Պատմաքաղաքական թեմաներով բլոգ, ստեղծված 2016թ.ապրիլի 16-ին՝Վանաձորում, www:patmacan.blogspot.com Հեղինակ՝Գայանե Հովսեփյան
пятница, 15 декабря 2023 г.
четверг, 9 ноября 2023 г.
,,Գնա մեռի՝արի սիրեմ,,
ՁՈՐԱԳԷՍԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՂԵԿԱՎԱՐ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԸ 30-ԱԿԱՆՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ Է ԵՂԵԼ
----------------------------------------------------------------------------------------------------------------
Մամուլի արխիվներից պարզվեց, որ 1930-ականների բռնաճնշումների զոհ է եղել նաեւ Իոսիֆ Անդրեյի Տեր-Աստվածատրյանը,որի՝բռնաճնշումների զոհ լինելու փաստը հաստատող մի վկայության հանդիպեցինք՝1998թ․ ,,02,,շաբաթաթերթի օգոստոսի 15-ի համարում՝,,ՀԽՍՀ ՆԳԺԿ-ն եվ 30-ականների ստալինյան բռնությունները,, հոդվածում, որտեղ ասվում է․,,Ավելի կոնկրետ օրինակներ է բերում Գ․Ռուդնիկի նախկին աշխատակից,1954թ․որպես վկա հարցաքննված Ե․Չմշկյանը,ով պատմում է,թե ինչպես էր իրենց բաժանմունքի պետը հարցաքննում Հայաստանի ճանաչված էներգետիկներից մեկին՝Տեր-Աստվածատրյանին։Մասնավորապես, անձամբ ծեծում էր, օրերով կանգնած պահում պատի առաջ,ստիպում ,,խոստովանել,, մեղքը, չնայած՝նա անընդհատ ժխտում էր դրանք,եվ երբ իմանում է,որ Տեր-Աստվածատրյանին գնդակահարության չեն դատապարտել,պնդում է վերանայել գործը եվ հասնում նրան,որ անմեղ մարդուն գնդակահարում են,,։
Միգուցե դառն հումորի պես հնչի, եթե մտածենք, որ,թերեվս, Տեր-Աստվածատրյանին դատել են նրա համար, որ անունն Իոսիֆ է եղել/ երեվի չե՞ն ուզեցել,որ գերագույն գլխավոր Իոսիֆից/Ստալինից/ բացի մեկն էլ լինի/,բայց առավել սոսկալի է,երբ նույն հոդվածից տեղեկանում ենք, որ ՀԽՍՀ ժողկոմխորհի նախկին նախագահ Ս․Տեր-Գաբրիելյանին էլ անգամ մինչեւ դատն են դաժան ճակատագրի արժանացրել՝ծեծելուց հետո,եվ այդ առթիվ էլ նույն հոդվածում նշվում է․,,Կարծում ենք, այժմ սկզբունքային նշանակություն չունի,թե Ս․Տեր-Գաբրիելյանին ցա՞ծ են նետել պատուհանից,թե՞ ինքն է դուրս նետվել,քանի որ 2 դեպքում էլ դա տեղի է ունեցել քննիչների անմարդկային վերաբերմունքի պատճառով եվ կարելի է գնահատել որպես սպանություն,,։Հետագայում, 50-ականների քաղաքական ,,հալոցքից,, եվ անձի պաշտամունքի դատապարտումից ու վերացումից, այդ տարիների քաղաքական գնահատականից հետո թերեվս արդարացվել է նաեւ Ս․Տեր-Գաբրիելյանը․այնպես, ինչպես Տեր-Աստվածատրյանը,որոնց մասին արդեն լուսավոր ֆոնի վրա է հիշատակվում՝50-ականներին/․մասնավորապես, 1957թվի ,,Սովետական Հայաստան,,թերթի նոյեմբերի 20-ի համարում՝,,Ձորագէսի հիդրոէլեկտրակայանի 25-ամյակը,, հոդվածում ասվում է․,,Նոյեմբերի 17-ին հիդրոէներգետիկների ավանը տոնական տեսք էր ստացել։Վաղ առավոտից այնտեղ սկսեցին գալ բազմաթիվ հյուրեր՝Ձորագէսի Ս․Տեր-Գաբրիելյանի անվան հիդրոկայանի տոնակատարությանը,ինչպես նաեւ կայանի հեղինակ եվ շինարար ինժեներ Իոսիֆ Տեր-Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը մասնակցելու համար։Ցերեկվա ժամը 2-ին հիդրոէլեկտրակայանի շենքի մոտ տեղի ունեցավ տաղանդավոր ինժեներ եվ հայրենասեր Ի․Ա․Տեր-Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը նվիրված բազմամարդ միտինգ։Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ նախագծվել եվ կառուցվել են Ձորագէսի հիդրոկայանը եվ Հայաստանի ուրիշ հիդրոէլեկտրակայաններ։Վերցնում են հիդրոէլեկտրակայանի մուտքի մոտ ամրացված,հղկված մարմարե տախտակների սպիտակ ծածկոցը։Հայերեն եվ ռուսերեն գրված է․,,Ձորագէսի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1932թվականին։Շինարարությունը ղեկավարել է Իոսիֆ Տեր-Աստվածատրյանը,,։
Ահա այսպիսի հետմահու մեծարանք/այստեղ են ասել՝,,Գնա մեռի՝արի սիրեմ,,/։Այսպիսով, 50-ականներին արդեն սկսել են արդարացնել եվ մեծարել նրանց, ում 30-ականներին հանիրավի հալածել են,ում մեղադրել են՝անհիմն մեղադրանքներով, հաճախ անգամ՝մեկ մարդու ցումունքով կամ անոնիմ նամակներով,շատերին գնդակահարել, շատերին աքսորել՝ ,,ժողովրդի թշնամի,, ճանաչելով։Իհարկե ոչ մի արդարացման դատավճիռ կամ արտոնություններ՝նրանց ժառանգներին, չի կարող ետ բերել նրանցից բռնությամբ խլված կյանքը,բայց եթե այսօր հասարակությունն իր զգոնությունը կորցնի, ապա նույնը տեղի կունենա նաեւ այսօր։
․․․Ի դեպ, նոյեմբերի 15-ը պաշտոնապես համարվում է Ձորագէսի հիմնադրման օր։,,1932թ․գործարկվեցին Երեվանի եվ Լենինականի 2-րդ հիդրոէլեկտրակայանները։Նույն տարվա նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Ձորագէսի ՀԷԿ-ի գործարկումը։Այդ օրը մեծ տոն էր Հայաստանի Անդրկովկասի աշխատավորության համար։Ձորահէկը,որն ուներ միութենական նշանակություն,էլեկտրաէներգիա պետք է մատակարարեր Ալավերդու պղնձաձուլական եվ Ղարաքիլիսայի/1935-ից՝Կիրովական/մեծ քիմիական գործարանները։Նրա հզորությունը շատ ավելին էր, քան՝հանրապետության մյուս բոլոր կայանների հզորությունները միասին վերցրած,,-գրված է 1987թ․հրատարակված ,,Հայ ժողովրդի պատմություն,, դասագրքում/9-10-րդ դասարանների համար/։
Այս տարի լրանում է Ձորագէսի հիդրոկայանի գործարկման 91-րդ տարեդարձը։Այս առթիվ ներկայացնենք եվս մեկ մեջբերում՝25-ամյակին նվիրված սովետական թերթից,որտեղ կա հիշատակություն նաեւ լուսահոգի պապիս՝Գարեգին Հարությունյանի եվ նրա հին գործընկեր/ի դեպ նաեւ՝նախկին հարեվան/, Ձորագէսի հնագույն բնակիչ Լոռիս-Ռուսսո Ռուբենի մասին․,,Վերջում Ձորագէսի կոլեկտիվի անունից հանդես եկան ինժեներ Ռ․Լոռիս Ռուսսոն եվ էլեկտրացեխի վարպետ Գ․Հարությունյանը։Նրանք ի սրտե շնորհակալություն հայտնեցին ջերմ բարեմաղթանքների համար եվ հավաստիացրին, որ հիդրոէներգետիկների կոլեկտիվն այսուհետ նույնպես կձգտի պատվով կատարել իր խնդիրները՝ռեսպուբլիկայի ժողովրդական տնտեսությանն ապահովել էլեկտրաէներգիայով,,։
․․․․Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ Ի․Տեր-Աստվածատրյանի մասին՝,,Վիքիպեդիայից,,։Այնտեղ ասվում է․,,1927թվից եղել է Ձորագէտի եվ Քանաքեռ ՀԷԿ-երի շինարարության գլխավոր ինժեները,այնուհետ՝պետը։Տեր-Աստվածատրյանը կազմակերպել է եվ առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀ-Ի-ն/այժմ Շինարարության եվ Ճարտարապետության ինստիտուտ/ ու ,,Հիդրոէլեկտրանախագիծ,,/
այժմ՝,,Հիդրոնախագիծ,,/բաժանմունքը։Տեր-Աստվածատրյանը Հայաստանում հիդրոտեխնիկայի եվ հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
пятница, 11 августа 2023 г.
Վանաձորի պատմության թանգարան ստեղծելու գաղափարն այդպես գաղափար էլ մնաց
Մոտ 2 տարի առաջ էր, նախքան ,,Վանաձորյան խճանկար,, 20 տարվա թերթի փակվելը,այնտեղ մի հայտարարություն տպվեց․,,Վանաձորում կստեղծվի պատմության թանգարան,,։Ու այդ հավաստիացումը թե խոստումը՝այդպես էլ մնաց՝թերթի առաջին էջում․երեվի ,,հեղափոխության,, ստերից ու կտերից մեկն էր դա էր/։Իսկ Լոռու երկրագիտական թանգարանոմ փաստորեն, Վանաձորի պատմության թանգարանի ծրագիր կամ գաղափար՝պետականորեն կամ դրամաշնորհային ծրագրով, չի նախատեսվում․դե էս պետությունը մենակ փակելում է լավ վարպետ, ինչի՞ն է պետք խրախուսի ազգային,պատմական ծրագրեր՝էն էլ մարզերում։Ասվածի մի ապացույց էլ վարչապետի՝վերջերս արված հայտարարությունն էր, թե ,,իսկ գուցե թանգարանները փակելու անհրաժեշտությու՞ն կա,,/կապված՝դրանցում այցելուների դեֆիցիտի հետ,որն էլ իր պատճառներն ունի, ու դրա մեջ մշակույթի նախարարության մեղքի բաժինն էլ կա/։Հիմա հայտնի չէ, Լոռու երկրագիտական թանգարանում Վանաձորի՝մինչանկախության կամ ետանկախության շրջանին վերաբերվող պատմական փաստեր, վկայություններ կա՞ն, թե՞ միայն նախնադարյան մեռելների ոսկորների կամ հնադարյան կճուճների ու գյուղատնտեսական գործիքների վրա է թանգարանի ,,բազան,,։Հիշում եմ, երբ թանգարանը 70-ականներին գտնվում էր Կիրովականի կենտրոնական շուկայի դիմացի մայթին,որտեղ հիմա նախկին քաղաքապետ Դարբինյանի ձեռամբ կառուցված ,,Պահեստն,, է՝որպես առեվտրի կենտրոն/թանգարանի նախկին շենքը սեփականաշնորհելու արդյունքում/,թանգարանի սրահում ցուցադրված էին Գուգարքի շրջանի արտադրության առաջավորների լուսանկարները/դրանց մեջ, հատկապես, հիշողությանս մեջ տպավորվել է Ձորագէսի լավագույն աշխատողների,վետերանների նկարները/։Սովետի 70 տարվա, անկախության էլ 30 տարվա պատմություն ունի Կիրովական-Վանաձորը, եվ շատ-շատերն այդ տարիների մասին կունենան լուսանկարներ, հիշողություններ, ու՞մ հանձնեն դրանք, եթե չկա պատմության թանգարան, կարելի՞ է այսչափ անտարբեր լինել պատմության ու մշակույթի հանդեպ, քանիցս եմ բարձրացրել այդ հարցը՝անգամ նախկին նախարարների օրոք․ձայն բարբառո։Երկիրն առաջ է շարժվում միայն հնէաբանական պեղումների ու նորանոր մեռելների ոսկորներ հայտնաբերելու ուղղությամբ։Իսկ անցյալի մշակութային գանձերը, արժեքները դատապարտված են փոշիացման։Այս համատեքստում ցավով պետք է հերթական անգամ հիշատակեմ,որ Լոռու մարզի Ձորագէս ավանի երկարամյա գրադարանավարուհի Ելենա Անդրեասյանը մահից առաջ/դա 2-3 տարի առաջ էր/,մշտապես մտահոգություն էր հայտնում, թե չգիտի, թե ինչպես է տնօրինվելու իր ձեռքերով ստեղծած արխիվի ճակատագիրը, որ փրկել է Ձորագէսի գրադարանի լուծարումից հետո,իր ձեռքերով թերթերից/,,Գուգարք,, ,,Հայաստանի հանրապետություն,,/ կտրել-հավաքել էր լուսանկարներ՝սովետական տարիների Ձորագէսի պատմության, մարդկանց մասին,դրանց համար ստեղծել ալբոմ։Ու Ելենան մահացավ՝այդպես էլ անհայտ մնաց այդ արխիվի ճակատագիրը՝բնակարանը վաճառվելուց հետո։Բայց եթե ժամանակին արձագանք լիներ մեր հրապարակումներին՝առ Ելենայի/ինչու չէ նաեւ՝շատ ձորագէսցիների/մտահոգություն, եվ պետականորեն տնօրինվեր արխիվի ճակատագիրը, եվ պատմությունը կհարստանար, եվ մարդն այս աշխարհից ավելի հանգիստ խղճով կգնար։
․․․Հիմա Վանաձորում էլ կան շատ-շատերը, որոնք ունեն Վանաձորի կյանքին, պատմությանը վերաբերվող մասունքներ, պատմական վկայություններ, ի՞նչ անեն դրանց հետ, եթե պետականորեն չի կազմակերպվում դրանց տնօրինումը՝հանուն պետության, մշակույթի, ազգի, չէ՞ որ պետությունը պատմությունով ու մշակույթով է պետություն։Այս գործում հմուտ կազմակերպիչներ ու գիտակներ են պետք, եվ, ամենակարեվորը՝պետական ուշադրություն ու հովանավորություն։Մի խոսքով՝ՎԱՆԱՁՈՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 22 июня 2023 г.
Մ Ա Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն
ՔՊ-ական խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է հանկարծամահ եղել․72 տարեկան Վիգեն Խաչատրյանը,ով վարչապետ Փաշինյանի ամենաջերմ պաշտպանն էր՝2021թվից, եվ լուրջ ներդրում ունեցավ 2021թվին՝ներկա իշխանության վերարտադրվելու հարցում, ԱԺ ընտրություններին բուռն քարոզարշավ տանելով հեռուստաեթերով։Զարմանալի էր, որ նա չդարձավ նոր խորհրդարանի նախագահը՝որպես ամենատարեց պատգամավոր․այս առումով էլ էր ներկա խորհրդարանը տարբերվում նախորդներից։
Խաչատրյանի կենսագրությունը հպանցիկ ներկայացնելիս չնշվեց նրա սովետական անցյալի մասին,այլ՝միայն 90-ականների պատգամավորական գործունեության մասին։Մինչդեռ Խաչատրյանը սովետական տարիների մայրամուտին Մեղրուտի/Գուգարքի/շրջկոմի քարտուղարն էր։1997թվին էլ,անկախության օրոք մի կարճ ժամանակով նշանակվեց Լոռու մարզպետ,երբ նախկին, ՀՀՇ-ական մարզպետին պաշտոնանկ արեցին՝դեռ Լեվոն-տեր-Պետրոսյանի օրոք/քաղաքական անհնազանդության թե խարդավանքների արդյունքում,ՀՀՇ-Լեվոն տեր-Պետրոսյան հակասությունների ֆոնին՝կապված Վանաձորում ՏԻՄ ընտրությունների հետ․երբ քաղաքական դաշտը պառակտվել էր տեր-պետրոսյանականների ու ՀՀՇ-ականների՝ամեն մեկը քաղաքապետի իր թեկնածուով/։
1998թվի պետական հեղաշրջումից հետո,երբ իշխանության եկավ Հանրապետական-Դաշնակցական միությունը/ՀԺԿ-ՀՀԿ-Դաշնակցություն եռամիասնությամբ/, Խաչատրյանը հեռացավ պետական համակարգից՝զբաղվելով հասարակական-քաղաքական գործունեությամբ,երբեմն՝հրապարակախոսական հոդվածներով․այլ կերպ՝դարձավ նախորդ ռեժիմի քննադատն ու ընդդիմախոսը, իսկ պետական ասպարեզ եկավ՝2018-ի ,,հեղափոխությունից,, հետո ինտեգրվելով նոր իշխանությունների քաղաքականությանը՝շարունակելով մնալ նախկին ռեժիմի քննադատը։Սովետական միության փլուզումից հետո նա տեղափոխվեց լիբերալ-ազատական դաշտ՝գլխավորելով ՌԼԴԿ կուսակցությունը։
․․․․Վիգեն Խաչատրյանի՝Լոռու մարզպետ եղած ժամանակ՝1997-ին,նախկին խմբագիրս ինձ աշխատանքային հանձնարարություններ տալիս ու ինձ գրավոր երաշխավորելով մարզի խնդիրները լուսաբանելու,կես-կատակ, կես-լուրջ ասեց՝,,Ես ուզում եմ էնպիսի հոդված գրես, որ Վիգեն Խաչատրյանն ինձ զանգի,,։Բայց, քանի որ Խաչատրյանը շատ կարճ պաշտոնավարեց մարզպետի պաշտոնում,ուստի նրա կողմից հնարավոր զանգեր չէին կարող լինել։Դրա փոխարեն, հետագայում երեվի ավելի ,,լուրջ,, մարդիկ,որոնց քիմքին կարող է հաճո չլինեին իմ հրապարակումները, հավանաբար զանգել էին, ու այդ զանգերը կարող էին տհաճ հետեվանքների պատճառը լինել ու ինձ համար ճակատագրական։Պատահական չէ, որ այդ տարիներին՝2002-2004թվեր, ինձ կոնկրետ սպառնալիքներ եղան՝կոնկրետ մարդկանց կողմից․,,Ես ձեր ,,վերեվներով,, ձեր հարցերը կլուծեմ,, եվ ,,նենց չանես ,որ էլ էդ թերթում չաշխատես,,։Երեվի թերագնահատել էի ,,սեվ ուժերի,, հնարավորությունները։Հենց այդ ժամանակվանից մենք բռնեցինք ազատ-անկախ լրագրության ճանապարհը, այնուհետ՝բլոգերության, որովհետեվ ,,մաֆիայի,, ձեռքը հերթով-շարքով հասնում էր այն թերթերին, որոնց թղթակցում էի։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր
Подписаться на:
Комментарии (Atom)