Ղարաքիլիսայի ճակատամարտը,զորավար Անդրանիկն ու հայ ժողովրդի տառապալից ուղին՝,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից ,, գրքում
Ղարաքիլիսայի ճակատամարտին առնչվող զգալի հիշատակություն կա Վանո Սիրադեղյանի ,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,,նոթագրության մեջ։
,,Իրերի բերումը ինձ տարավ այն սարերը,որտեղով Զորավարի ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովուրդն էին անցել,,-այսպես է պարզաբանում հեղինակը՝պատմական դեպքերի մասին իր մտորումները ներկայացնելիս։Նա գրում է,,Թշնամին թողնվում է Հայաստանի թիկունք։Նրա ճանապարհը բաց էր մինչեւ Բաքվի մատույցները,բայց նվաճողն անպատիժ արշավանքի չէր գնում,գնում էր ճակատի երկրորդ բնագծի դեմ։Բաքվի կոմունայի հայկական գնդերն սպասում էին քաղաքի մատույցներում,,։
Նշենք, որ պատմական թեմաներով մտածմունքները ժամանակ առ ժամանակ ընդմիջվում են՝վերադարձնելով գրողին իր ճամփորդության ժամանակաշրջան։Նոթագրությունը պատմականի ու գեղարվեստականի սերտ միաձուլում է։
,,Ղարաքլիսան բաց էր թշնամու առաջ։Բայց Սարդարապատը գրավելուց 2 օր հետո հայերն, այնուամենայնիվ, ճակատամարտ են տալիս,որ տեվում է 3 օր։Այդ ճակատամարտում հայերը, փաստորեն գիտակցված նահատակության գնացին,որովհետեվ Ղարաքիլիսայի բախտը վճռված էր այն բանից հետո, երբ պաշտպանության կարեվորագույն բնագիծը՝Գյանջան, հանձնվել էր առանց մարտի,,։Այնուհետ, մեկ այլ պարբերության մեջ, որոշակի գեղարվեստական հատվածից հետո հեղինակը կրկին անցնում է պատմագրության,գրելով․,,Այո, թուրքերը ոչ միայն Ալեքսանդրապոլ,այլեվ Լոռի մտան։Եթե ոսոխը մտել էր Փամբակի ավազանը,Ղարաքիլիսայի բախտը վճռված էր։Թուրքը թարախ էր կապել Բազումի եվ Փամբակի լեռնաշղթաների միջեվ եվ պիտի բաց թողնվեր,ելք պիտի տրվեր նրա ընթացքին ամենակարճ ու անվնաս ճանապարհով։Եթե Լոռու ձորն ու Դիլիջանի ուղին փակվեր,վիճակն աղետալի էր լինելու։Թուրքական զորքն շտապում էր Բաքու,բայց ռազմաերթով չէր անցնի Երեվան-Սեվան ճանապարհը,Ղարաքիլիսան հանձնելը Երեվանի փրկությունն էր։Բայց 2-3օրը բավարար եղավ, որպեսզի հասկացվեր,թե ասկյարությունը այն զորքը չէ, որին կարելի լինի ռազմավարական նկատառումներով քաղաք հանձնելը։Երկրամասի թրքամետ ամբոխն էլ իր հերթին էր սանձազերծվել եվ հայ զորքը Դիլիջանից ետ դարձավ՝վանդալների նրանց կամքը կոտրելու,Ապարանի ուղղությամբ անարգել մանեվրները խափանելու,վերջապես՝ավարառու ամբոխի ախորժակը փակելու,եվ ըստ էության հանձնվելիք քաղաքի տակ մի այնպիսի ճակատամարտ տալու,որ թուրք ռազմագետները երկար են հիշելու։Եթե Ղարաքիլիսայի ճակատամարտը որոշված լիներ եվ Անդրանիկի 4 հազարանոց ջոկատը հասներ Դսեղից,թուրքերի 10 հազարանոց զորքի դեմ հայերը կունենային 11հազար զինվոր եվ հավանաբար թշնամուն ետ կշպրտեին Ղարաքիլիսայից․․ետ դեպի ու՞ր։Եղած ուղերթով հակառակորդ չէր ջախջախվի,իսկ Ալեքսանդրապոլում նստած թուրքական 15-րդ կովկասյան դիվիզիան,Ախալքալակն ու Ախալցխան,Բոլնիսն էլ հետը՝գրավված էին։Թիֆլիսում գերմանացին էր,Լոռվա թիկունքը Ղազախի կողմից անապահով էր,հարավից հարվածի տակ էր Զանգեզուրը,թուրքերը ետ շպրտվեին դեպի ու՞ր եվ քանի՞ օրով։Եվ որտեղի՞ց էր մեզ համալրում գալու։Գլխավոր զորախումբը գլխավոր խնդիր ուներ․պահել Երեվանը, փակել Նախիջեվանի դուռը,Իգդիրի կողմը,Արագածի հարավային լանջերի վրայով սպասվող հարձակումը,Ապարանը, Ախտան,Սեվանը եվ ճակատամարտ տալ Սարդարապատի տակ։Արդյո՞ք այդ օրերին հայ առաջին բանաստեղծն ու առաջին զորավարը Դսեղում բանակած զորքը չէին դիտում Լոռվա երկրապահ զորք։Արդյո՞ք Ղարաքիլիսայից հետո նրանք արդեն չէին մտածում Զանգեզուրի եվ Նախիջեվանի մասին։Մեկ դիվիզիա բանակի իրավունք ստացած երկրին զորավարի 4 հազարանոց ջոկատը ավելորդ էր գալիս, եվ Անդրանիկը նենգ դաշնակցին ուխտադրժության առիթ չտալու համար իր ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովրդին տանում էր սարերով, մի բուռ Հայաստանի սահմանները քերելով՝Դիլիջանով,Սեվանով,Մարտունիով, Վայոց ձորով՝Նախիջեվան։Մի՞թե զորավարը հավատում էր, թե Թավրիզի ուղղությաբ գործող բանակի գիծը կճեղքի նման դժոխային երթ անցած ջոկատով ու ժողովրդով։,,։
Հեղինակը զարմացած ու հիացած է հայ ժողովրդի դիմացկունությամբ,իսկ Անդրանիկով՝առավել եվս․,,Այն, ինչ բազմաչարչար այդ քարավանը քաշել էր Արաքսից այն կողմ,դեռ ողջ տառապանքը չէր։Արեվմտյանից զրկված այդ ժողովուրդը դեռ պիտի Արեվելյան Հայաստանը կտրի լայնքով ու երկայնքով․Ղարս-Ալեքսանդրապոլ-Ջալալօղլի-Դսեղ-Դիլջան-Մարտունի-Վայոց ձոր-Նախիջեվան-Ջուլֆա-Խոյ-ետ՝Ջուլֆա-Նախջեվան-Զանգեզուր-Դարալագյազ-Երեվան։Ինչ հեղինակության տեր պիտի լինի մարդը, որ կարողանար հետապնդող թշնամու՝վերահաս գնդակի տակ սովյալ ժողովրդին տաներ այդ տանջանքների ուղիով,որի վրա են ընկնում Հայաստանի բոլոր լեռնանցքները, եվ ճակատ տար այս անգամ Խոյի կողմից ներխուժող թուրքին,ապա եվս մի ծանր նահանջով զորքն ու բազմապատկված ժողովրդին անցկացներ Զանգեզուրի լեռնաշղթան եվ Զանգեզուրը պահեր մեզ համար,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий