вторник, 5 октября 2021 г.

Օսեթիայում սովետական կարգեր ե՞ն

 Ռուսաստանի դաշնության կազմում գտնվող Օսեիթայի մասին հաղորդում էր․զարմանքով տեսա, որ Օսեթիայի նախագահի կաբինետում մինչեւ հիմա Լենինի նկարն է փակցված։Փաստորեն,սովետական միության փլուզումից 30 տարի անց Օսեթիայում դեռ սովետական  իշխանություն է,բայց՝կապիտալիստական Ռուսաստանի կազմում։Այս ֆոնին հիշեցի,որ սովետի օրոք,1982թվին Պյատիգորսկում  ընտանիքով ամառային հանգիստ անցկացնելուց հետո,Հայաստան  տունդարձին ստիպված էինք Օսեթիայի ճանապարհով անցնել՝Պյատիգորսկ-Թիֆլիս ավտոբուսով, որովհետեւ ինքնաթիռի տոմս չկար,ու լեռնային ամենաբարձր կածաններով անցնելու սարսափը քիչ էր, մի հատ էլ Օսեթիայի սահմանին ավտոբուսն անհայտ պատճառներով ու երկար ժամանակով կանգնեցվեց ճանապարհին․ինչ-որ ուղեկալի մոտ։Մի քանի ծանր ու անտանելի ժամեր անցկացրինք, եվ ոչ մի բացատրություն չեղավ ուղեվորներին, թե որ օրենքի որ կետով էին իրավունք բանեցնում՝ավտոբուսն անհարկի կանգնեցնելով, թե՞ պարզապես լեռնականների չգրված օրենքն էին գործի դրել․․․փաստորեն, համարյա նույն վիճակն էր, ինչ որ հիմա՝Հայաստանի սահմանին իրականացնում են ազերները՝Հայաստանից ու Իրանից անցնող մեքենաների նկատմամբ։Եթե այն ժամանակ սովետական կարգերը չլինեին, կարող է ավտոբուսն անգամ կոնկրետ կողոպուտի ենթարկվեր։Ավտոբուսի վարորդի հանդեպ ինչ-ինչ պահանջներ էին ներկայացվել,եվ սարսափով մտածում էինք,թե ուր որ է՝ներս են մտնելու եվ ուղեվորների նկատմամբ կոնկրետ պահանջներ ներկայացնեն,բայց՝մեր մտածածի մասին չէինք բարձրաձայնում։

․․․Եթե այն ժամանակ լրագրող լինեի եվ նյութ գրեի տեղի ունեցածի մասին/ընդամենը ուսանող էի/,բնականաբար,այն ժամանակվա մամուլն այդ առթիվ նյութ չէր տպի,որ հանկարծ բազմազգ երկրի ժողովուրդների  ,,եղբայրական բարեկամության,, վրա ստվեր չգցվի։Հետաքրքիր է, այդ սահմաններին հիմա՞ ինչ իրավիճակ է՝Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից կամ՝Հարավային Օսեթիայից գնացող մեքենաների նկատմամբ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий