пятница, 12 ноября 2021 г.

Հիշողություններ՝սովետական աշխատանքային անցյալից

 Նաեւ՝Պուշկինի թանգարանի սովետական անցյալի մասին

-----------------------------------------------------------         2021թ,դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄՎանաձորի ընտրությունների նախօրեին սիրով ընդունեցինք ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջարկը՝ներգրավվելու կոմկուսի համամասնական ցուցակում՝որպես ավագանու թեկնածու։Այս ընտրություններում կոմկուսն իր ցուցակում որոշեց ներառել նաեւ անկուսակցականների՝քաղաքացիական ակտիվից ու նրանցից, ովքեր չնայած կոմունիստ չեն, բայց՝սոցիալիստական գաղափարներն ընդունում են։

․․․Ասպիսով, կյանքն ինձ երրորդ անգամ բերեց կոմկուսի դուռը,որից սկսվել է իմ աշխատանքային կենսագրությունը՝սովետական տարիներին։

1978թ․միջնակարգն ավարտելուց 1 տարի անց,ՀԿԿ Կիրովականի քաղկոմի 3-րդ քարտուղար Մելանյա Միրզոյանի միջնորդությամբ ընդունվեցի Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կուսբյուրո՝գործավարի կարգավիճակով, բայց՝ուսումնական մասի դիսպետչերի հաստիքով,որովհետեվ կուսբյուրոն գործավարի հաստիք չուներ, բայց՝աշխատանքի անհրաժեշտություն կար․սովետական տարիներին դա ընդունված աշխատաոճ էր․մի հաստիքով ընդունվում էին,բայց՝այլ աշխատանք կատարում։Այդ տարի լեզվագրական  ֆակուլտետում բուհական կոնկուրսից դուրս էի մնացել/մեծ կոնկուրս էր լեզվագրականում՝մեկ տեղի համար 8-12 դիմորդ էր լինում մշտապես/։Բայց՝հայոց լեզվի գրավորս բողոքարկել էինք, պահանջելով վերանայել․գործին միջամտել էր անգամ քաղկոմը,եվ որպես կոմպրոմիսային տարբերակ,ներքին կարգով առաջարկվել էր աշխատանք՝ինստիտուտի կուսբյուրոյում,որտեղ աշխատողն ազատվել էր աշխատանքից։Ինստիտուտի կուսբյուրոյի քարտուղարը լուսահոգի Հովիկ Շեկոյանն էր,որ հետագայում դարձավ դեկան/նաեւ՝հորս  մտերիմներից էր․դսեղյան արմատներով համագյուղացի/։Երբ ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կառլեն Կարապետյանի քարտուղարուհին ֆիզարձակուրդ մեկնեց, ինձ տեղափոխեցին ուսումնական մաս՝որպես ռեկտորի քարտուղարուհի/դիսպետչերի հաստիքով/։Այդտեղ  աշխատելիս հեռակա բաժին դիմեցի՝նույն լեզվագրական ֆակուլտետ, ու կրկին․․․․միավորներս չբավականացրին։Հենց այդ ժամանակ բուհում ռեկտոր նշանակվեց սփյուռքից հրավիրված գիտնական, դոկտոր-պրոֆեսոր Գեվորգ Խռլոպյանը․մի անչափ բարի ու արդարամիտ մարդ էր։Նա հետագայում կրկին մեկնեց Ամերիկա,որտեղ էլ տարիներ առաջ մահկանացուն կնքեց/։Խռլոպյանի ղեկավարության ժամանակ որոշակի արդարություն հաստատվեց բուհական համակարգում, այդ տարի շատերն ընդունվեցին ոչ թե զորավոր փողի օգնությամբ, այլ՝սեփական ուժերով։Ինքս կրկին դիմեցի լեզվագրական, եւ․․․ընդունվեցի․բայց,ոչ այն է՝ուրախ էի, ոչ այն է՝տխուր,որովհետեւ ուսանող դառնալով, փաստորեն, աշխատանք էի կորցնում եվ հայտնի չէ, թե ավարտելուց հետո ինչպես էր լուծվելու իմ աշխատանքային հարցը,որովհետեվ մանկավարժական ստիպված էի դիմել, որովհետեվ համալսարան չկար,որ լայն պրոֆիլի հումանիտար մասնագիտական ավարտեի,փափագում էի ժուռնալիստ դառնալ,իսկ  Կիրովականում համալսարան չկար․․․Ընդունվելուց հետո միաժամանակ որպես երկրորդ մասնագիտություն դիմեցի ՀՄՖ ֆակուլտետ/հասարակական մասնագիտությունների․այս ֆակուլտետը գործում էր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի ներքո,դեկանը Արտյոմ Անդրեասյանն էր, ով, ճակատագրի բերումով, հիմա ինձ հետ միասին կոմկուսի համամասնական ցուցակում է։Հետագայում ՀՄՖ-ն թողեցի կիսատ, իսկ ինստիտուտն ավարտեցի1983թ։

Ինստիտուտի կուսբյուրոյից ինձ հիշողություններ մնացին ոչ միայն բուռն ակտիվության պայմաններում անցնող ժողովները,որոնց մասնակցում էր նաեւ պրոֆկոմի նախագահ, պատմական ֆակուլտետի նախկին դեկան Պավլուշ Հարությունյանը,այլեւ՝այլ հիշարժան դեպքեր։Մի անգամ մեզ՝բուհի երիտասարդ  աշխատակցուհիներիս տարան Պուշկինի թանգարան՝Ստեփանավանի մոտ, որ․․․այդտեղ զբաղվենք երկար ժամանակ անուշադրության մատնված թանգարանի խնամքով, որովհետեվ Մոսկվայից հյուրեր էին գալու։Թե ինչ մեծ քանակի ճանճեր էին կուտակվել թանգարանի լուսամուտների արանքներում, ինչ ահավորագույն փոշի ու կեղտ էր այդտեղ՝դժվար է ասել։Ու դժվար է նաեւ ասել, թե ինչու էր թանգարանն այդքան ժամանակ այդ վիճակում եղել։

1984թվին, բուհն ավարտելուց մեկ տարի անց հորս անվերջ խոստանում էին քաղկոմից, թե շուտով երկրագիտական թանգարան է կառուցվելու թե վերակառուցվելու՝Բաթումի փողոցի վրա, ու այնտեղ ինձ աշխատանք կտան՝որպես գիտաշխատող․երբ տեսանք, որ այդ թանգարանի կառուցումից բան չի դուրս գալու, ստիպված՝ աշխատանքի ընդունվեցի Կիրովականի քիմմանրաթելի գործարանում՝որպես քաղլուսկաբինետի վարիչ/նախկին վարիչին արդեն կենսաթոշակի պատճառով որոշել էին ազատել․տարիքը շատ մեծ էր,իսկ քաղկոմին կադրերի երիտասարդացում էր պետք/։Աշխատեցի 3 տարի,մինչեւ վերակառուցման շունչը մտավ Հայաստան, ու քաղլուսկաբինետներն սկսեցին լուծարվել։Քաղլուսկաբինետում աշխատած ժամանակ պատի թերթ էի խմբագրում,  տեսակավորում գործարան ուղարկվող պլակատները, արտադրամասերի կուսբյուրոների քարտուղարներին հասցնում բյուրոյի որոշումները, հարկ եղած դեպքում՝արտադրամասեր մեկնում, քաղկոմ թղթեր տանում-բերում,հարկ եղած դեպքում՝նաեւ մեքենագրում/ եթե մեքենագրուհին բացակայում էր/․երբեմն արտաժամ էլ էր աշխատելու անհրաժեշտութուն լինում՝շաբաթ-կիրակի/գործարանի կոմկուսի քարտուղարը Գաբրիել Դոնապետյանն էր/։ Անգամ մասնակցել եմ սեմինարի՝Երեվանի քաղլուստանը, որ հիմա ամերիկյան համալսարանն է։Մի սարսափելի հիշողություն կա այդ սեմինարի հետ կապված․գարնանամուտին էր թե ձմռան ավարտին,սառցակալած ճանապարհով Երեվան  մեկնող ,,Իկարուս,,ավտոբուսը հենց շրջադարձի վրա, ոլորապտույտներին, չէր կարողանում հաղթահարել մերկասառույցը, եվ տղամարդիկ/որոնցից մեկը՝Վոլոդյան նույնպես Կիրովականից սեմինարի էր մեկնում/,ստիպված դուրս էին եկել եվ մեքենան փորձում էին հրելով տանել․այդ օրհասական պահին անգամ՝նրանցից ոմանք նույնիսկ կատակում էին։

Քաղլուսկաբինետում աշխատած ժամանակվա հիշողություններից մեկն էլ այն էր, որ մի անգամ գործարան համերգի էր եկել ,,Տկզար,, երաժշտական խումբը,եվ իրենց գործիքներն ստիպված էին տեղավորել քաղլուսկաբինետում։Մեր համար այն ժամանակ շատ մեծ հեղինակություն էին մշակույթի գործիչները, եվ մենք՝երիտասարդ աշխատակցուհիներով, երկար ժամանակ հպարտանում էինք, թե ինչ հայտնի մարդկանց հետ ենք շփվել/այդ թվում՝երիտասարդ երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, ով արդեն քանի տարի է՝Ամերիկայում է, եվ սերիալներում է նկարահանվում/․արվեստի մարդը հեղինակություն ուներ, մեծ հեղինակություն։Քաղլուսկաբինետում աշխատած ժամանակ քաղկոմի երաշխավորությամբ ընտրվեցի ատենակալ՝Կիրովականի ժողդատարանում․այն ժամանակ արդեն ցանկություն ունեի դիմել իրավաբանական՝որպես երկրորդ մասնագիտություն։

88-ի երկրաշարժից հետո,կոմերիտական ուղեգրով 6 ամսով գործուղվեցի Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոց՝Մինսկի մոտ գտնվող Մյադել շրջկենտրոնին կից ,,Զուբրյոնոկ,, ճամբար՝դասավանդելու աղետի գոտուց էվակուացված հայ երեխաներին։1989թ․,երբ դպրոցն արդեն ավարտեց իր առաքելությունը,տեղափոխվեցի Հայաստան՝ինձ հետ ունենալով Մինսկի համալսարան դիմեու համար բնութագիր՝,,Զուբրյոնոկի,,ճամբարից․բայց՝ընտանեկան հանգամանքների հետեւանքով երազանքս անկատար մնաց, այլեւս չկարողացա մեկնել Մինսկ,եվ բավարարվեցի Կիրովականի դատարանի գրասենյակում որպես գործավար աշխատանքի անցնելով,քանի որ քիմմանրաթելի գործարանում, որտեղ նաեւ ծնողներս էին աշխատում, արդեն կրճատումներ էին,երկիրն անկախանալու փուլում էր, քաղաքում աշխատատեղերի մեծ մասը վերացել էր, եղածն էլ մի կերպ ծվարել էին տնակներում։Դատարանում աշխատեցի մինչեւ 1994թիվը,որից հետո ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի գրադարան՝մատենագետի հաստիքով։Զուգահեռ՝թղթակցում էի վանաձորյան եվ հանրապետական թերթերին։1998թվին ստիպված էի կողմնորոշվել,թե լրագրությունն է ինձ համար կարեվոր, թե՝վարչական աշխատանքը,որն արդեն սկսել էր խանգարել ինձ, քանի որ բուհի ղեկավարությանը դուր չէր գալիս անաչառ լրագրողի առկայությունը՝բուհում․ես կառավարելի մտավորական չէի, բայց՝լուսաբանում էի բուհի առօրյան՝իմ անձնական նախաձեռնությամբ,առանց հրահանգավորվելու։Նույն ժամանակ թերթն ինձնից պահանջել էր աշխատանքային բնութագիր, իսկ դա նշանակում էր, որ ես պետք է ընտրություն կատարեի։Բնականաբար, լինելով անմնացորդ նվիրված լրագրությանը,ես ընտրեցի լրագրողական աշխատանքը, եվ ,,սեփական դիմումի,, համաձայն ազատվեցի բուհի աշխատանքից,որտեղ արդեն իմ դեմ տարատեսակ սադրանքներ էին իրականացվում,ընդհուպ․․․․մինչեւ կոլեկտիվին հրահրելն իմ դեմ․այդ ինտրիգային պայմաններում աշխատելն անհնար էր,եվ ես ազատվեցի բուհից՝սեփական դիմումի համաձայն։Մնացածը՝,,Ինչպես ես դարձա լրագրող եվ դրա հետեվանքները,, հոդվածում,որ զետեղված է AZAT ANKAKH բլոգում՝2012թ․։

-------------------------------------------------------------------------------------------------------------------------

80-ականների կեսերին Կիրովականի քաղկոմում ժողով էր․ես, որպես քաղլուսկաբինետի վարիչ, հրավիրվել էի։Կենտրոնական լաբորատորիայի կուսբյուրոյի քարտուղարն էլ էր ինձ հետ/Վիկտորիան/։Ինչ-որ մի պահի զրուցում էինք ժողովին, ու դա չէր վրիպել քաղկոմի հրահանգիչ,լուսահոգի Ռոբերտ Ֆարմանյանի աչքից։Ժողովից հետո նա մոտեցավ մեզ, դիտողություն արեց՝ժողովին զրուցելու համար եվ ինձ ասեց․,,Դուք կուսակցական չեք, չէ՞,դուք կարող եք գնալ,․իսկ զրուցակցիս ասեց․,,Իսկ դուք կմնաք, մենք ձեր հարցը կքննարկենք,,։Հետագայում, 20 տարի անց՝2000-ականներին, արդեն անկախ Հայաստանում, Ռոբերտ Ֆարմանյանն ընդդիմադիր ՀԺԿ Վանաձորի գրասենյակի ակտիվ անդամ էր/ես էլ այն ժամանակ գրիչս սրած ընդդիմադիր լրագրող էի՝,,Առավոտ,, ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, թերթերում,իրավապաշտպան հանդեսներում/,ու մի պաշտոնյայի մասին, ումից տուժել էին շատ-շատերը,ու նաեւ՝ Ֆարմանյանը,որին մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչի պաշտոնից ազատել էին,մի օր ,պատահաբար ինձ տեսնելով, ասաց․,,Այ կտեսնես, դրան բանտ են տանելու, ես ու դու էլ պերեդաչի ենք տանելու,,։Բանտ չտարան,բայց պաշտոնից ազատեցին՝2008թվի նախագահական ընտրությունների նախօրյակին։Ու հիմա գնում առոք-փառոք կանգնում է նրանց կողքին,ում օրոք իր պատճառով տուժվածներն արդեն վաղուց էն աշխարհ են գնացել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող, բլոգեր


Комментариев нет:

Отправить комментарий