ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ
Հոկտեմբերի 20-ից սկսած՝Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակում բուռն ակտիվություն է․դռները միշտ բաց են՝առավոտյան ժամը 10-ից մինչեւ ուշ երեկո։Առաջինը ժամանում է քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, ով այս կառույցը ղեկավարում է շուրջ 20 տարի։Նրա հետ կամ մի փոքր ուշ/կամ շուտ/ գալիս է կոմկուսի հնագույն անդամ, ,,Ավտոգենմաշ,, գործարանի նախկին արտադրամասային կուսբյուրոյի քարտուղար Սինոդ Պողոսյանը,ով ՏԻՄ Վանաձորի ընտրությունների մասնակից կոմկուսի համամասնական ցուցակի անդամներից է՝որպես ավագանու թեկնածու։
Հոկտեմբերի 20-ից ստանձնել եմ կոմկուսի Վանաձորի գրասենյակի լրատվական ծառայության պատասխանատուի գործը՝միաժամանակ ընդգրկվելով ավագանու թեկնածուների կոմկուսի համամասնական ցուցակում/որպես անկուսակցական/։
Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակը մշտապես օպերատիվ կապի մեջ է կոմկուսի երեվանյան գրասենյակի հետ,որտեղ թերթի տպագրական աշխատանքներն են տարվում։
Համակարգչի հետ կապված տեխնիկական հարցերով աջակցում են․ երիտասարդ կոմունիստ Կարեն Մանուկյանը, ով համամասնական ցուցակի անդամ է՝որպես ավագանու թեկնածու,ինչպես նաեւ երիտասարդ անկուսակցական Արման Ղուկասյանը,որին վստահված է նաեւ լուսանկարչի գործը։Երիտասարդ ակտիվիստ, անկուսակցական Մանյա Վիրաբյանն էլ դիզայնից է լավ գլուխ հանում։
Գրասենյակի ամենօրյա մշտական այցելուներից է կոմկուսի համամասնական ցուցակի անդամ,ավագանու թեկնածու,նախկին ՍՄԿԿ անդամ, մանկավարժ-դասախոս Արտյոմ Անդրեասյանը,ով 80-ականներին եղել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտին կից հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի/ՀՄՖ/դեկան/այդ ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում ստացել եմ լրագրական առաջին գիտելիքները։Նա իր կոլորիտային զրույցներով լիցքաթափում է գրասենյակի աշխատակազմին/որոնց թվում են նաեւ ավագ սերնդի կոմունիստներ Գալինա Աղայանը եվ Գրետա Հովհաննիսյանը՝,,Ավտոգենմաշ,, գործարանի նախկին կուսակցական ակտիվիստ,նախկին ատենակալ/,եվ կիսվում օրվա հասարակական-քաղաքական նորություններով։Սրամտությամբ եվ ուշագրավ դիտարկումներով նրանից ետ չի մնում ավագագույն սերնդի կոմունիստ,Յունեսկոյի կերպարվեստագետների միջազգային կազմակերպության անդամ,ՌԴ եվ Հայաստանի նկարիչների միության անդամ Կառլեն Քոչինյանը,ով իր համար կարեվոր է համարում նաեւ Մարգահովիտի պատվավոր քաղաքացու կոչումը՝գյուղի ավագանու կողմից շնորհված։
Նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Մյասնիկ Հովակիմյանը՝հին կոմունիստ,գալիս է Քարաձոր գյուղից․եվ, քանի որ գրանցումը վանաձորյան չի,ուստի չի ընդգրկվել համամասնական ցուցակում։
Կոմկուսի գրասենյակի հետ մշտական կապի մեջ է ռուսական համայնքը ներկայացնող,քիմգործարանր նախկին ինժեներ-տեխնոլոգ Սվետլանա Կոտովան։
Հոկտեմբերի 20-ից սկսած՝մի քանի անգամ ժողովներ են եղել թե կուսակցական, թե անկուսակցական ակտիվի մասնակցությամբ։Օրվա ընթացքում,բնականաբար, քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը ստիպված է բացակայել գրասենյակից՝զբաղվելով քարոզչական աշխատանքներով, քարոզարշավի հետ կապված խնդիրներով։Սկսվել է մեգաֆոնով ավտոերթը՝քաղաքի տարբեր թաղամասերում, ինչպես նաեւ բուկլետների բաժանումը։
Հայաստանի կոմունիստական կուսակցության մարզային կառույցները փոխկապակցված են միմյանց հետ՝կապի ժամանակակից միջոցներով,տեխնիկայով,համացանցով։Ի տարբերություն սովետական տարիների,այժմ կոմունիստները եվ կայք ունեն, եվ ֆեյսբուքյան էջեր,որոնց, ի դեպ, ինտեգրված են նաեւ արտասահմանյան համախոհները։
․․․Ապագան սոցիալիզմինն է․կա ապագա, եթե սոցիալիզմի համաշխարհային սիստեմն ընդլայնվի, եվ ,,դալոյ վոն,, ասի կապիտալիզմին,որի ծանր ու աղետալի հետեվանքները 30տարի է՝զգում են նախկին սովետական միության երկրները։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ-լրագրող-բլոգեր,ՏԻՄ Վանաձորի ավագանու ընտրությունների կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդամության թեկնածու
Комментариев нет:
Отправить комментарий