суббота, 6 ноября 2021 г.

ՀԿԿ Կիրովականի քաղկոմում

 Հոկտեմբերի 24-ին ՀԿԿ Վանաձորի քաղկոմում տեղի ունեցավ ժողով,որին մասնակցում էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։Քննարկվեցին կազմակերպչական հարցեր՝կապված դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ։Ներկայացվեցին ավագանու թեկնածուները։Տեսակապի միջոցով ժողովին մասնակցում էր նաեւ Պետդումայի կոմունիստական խմբակցության անդամները։ 

Նոյեմբերի 2-ին ՌԴ կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովի գլխավորությամբ կայացել է նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների կոմունիստական կուսակցությունների 6-րդ  պլենումը՝տեսակոնֆերանսի ֆորմատով։Քննարկվել են 2021թ․կայացած եվ կայանալիք ընտրական գործընթացները եվ կոմունիստական կուսակցությունների միության ամրապնդմանն ուղղված աշխատանքները,ինչպես նաեւ ՍՍՀՄ 100-ամյակի հոբելյանական տարեդարձի նախապատրաստական աշխատանքների մասին հարցը։Պլենումի աշխատանքներին տեսակապով մասնակցել է նաեւ ՀԿԿ Կենտկոմի երրորդ քարտուղար, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը,ով գլխավորում է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը։

 ՀԿԿ Կիրովականի քաղկոմի լրատվական       ծառայություն







Комментариев нет:

Отправить комментарий