստալին/ գաղափարներն ու կերպարները,իսկ գլխավոր առանցքում այսօր կոմկուսի համար մնում է հայ-ռուսական բարեկամությունն ու անհանդուրժողականությունը՝այդ բարեկամությունը կասկածի տակ դնողների, հակառուսական քարոզչություն անողների նկատմամբ։ԱԺ ընտրություններին կոմկուսի հայաստանյան կառույցը չառաջադրվեց․անիմաստ համարեցին պայքարն այն պայմաններում, երբ ժողովրդի զգալի հատվածը դեռ հեղափոխական էյֆորիայի տակ էր/անգամ՝պատերազմական ծանր իրադարձություններից հետո/ եվ չէր պատկերացնում երկրի ապագայի վտանգավորությունը՝ներկա իշխանության վերարտադրվելու դեպքում։Բայց՝պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին առաջադրվել համայնքի ղեկավարի ու ավագանու թեկնածության տեղերի համար/Վանաձորում՝դեկտեմբերին կայանալիք/։

Մեր այցելության պահին քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, ով այս կառույցը ղեկավարում է շուրջ 20 տարի, զբաղված էր ավագանու թեկնածուների ցուցակի ճշգրտմամբ։Արդեն իսկ ֆեյսբուքում նշել ենք, որ ավագանու կազմում այս անգամ նախատեսել են ընդգրկել ոչ միայն կոմունիստներին, այլեւ՝անկուսակցական ակտիվից նրանց, ովքեր հայրենիքի համար մտահոգ են,ովքեր տեսակով արդարության համար պայքարող են եվ կողմ են հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը։

Այն, որ վերջին 3 տարիներին կոմկուսի վանաձորյան գրասենյակը, ի տարբերություն ավելի վաղ տարիների, այլեվս մամուլի ասուլիսներ չի կազմակերպում, հեռուստաեթերային ակտիվությամբ աչքի չի ընկնում, բացատրում են տեխնիկա-կազմակերպչական խնդիրներով եվ տեղական հեռուստաալիքների պասիվ կեցվածքով՝արտախորհրդարանական կուսակցությունների հանդեպ։,,Հրավեր չկա հեռուստակենտրոնների կողմից,թեպետ՝մենք մշտապես պատրաստակամ ենք մասնակցել ցանկացած քաղաքական բանավեճի, ցանկացած տաղավարում, անկախ կուսակցական պատկանելության հանգամանքից,,-պարզաբանեց մեր զրուցակիցն ու, ինչպես հաճախ, նկատեց, որ հայաստանյան քաղաքական դաշտում միակ գաղափարական կուսակցությունը կոմկուսն է։

-Ի՞նչ խորհուրդ ունի կոմկուսի համար Հայաստանի  անկախության 30-ամյա հոբելյանը։

-Անկախությունից մնացել է միայն բառը,-նշեց Ղուկասյանը, եվ,մեր հարցին ի պատասխան,ընդունեց, որ 30 տարի առաջ Հայաստանի կոմունիստներն էլ են կողմ քվեարկել անկախությանը,քանի որ չկար այլընտրանք, երկրաշարժին անմիջապես հաջորդող շրջան էր, Սովետական միությունն էլ արդեն փլուզվածի կարգավիճակով էր/եվ ուրեմն ումի՞ց էին կառչելու Հայստանի կոմունիստները։-Գ․Հ․/։Բայց՝գտնում են, որ այսօր վարկաբեկված է նաեւ անկախության գաղափարը՝իշխանությունների մեղքով։

-Ի՞նչ կարծիքի եք ՀՀ վարչատարածքային նոր բաժանման եվ համայնքների խոշորացման առթիվ։

-Միանշանակ դեմ ենք․թող վերականգնեն Սովետական միության օրոք եղած շրջանները։

Բայց կողմ են, որ Վանաձորին միավորվեն հարակից Դարբաս եվ Մեղրուտ համայնքները։Իսկ առհասարակ այն, որ իշխանությունները որոշել են գյուղերը միավորել քաղաքներին, կոմկուսի քարտուղարի ենթադրմամբ, դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ իշխանությունները մտավախություն ունեն ՏԻՄ ընտրություններում պարտվել խոշոր քաղաքներում, ուստի որոշել են քաղաքներին միավորել նաեւ գյուղերը։

-Ո՞րն է լինելու կոմկուսի առաջնահերթ խնդիրը՝ավագանի ընտրվելու դեպքում;

-Շեշտը դնելու ենք կադրային քաղաքականաության վրա, որպեսզի պրոֆեսիոնալ կադրեր աշխատեն կառավարման համակարգում։Կարեվոր խնդիր ենք համարում այն, որ 88-ի երկրաշարժից հետո քանդված շենքերի տարածքներում որեվէ անճաշակ ,,օբյեկտ,, չբուսնի/ինչով հեղեղված է Վանաձորը-Գ․Հ․/։Նաեւ մտահոգ էր, որ Վանաձորում դեռեվս 84 վթարային շենք չի ամրացվել։Գտնում են, որ համայնքների,առհասարակ տարբեր օբյեկտների ու կառույցների  վրա պետք է փակցվեն նաեւ ռուսերեն ցուցանակներ,ոչ միայն՝ անգլերեն/իսկ հայերե՞ն։-Գ․Հ․/։

-Ո՞րն է երկրի փրկության ելքը․ի՞նչն է խանգարում երկրի կառավարմանը․գլոբալիզացիան, վատ կառավարու՞մը թե՞ Սորոսի ծրագրերը։

-Երկրի կառավարման անդունդն սկսվեց 2018թվից՝պատվիրված իշխանափոխությամբ,դրսի ուժերի օգնությամբ։Այսօր Հայաստանը գնում է Ուկրաինայի ու Վրաստանի ճանապարհով, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք․ապացույցը՝պարտված քաղաքականությունն է եվ կորցրած տարածքները, հազարավոր զոհերը՝պատերազմի հետավանքով։Այսօր եթե ռուսական խաղաղապահ զորքը չլինի, ՆԱՏՕ-ն կկանգնի սահմանների գլխին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ է նաեւ Թուրքիան։Ելքը՝կամ Ռուսաստանին միանալն է կամ Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելը։

Իսկ մարդկությանը պատուհասած թիվ մեկ աղետը՝քովիդը, համարում է արհեստածին, ժողովրդին ստրկացնելու միջոց՝գլոբալիզացյաի կողմից։Նաեւ ոգեվորված էին ոչ միայն Ռուսաստանի պետդումայում կոմունիստների 2-րդ տեղ գրավելով, այլեվ՝որ Նորվեգիայում ընտրություններին հաղթել է բանվորական կուսակցությունը։

․․․Անկախության հետ կապված հետեվյալ դիտարկումն արեց Անդրանիկ Ղուկասյանը․,,Քանի դեռ այս պետությունը չի ճանաչել ՀՀ երկրորդ հանրապետությունը, քանի դեռ նոյեմբերի 29-ը տոն չի համարվել, մենք չենք ճանաչելու ոչ առաջին հանրապետությունը, ոչ երրորդը։Հայաստանի վերածնունդը եղել է Սովետական միության 70 տարիներին, ինչպե՞ս կարելի է դա չհիշել,,։

-------------------------------------------------

ՌԴ պետդումայում կոմունիստները գրավել են երկրորդ տեղը, իսկ ձայների քանակությամբ՝ավելի առաջ են գնացել նախկինում ունեցած դիրքերի առումով․այսինքն՝ավելի են ամրապնդել իրենց դիրքերը դումայում։Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, սկսած 2007թվից՝չընդգրկվեց խորհրդարանում՝բավարար ձայներ չհավաքելով/վերջին խորհրդարանականին էլ ընդհանրապես չառաջադրվեցին/։Դա կարելի է բացատրել նրանով, որ տարիների ընթացքում Հայաստանի կոմկուսն սկսեց պառակտվել, եվ նրանից տարանջատվեցին արհեստածին այլ կուսակցություններ/,,Նորացված կոմկուս,, ,,Առաջադիմական կոմկուս,, ,,Մարքսիստական կուսակցություն,,/, առաջնորդներից ոմանք էլ միավորվեցին այլ կուսակցությունների հետ, որոնք նույնպես այսօր չկան խորհրդարանում։Չմոռանանք նաեւ, որ բոլշեվիզմն սկսվել է Ռուսաստանից, իսկ Հայաստանն ավելի շատ ազգային պետություն է։ Հայը միշտ սիրել է անկախություն, ու ձգտել է անկախության, իսկ կոմունիզմը հայի տեսակի համար ընկալվում է որպես Ռուսաստանին միաձուլվելու պարտադիր նախապայման։Մինչդեռ երկրներ կան, որոնք ինքնուրույն են, բայց՝կոմունիստական․օրինակ՝Չինաստանը։ Համենայն դեպս, որեվէ կերպ առայժմ հնարավոր չէ պատկերացնել Կոմունիստական անկախ Հայաստան, եվ կոմունիստներն առայժմ կպայքարեն մեկ առանձին վերցրած համայնքներում հաղթելու համար, իսկ քարոզչությունն սկսել են հայ հայտնի ղեկավարների կերպարները վառ պահելուց․օրերս Վանաձորի կենտրոնական պողոտայի վրա է հայտնվել մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծադիր նկարը՝Հայաստանի կոմունիստական կուսակցության ներքո․,,Այցելեք մեզ, համալրեք մեր շարքերը,,-ասվում է գովազդային վահանակում։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր 

 

пятница, 17 сентября 2021 г.

,,Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է,,

 Սովետական տարիների/1970-80-ականներ/ ժամանակակից հայ արձակի  գրողներին ծանոթ եմ այնքանով, որքանով այն տեղ է գտել ,,Գարուն,, ամսագրում,որի մշտական ընթերցողն եմ եղել/բացառությամբ՝Հրանտ Մաթեվոսյանի,որի ,,Ծառերը,, գիրքն ընտրել էի որպես կուրսային աշխատանք՝մեզ ներկայացված ցանկից/։Եվ ահա, այդ բացը լրացնելու հնարավորություն ունեցա,երբ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի ,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,, ստեղծագործությունների/պատմվածքներ, վիպակներ, էսսեներ/ ժողովածուն՝2000թվին հրատարակված/։Գրքի վերնագիրը վերցված է հենց այդ  ստեղծագործություններից մեկից,որ, ավելի շուտ պատմական հուշագրություն է Հայաստանի ներկայի ու ապագայի համադրությամբ, եվ այդ ֆոնին հեղինակի ինքնատիպ մեկնաբանություններով։Սա ընթերցելիս համոզվում ենք, որ համալսարանական կրթությամբ, բանասեր Վանոն ոչ միայն տաղանդավոր գրող է, այլեւ՝հիանալի պատմագետ,որ հաջողությամբ վերլուծում է հայ ժողովրդի համար բախտորոշ պատմական իրադարձություններն ու դեպքերy։Նաեւ՝հայրենասեր է, որովհետեվ պարբերաբար գորովանքով հիշատակում  է ,,Հայաստան,, բառը։

,,Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է,,-գրում է հեղինակը,ու սա միակ պատկերավոր միքտը չէ Հայաստանի մասին․դրանում համոզվելու համար պետք է գիրքը մանրամասն կարդալ։Ու կհասկանանք նաեւ, որ ռազմական գործից էլ է լավ հասկանում,երբ վերլուծում է Ղարաքիլիսայի ճակատամարտը եվ դրանում ընդգծում լոռեցիների դերը․չմոռանալով ընդգծել, որ Ալեքսանդրապոլը, ի տարբերություն Ղարաքիլիսայի, հանձնել են առանց պայքարի։/Ալեքսանդրապոլի այդ տհաճ դեպքերի մասին գեղարվեստական հիշատակություն կա Վահան Գրիգորյանի ,,Փրկություն,, վեպում,որտեղ ընդգծված է կարմիր բանակի դերը՝հետագա հաղթանակի գործում․բայց Վանոն կարմիր բանակի հետ գործ չունի եվ գտնում է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը նպաստեց, որ թուրքերը Երեվան չմտնեն․թեպետ՝որպես Երեվանի փրկություն սկզբում հնարավոր է համարվել Ղարաքիլիսայի հանձնումը/։Հայ ազգի 2 մեծերին համարում է Զորավար Անդրանիկին եւ Հովհաննես Թումանյանին․մեկը՝որպես Առաջին զորավար, մյուսը՝որպես Առաջին բանաստեղծ։Հիշատակում է, որ ,,67 տարի առաջ,,/այսինքն՝1918թվին, քանի որ հուշերը գրել է 1985թվին/ Անդրանիկը Դսեղում հյուրընկալվել էր Թումանյանի տանը։Գիրքը նաեւ խոհափիլիսոփայական է․անգամ ամենահասարակ երեվույթների մեջ հեղինակը փիլիսոփայություն է տեսնում։Կա նաեւ թաքնված սրամտություն եւ նուրբ հեգնանք,երբ հեղինակը նշում է, որ ,,Մենք՝հայերս, ավելի շատ մեր պատմական հայրենիքն ենք սիրում, քան՝սեփականը, քանի որ պատմական հայրենիքը խնամք չի պահանջում/գրքի խմբագրականից/։

Գիրքը նաեւ որոշակի առումով ինքնակենսագրական է։

--------------------------------------------------------------

,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,, գիրքը հեղեղված է սրամտություններով,բարեհոգի կամ դառն հումորով։Գրքում ներառված պատմվածքներում հեղինակը ծաղրում է գավառականությունը, քաղքենիությունը, ստրկամտությունը,քինախնդրությունը, շահամոլությունը, մանրոգությունը, մանրախնդրությունը, չտեսությունը, եվ այդ ամենը համեմում դիպուկ մտքերով, պատկերավոր համեմատություններով։Գրողի աչքից չեն վրիպել նաեւ թեթեվաբարո կանայք՝իրենց հմայքներն ի շահ եվ բարեկեցության  օգտագործող,բայց՝վերջինս երբեմն  արդարացնում է նրանց վարքը եվ բացահայտում դրա սոցիալ-հոգեբանական դրդապատճառները։Առհասարակ՝հեղինակը մարդկային հոգու բացահայտող է։

Վանո Սիրադեղյանի հերոսները պարզ, հասարակ մարդիկ են․իրենց թերություններով, թուլություններով, մոլություններով ու նաեւ՝առավելություններով։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող