среда, 15 мая 2024 г.

Խոսք հիշատակի

 83 տարեկանում հանկարծամահ եղավ Ահարոն Իսոյանը՝ծնված Սեվանի շրջանի Ծովազարդ գյուղում։1967թվին ավարտել է Երեվանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը եվ 1968 թ․ փետրվարի 1-ից գործուղվել Կիրովականի ,,Ավտոգենմաշ,, գործարան, աշխատելով  ինժեներ տեխնոլոգ,այնուհետ՝արտադրամասի պետ։2016թվից անցել է ակտիվ հանգստի՝զբաղվելով հուշագրությամբ։2018թվին լույս տեսավ նրա հեղինակած ,,Ծովազարդ,, վեպը՝նվիրված հայրենի գյուղում ծնված-մեծացած ոչ միայն նշանավոր, այլեվ՝շարքային աշխատավոր մարդկանց կենսագրությանն ու գործունեությանը,գյուղի պատմությանը,տոհմագրությանը։Ցավոք, չկարողացավ տպագրության հանձնել իր երկրորդ գիրքը՝,,Ֆուտբոլի հանրագիտարան,,․այն մնաց անտիպ՝ձեռագիր վիճակում,հովանավորներ չգտնելու պատճառով։ՍՄԿԿ անդամ էր, 1960թ․ ավարտել է բարձրագույն կուսակցական դպրոց,բայց՝էությամբ ազգասեր եվ հոգով դաշնակցական էր․դրանում կարելի է համոզվել, կարդալով նրա ,,Ծովազարդ,, գիրքը, որտեղ կան նաեւ հետաքրքիր պատմություններ՝Արեվմտյան Հայաստանում ապրած ծովագյուղցիների ,,էրգրի,, կյանքի մասին․դրանում տեղ են գտել նաեւ հայ ժողովրդի դարավոր թշնամու վայրագություններին վերաբերվող փաստեր։Բնության, շրջապատի մաքրության սիրահար էր ու անգամ՝կյանքի վերջին ամիսներին շաբաթօրյակ էր կազմակերպել իր բակում։Զբաղվում էր այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, գինեգործությամբ։

Ուներ 1 դուստր եվ 2 թոռնիկներ։

․․․Ի դեպ, Ա․Իսոյանի ,,Ծովազարդ,, գրքի մասին մեր գրած գրախոսականը՝սույն բլոգի 2022թվի հունվարի 21-ին ,,Ամենամեծ շահը հոգեվորն է,, հոդվածում։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

вторник, 5 марта 2024 г.

Մահազդ

 Ցավով տեղեկացանք, որ 86 տարեկանում մահացել է հին երկաթուղային, ծնունդով Նալբանդ գյուղից/Ներկա Շիրակամուտ/, ՍՄԿԿ հնագույն անդամ, Կիրովականի/Վանաձորի/ կոմկուսի հնագույն անդամ Համլետ Չարչյանը․սկզբունքային  մարդ եվ քաղաքացի, ազնիվ կոմունիստ,ով անկախության տարիներին ընդդիմադիր դաշտում գործող կոմկուսի հանրահավաքների, ասուլիսների մշտական մասնակից էր եվ ակտիվորեն ներգրավվում էր նաեւ ընտրական գործընթացների։Ցավոք, վերջին տարիներին առողջական վիճակն ու տարիքն այլեվս թույլ չէր տալիս ակտիվորեն ներգրավվել հասարակական-քաղաքական գործընթացների/բայց՝պարտաճանաչորեն կուսանդամավճար էր մուծում/։Իսկ վերջերս նրան ավելի հաճախ կարելի էր տեսնել իր բակի մոտ գտնվող կոշիկի արհեստանոցի վարպետի մոտ՝զրուցելիս եվ օր անցկացնելիս․,,Էս օրն էլ անցավ,,-ասում էր ծանոթներին հանդիպելիս։Ի դեպ, տարիներ առաջ վերջինիս խնդրանքով ,,Ժամանակ-Երեվան,, օրաթերթում բարձրաձայնել էինք այդ տարիների համար հույժ-կարեվոր մի խնդիր՝հեռախոսավարձի նախատեսվող բարձրացման մասին/,,Ո՞ւմ է մտահոգում հեռախոսավարձի բարձրացումը,, ,,ժամանակ-Երեվան,, 26․06․2007թ․/։Թերեվս, այդ եվ այլ դժգոհությունների արդյունքում էլ կանխվեց հեռախոսավարձի հնարավոր  ու նոր բարձրացումը։

․․․Ստորեվ՝մեջբերում հոդվածից, որ մի ամբողջ հարցազրույց է՝նաեվ համեմված մեր դիտարկումներով։

,,Վանաձորի ավագագույն սերնդի կոմունիստներից մեկը դժգոհեց, ․,,Հեռախոսների վարձն էլի ուզում են թանկացնեն՝ձայն հանող չկա,,։Իմ այն դիտարկմանը, թե ո՞վ պետք է ձայն հանի,եթե ընդդիմադիր կուսակցությունների մի մասը նիրհում է,գրասենյակների դռներն էլ կողպած են,,՝տարեց կոմունիստն անմիջապես հավաստիացրեց․,,Ինչի՞, մեր գրասենյակը հենց նոր բաց էր․առավոտն էլ բյուրոյի նիստ ենք արել,,։Հաջորդ հարցիս, թե ինչու՞ իրենք չեն  այդօրինակ դժգոհությունների մասին բարձրաձայնում,հանրահավաքներ անում կամ առնվազն ասուլիսներ կազմակերպում, մեր զրուցակիցը պատասխանեց․,,Էնքան ենք ասել՝լսողն ով է, ընտրությունների ժամանակ էլ էնքան խախտումներ եղան,ես էլ Վանաձորի երկաթուղայինների այգու տեղամասում էի,էնքան բան եմ տեսել․․․,,Իսկ այդ խախտումների մասին ինչու՞ չի բարձրաձայնել՝հարցին էլ պատասխանեց․,,Էնքան եմ ասել,մեր քարտուղարին էլ եմ ասել,,։

․․․Մնացյալը՝հոդվածի մեջ․․․Ի դեպ, 2007թվին մեր զրույցը/որ մինչ օրս տպավորվել է իմ մոտ,եվ որի առթիվ էլ հոդված էր գրվել/ կայացել է մի թերթի կրպակի մոտ, որտեղից մենք թերթ էինք գնում այդ օրը եվ հնարավորություն ունեցանք լսելու տարեց կոմունիստի դժգոհություններն ու հանձնելու թերթին ․․․

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր  

пятница, 15 декабря 2023 г.

,,Հարգեք մեր անկախությունը,,

 1991թվի նորանկախ Հայաստանի խորհրդարանի 1-ին նախագահ Բաբկեն Արարաքցյանն իր մահկանացուն կնքեց․մարդ, ում անունն ասոցացվում է ղարաբաղյան շարժման հետ՝որպես այդ շարժման  հիմնադիրներից մեկը։1995թվին Արարաքցյանն ու Արա Սահակյանը դարձան քավության նոխազ,երբ նախագահական ընտրությունների արդյունքներից գազազած ժողովուրդը՝ամբոխի վերածված, ներխուժեց խորհրդարանի դահլիճ ու ծեծի ենթարկեց վերջիններիս։1998թվի ,,թավշե հեղաշրջումից,, հետո, երբ Լեվոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Արարքցյանը եվս հեռացավ պաշտոնից։Որոշ ժամանակ անց նա հիմնեց ,,Արմատ,, հասարակական կազմակերպությունը,որ նաեւ փոքրածավալ թերթ էր հրատարակում։

2006-ին Արարաքցյանն արդեն ,,Այլընտրանք,, հասարակական-քաղաքական կազմակերպության առաջատար անդամներից էր,իսկ այդ ցուցակի վերջին տեղում ,,Հայկական ժամանակի,, խմբագիր Նիկոլ Փաշինյանն էր, ով հետագայում սահուն անցում կատարեց դեպի Հայ Ազգային Կոնգրես՝վերջնականապես մտնելով քաղաքական դաշտ։

Բաբկեն Արարաքցյանը,կարելի է ասել՝արմատական ժողովրդավար էր։Ասվածի ապացույց է այն, որ 1998թվի իսկապես ,,թավշե հեղաշրջումից,,հետո  նա Արա Սահակյանի եվ Կարապետ Ռուբինյանի հետ որոշեց բաց ճակատով հանդիպել վանաձորցիների հետ՝կենտրոնական գրադարանի դահլիճում․ու ամենեվին չընկճվեց, երբ վերջինիս հանդեպ բավականին թշնամաբար տրամադրված քաղաքացիներ փորձեցին լարված իրավիճակ ստեղծել՝նախատինքային հարցերով ու անգամ՝լուտանքներ թափելով, եվ անցնելով էթիկայի սահմանները։Բայց՝Արարաքցյանը հանգիստ տոնով նկատեց, որ այդ ամենը բնական է, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում,որտեղ կարծիքների ազատություն է։Համենայն դեպս,դիտողության թե պահանջի նման հիշեցրեց․,,Հարգեք մեր անկախությունը,,/հարկ է նկատել, որ Արա Սահակյանն ավելի անհանդուրժող գտնվեց, երբ տեսավ, որ հարց տվողներից ոմանք անցնում են էթիկայի սահմանները եվ փոխադարձ արձագանքը չուշացրեց/։Ասվածի ապացույցները կան վանաձորյան այդ տարիների մամուլում եվ մեր անձնական արխիվում՝անտիպ նյութերի։

2006-ին Բաբկեն Արարաքցյանն ու Նիկոլ Փաշինյանը՝որպես ,,Այլընտրանք,կազմակերպության անդամներ, վանաձորցիների հետ հանդիպեցին ,,Արցախ,, պուրակին կից բակերից մեկում․ժամանել էին սակավաթիվ համակիրներ, իսկ Փաշինյանն առաջարկեց, որ իշխանություններից դժգոհները, կամ՝ինչ-ինչ խնդիրներ ունեցող քաղաքացիներն իրենց խնդիրների մասին գրեն ,,Հայկական ժամանակին,,։Դա թերեվս,Արարաքցյանի վերջին հանդիպումն էր վանաձորցիների հետ։

․․․Արարաքցյանի՝պարկեշտ մտավորականի,ժողովրդավարական արժեքներին հավատարիմ հասարակական-քաղաքական գործչի սիրտը թերեվս չդիմացավ,տեսնելով, թե ինչի  հասցրեց 2018-ի,,հեղափոխությունը,,՝անկախությունից 32 տարի անց․վտանգված է անկախությունն ու պետականությունը,Արցախը՝հայաթափված ու կապիտուլացված, իսկ ժողովրդավարական արժեքները գետնատարած վիճակում են, օրենքը ոչ բոլորի հանդեպ է արդար մոտեցում ցուցաբերում․իշխանությունների հանցանքի հանդեպ օրենքը լուռ է, իսկ ընդդմադիրների անգամ զանցանքի համար՝լավ աշխատում է։

ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր

четверг, 9 ноября 2023 г.

,,Գնա մեռի՝արի սիրեմ,,

 ՁՈՐԱԳԷՍԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՂԵԿԱՎԱՐ ՏԵՐ-ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆԸ 30-ԱԿԱՆՆԵՐԻ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԶՈՀ Է ԵՂԵԼ

----------------------------------------------------------------------------------------------------------------

Մամուլի արխիվներից պարզվեց, որ 1930-ականների  բռնաճնշումների զոհ է եղել նաեւ Իոսիֆ Անդրեյի Տեր-Աստվածատրյանը,որի՝բռնաճնշումների զոհ լինելու փաստը հաստատող մի վկայության հանդիպեցինք՝1998թ․ ,,02,,շաբաթաթերթի օգոստոսի 15-ի համարում՝,,ՀԽՍՀ ՆԳԺԿ-ն եվ 30-ականների ստալինյան բռնությունները,, հոդվածում, որտեղ ասվում է․,,Ավելի կոնկրետ օրինակներ է բերում Գ․Ռուդնիկի նախկին աշխատակից,1954թ․որպես վկա հարցաքննված Ե․Չմշկյանը,ով պատմում է,թե ինչպես էր իրենց բաժանմունքի պետը հարցաքննում Հայաստանի ճանաչված էներգետիկներից մեկին՝Տեր-Աստվածատրյանին։Մասնավորապես, անձամբ ծեծում էր, օրերով կանգնած պահում պատի առաջ,ստիպում ,,խոստովանել,, մեղքը, չնայած՝նա անընդհատ ժխտում էր դրանք,եվ երբ իմանում է,որ Տեր-Աստվածատրյանին գնդակահարության չեն դատապարտել,պնդում է վերանայել գործը եվ հասնում նրան,որ անմեղ մարդուն գնդակահարում են,,։

   Միգուցե դառն հումորի պես հնչի, եթե մտածենք, որ,թերեվս, Տեր-Աստվածատրյանին դատել են նրա համար, որ անունն Իոսիֆ է եղել/ երեվի չե՞ն ուզեցել,որ գերագույն գլխավոր Իոսիֆից/Ստալինից/ բացի մեկն էլ լինի/,բայց առավել սոսկալի է,երբ նույն հոդվածից տեղեկանում ենք, որ ՀԽՍՀ ժողկոմխորհի նախկին նախագահ Ս․Տեր-Գաբրիելյանին էլ անգամ մինչեւ դատն են դաժան ճակատագրի արժանացրել՝ծեծելուց հետո,եվ այդ առթիվ էլ նույն հոդվածում նշվում է․,,Կարծում ենք, այժմ սկզբունքային նշանակություն չունի,թե Ս․Տեր-Գաբրիելյանին ցա՞ծ են նետել պատուհանից,թե՞ ինքն է դուրս նետվել,քանի որ 2 դեպքում էլ դա տեղի է ունեցել քննիչների անմարդկային վերաբերմունքի պատճառով եվ կարելի է գնահատել որպես սպանություն,,։Հետագայում, 50-ականների քաղաքական ,,հալոցքից,, եվ անձի պաշտամունքի դատապարտումից ու վերացումից, այդ տարիների քաղաքական գնահատականից հետո  թերեվս արդարացվել է նաեւ Ս․Տեր-Գաբրիելյանը․այնպես, ինչպես Տեր-Աստվածատրյանը,որոնց մասին արդեն լուսավոր ֆոնի վրա է հիշատակվում՝50-ականներին/․մասնավորապես, 1957թվի ,,Սովետական Հայաստան,,թերթի նոյեմբերի 20-ի համարում՝,,Ձորագէսի հիդրոէլեկտրակայանի 25-ամյակը,, հոդվածում ասվում է․,,Նոյեմբերի 17-ին հիդրոէներգետիկների ավանը տոնական տեսք էր ստացել։Վաղ առավոտից այնտեղ սկսեցին գալ բազմաթիվ հյուրեր՝Ձորագէսի Ս․Տեր-Գաբրիելյանի անվան հիդրոկայանի տոնակատարությանը,ինչպես նաեւ կայանի հեղինակ եվ շինարար ինժեներ Իոսիֆ Տեր-Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը մասնակցելու համար։Ցերեկվա ժամը 2-ին հիդրոէլեկտրակայանի շենքի մոտ տեղի ունեցավ տաղանդավոր ինժեներ եվ հայրենասեր Ի․Ա․Տեր-Աստվածատրյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացմանը նվիրված բազմամարդ միտինգ։Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ նախագծվել եվ կառուցվել են Ձորագէսի հիդրոկայանը եվ Հայաստանի ուրիշ հիդրոէլեկտրակայաններ։Վերցնում են հիդրոէլեկտրակայանի մուտքի մոտ ամրացված,հղկված մարմարե տախտակների սպիտակ ծածկոցը։Հայերեն եվ ռուսերեն գրված է․,,Ձորագէսի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1932թվականին։Շինարարությունը ղեկավարել է Իոսիֆ Տեր-Աստվածատրյանը,,։

Ահա այսպիսի հետմահու մեծարանք/այստեղ են ասել՝,,Գնա մեռի՝արի սիրեմ,,/։Այսպիսով, 50-ականներին արդեն սկսել են արդարացնել եվ մեծարել նրանց, ում 30-ականներին  հանիրավի հալածել են,ում մեղադրել են՝անհիմն մեղադրանքներով, հաճախ անգամ՝մեկ մարդու ցումունքով կամ անոնիմ նամակներով,շատերին գնդակահարել, շատերին աքսորել՝ ,,ժողովրդի թշնամի,, ճանաչելով։Իհարկե ոչ մի արդարացման դատավճիռ կամ արտոնություններ՝նրանց ժառանգներին, չի կարող ետ բերել նրանցից բռնությամբ խլված կյանքը,բայց եթե այսօր հասարակությունն իր զգոնությունը կորցնի, ապա նույնը տեղի կունենա նաեւ այսօր։

․․․Ի դեպ, նոյեմբերի 15-ը պաշտոնապես համարվում է Ձորագէսի հիմնադրման օր։,,1932թ․գործարկվեցին Երեվանի եվ Լենինականի 2-րդ հիդրոէլեկտրակայանները։Նույն տարվա նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Ձորագէսի ՀԷԿ-ի գործարկումը։Այդ օրը մեծ տոն էր Հայաստանի Անդրկովկասի աշխատավորության համար։Ձորահէկը,որն ուներ միութենական նշանակություն,էլեկտրաէներգիա պետք է մատակարարեր Ալավերդու պղնձաձուլական եվ Ղարաքիլիսայի/1935-ից՝Կիրովական/մեծ քիմիական գործարանները։Նրա հզորությունը շատ ավելին էր, քան՝հանրապետության մյուս բոլոր կայանների հզորությունները միասին վերցրած,,-գրված է 1987թ․հրատարակված ,,Հայ ժողովրդի պատմություն,, դասագրքում/9-10-րդ դասարանների համար/։

   Այս տարի լրանում է Ձորագէսի հիդրոկայանի գործարկման 91-րդ տարեդարձը։Այս առթիվ ներկայացնենք եվս մեկ մեջբերում՝25-ամյակին նվիրված սովետական թերթից,որտեղ կա հիշատակություն նաեւ լուսահոգի պապիս՝Գարեգին Հարությունյանի եվ նրա հին գործընկեր/ի դեպ նաեւ՝նախկին հարեվան/, Ձորագէսի հնագույն բնակիչ Լոռիս-Ռուսսո Ռուբենի մասին․,,Վերջում Ձորագէսի կոլեկտիվի անունից հանդես եկան ինժեներ Ռ․Լոռիս Ռուսսոն եվ էլեկտրացեխի վարպետ Գ․Հարությունյանը։Նրանք ի սրտե շնորհակալություն հայտնեցին ջերմ բարեմաղթանքների համար եվ հավաստիացրին, որ հիդրոէներգետիկների կոլեկտիվն այսուհետ նույնպես կձգտի պատվով կատարել իր խնդիրները՝ռեսպուբլիկայի ժողովրդական տնտեսությանն ապահովել էլեկտրաէներգիայով,,։

․․․․Մեզ հաջողվեց որոշ մանրամասներ իմանալ Ի․Տեր-Աստվածատրյանի մասին՝,,Վիքիպեդիայից,,։Այնտեղ ասվում է․,,1927թվից եղել է Ձորագէտի եվ Քանաքեռ ՀԷԿ-երի շինարարության գլխավոր ինժեները,այնուհետ՝պետը։Տեր-Աստվածատրյանը կազմակերպել է եվ առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀ-Ի-ն/այժմ Շինարարության եվ Ճարտարապետության ինստիտուտ/ ու ,,Հիդրոէլեկտրանախագիծ,,/

այժմ՝,,Հիդրոնախագիծ,,/բաժանմունքը։Տեր-Աստվածատրյանը Հայաստանում հիդրոտեխնիկայի եվ հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է,,։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր

пятница, 11 августа 2023 г.

Վանաձորի պատմության թանգարան ստեղծելու գաղափարն այդպես գաղափար էլ մնաց

 Մոտ 2 տարի առաջ էր, նախքան ,,Վանաձորյան խճանկար,,  20 տարվա թերթի փակվելը,այնտեղ մի հայտարարություն տպվեց․,,Վանաձորում կստեղծվի պատմության թանգարան,,։Ու այդ հավաստիացումը թե խոստումը՝այդպես էլ մնաց՝թերթի առաջին էջում․երեվի ,,հեղափոխության,, ստերից ու կտերից մեկն էր դա էր/։Իսկ Լոռու երկրագիտական թանգարանոմ փաստորեն, Վանաձորի պատմության թանգարանի ծրագիր կամ գաղափար՝պետականորեն կամ դրամաշնորհային ծրագրով, չի նախատեսվում․դե էս պետությունը մենակ փակելում է լավ վարպետ, ինչի՞ն է պետք խրախուսի ազգային,պատմական ծրագրեր՝էն էլ մարզերում։Ասվածի մի ապացույց էլ վարչապետի՝վերջերս արված հայտարարությունն էր, թե ,,իսկ գուցե թանգարանները փակելու անհրաժեշտությու՞ն կա,,/կապված՝դրանցում այցելուների դեֆիցիտի հետ,որն էլ իր պատճառներն ունի, ու դրա մեջ մշակույթի նախարարության մեղքի բաժինն էլ կա/։Հիմա հայտնի չէ, Լոռու երկրագիտական թանգարանում Վանաձորի՝մինչանկախության կամ ետանկախության շրջանին վերաբերվող պատմական փաստեր, վկայություններ կա՞ն, թե՞ միայն նախնադարյան մեռելների ոսկորների կամ հնադարյան կճուճների ու  գյուղատնտեսական գործիքների վրա է թանգարանի ,,բազան,,։Հիշում եմ, երբ թանգարանը 70-ականներին գտնվում էր Կիրովականի կենտրոնական շուկայի դիմացի մայթին,որտեղ հիմա նախկին քաղաքապետ Դարբինյանի ձեռամբ կառուցված ,,Պահեստն,, է՝որպես առեվտրի կենտրոն/թանգարանի նախկին շենքը սեփականաշնորհելու արդյունքում/,թանգարանի սրահում ցուցադրված էին  Գուգարքի շրջանի արտադրության առաջավորների լուսանկարները/դրանց մեջ, հատկապես, հիշողությանս մեջ տպավորվել է Ձորագէսի լավագույն աշխատողների,վետերանների նկարները/։Սովետի 70 տարվա, անկախության էլ 30 տարվա պատմություն ունի Կիրովական-Վանաձորը, եվ շատ-շատերն այդ տարիների մասին կունենան լուսանկարներ, հիշողություններ, ու՞մ հանձնեն դրանք, եթե չկա պատմության թանգարան, կարելի՞ է այսչափ անտարբեր լինել պատմության ու մշակույթի հանդեպ, քանիցս եմ բարձրացրել այդ հարցը՝անգամ նախկին նախարարների օրոք․ձայն բարբառո։Երկիրն առաջ է շարժվում միայն հնէաբանական պեղումների ու նորանոր մեռելների ոսկորներ հայտնաբերելու ուղղությամբ։Իսկ անցյալի մշակութային գանձերը, արժեքները դատապարտված են փոշիացման։Այս համատեքստում ցավով պետք է հերթական անգամ հիշատակեմ,որ Լոռու մարզի Ձորագէս ավանի երկարամյա գրադարանավարուհի Ելենա Անդրեասյանը մահից առաջ/դա 2-3 տարի առաջ էր/,մշտապես մտահոգություն էր հայտնում, թե չգիտի, թե ինչպես է տնօրինվելու իր ձեռքերով ստեղծած արխիվի ճակատագիրը, որ փրկել է Ձորագէսի գրադարանի լուծարումից հետո,իր ձեռքերով թերթերից/,,Գուգարք,,  ,,Հայաստանի հանրապետություն,,/ կտրել-հավաքել էր լուսանկարներ՝սովետական տարիների Ձորագէսի պատմության, մարդկանց մասին,դրանց համար ստեղծել ալբոմ։Ու Ելենան մահացավ՝այդպես էլ անհայտ մնաց այդ արխիվի ճակատագիրը՝բնակարանը վաճառվելուց հետո։Բայց եթե ժամանակին արձագանք լիներ մեր հրապարակումներին՝առ Ելենայի/ինչու չէ նաեւ՝շատ ձորագէսցիների/մտահոգություն, եվ պետականորեն տնօրինվեր արխիվի ճակատագիրը, եվ պատմությունը կհարստանար, եվ մարդն այս աշխարհից ավելի հանգիստ խղճով կգնար։

․․․Հիմա Վանաձորում էլ կան շատ-շատերը, որոնք ունեն Վանաձորի կյանքին, պատմությանը վերաբերվող մասունքներ, պատմական վկայություններ, ի՞նչ անեն դրանց հետ, եթե պետականորեն չի կազմակերպվում դրանց տնօրինումը՝հանուն պետության, մշակույթի, ազգի, չէ՞ որ պետությունը պատմությունով ու մշակույթով է պետություն։Այս գործում հմուտ կազմակերպիչներ ու գիտակներ են պետք, եվ, ամենակարեվորը՝պետական ուշադրություն ու հովանավորություն։Մի խոսքով՝ՎԱՆԱՁՈՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

четверг, 22 июня 2023 г.

Մ Ա Հ Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

 ՔՊ-ական խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է հանկարծամահ եղել․72 տարեկան Վիգեն Խաչատրյանը,ով վարչապետ Փաշինյանի ամենաջերմ պաշտպանն էր՝2021թվից, եվ լուրջ ներդրում ունեցավ 2021թվին՝ներկա իշխանության վերարտադրվելու հարցում, ԱԺ ընտրություններին բուռն քարոզարշավ տանելով հեռուստաեթերով։Զարմանալի էր, որ նա չդարձավ նոր խորհրդարանի նախագահը՝որպես ամենատարեց պատգամավոր․այս առումով էլ էր ներկա խորհրդարանը տարբերվում նախորդներից։

   Խաչատրյանի կենսագրությունը հպանցիկ ներկայացնելիս չնշվեց նրա սովետական անցյալի մասին,այլ՝միայն 90-ականների պատգամավորական գործունեության մասին։Մինչդեռ Խաչատրյանը սովետական տարիների մայրամուտին Մեղրուտի/Գուգարքի/շրջկոմի քարտուղարն էր։1997թվին էլ,անկախության օրոք մի կարճ ժամանակով նշանակվեց Լոռու մարզպետ,երբ նախկին, ՀՀՇ-ական մարզպետին պաշտոնանկ արեցին՝դեռ Լեվոն-տեր-Պետրոսյանի օրոք/քաղաքական անհնազանդության թե խարդավանքների արդյունքում,ՀՀՇ-Լեվոն տեր-Պետրոսյան հակասությունների ֆոնին՝կապված Վանաձորում ՏԻՄ ընտրությունների հետ․երբ քաղաքական դաշտը պառակտվել էր տեր-պետրոսյանականների ու ՀՀՇ-ականների՝ամեն մեկը քաղաքապետի իր թեկնածուով/։

   1998թվի պետական հեղաշրջումից հետո,երբ իշխանության եկավ Հանրապետական-Դաշնակցական միությունը/ՀԺԿ-ՀՀԿ-Դաշնակցություն եռամիասնությամբ/, Խաչատրյանը հեռացավ պետական համակարգից՝զբաղվելով հասարակական-քաղաքական գործունեությամբ,երբեմն՝հրապարակախոսական հոդվածներով․այլ կերպ՝դարձավ նախորդ ռեժիմի քննադատն ու ընդդիմախոսը, իսկ  պետական ասպարեզ եկավ՝2018-ի ,,հեղափոխությունից,, հետո ինտեգրվելով նոր իշխանությունների քաղաքականությանը՝շարունակելով մնալ նախկին ռեժիմի քննադատը։Սովետական միության փլուզումից հետո նա տեղափոխվեց լիբերալ-ազատական դաշտ՝գլխավորելով ՌԼԴԿ կուսակցությունը։

․․․․Վիգեն Խաչատրյանի՝Լոռու մարզպետ եղած ժամանակ՝1997-ին,նախկին խմբագիրս ինձ աշխատանքային հանձնարարություններ տալիս ու ինձ գրավոր երաշխավորելով մարզի խնդիրները լուսաբանելու,կես-կատակ, կես-լուրջ ասեց՝,,Ես ուզում եմ էնպիսի հոդված գրես, որ Վիգեն Խաչատրյանն ինձ զանգի,,։Բայց, քանի որ Խաչատրյանը շատ կարճ պաշտոնավարեց մարզպետի պաշտոնում,ուստի նրա կողմից հնարավոր զանգեր չէին կարող լինել։Դրա փոխարեն, հետագայում երեվի ավելի ,,լուրջ,, մարդիկ,որոնց քիմքին կարող է հաճո չլինեին իմ հրապարակումները, հավանաբար զանգել էին, ու այդ զանգերը կարող էին տհաճ հետեվանքների պատճառը լինել ու ինձ համար ճակատագրական։Պատահական չէ, որ այդ տարիներին՝2002-2004թվեր, ինձ կոնկրետ սպառնալիքներ եղան՝կոնկրետ մարդկանց կողմից․,,Ես ձեր ,,վերեվներով,, ձեր հարցերը կլուծեմ,, եվ ,,նենց չանես ,որ էլ էդ թերթում չաշխատես,,։Երեվի թերագնահատել էի ,,սեվ ուժերի,, հնարավորությունները։Հենց այդ ժամանակվանից մենք բռնեցինք ազատ-անկախ լրագրության ճանապարհը, այնուհետ՝բլոգերության, որովհետեվ  ,,մաֆիայի,, ձեռքը հերթով-շարքով հասնում էր այն թերթերին, որոնց թղթակցում էի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր


вторник, 13 декабря 2022 г.

Արցախյան օրագիրը շարունակվում է

 Եթե մի ժամանակ ասում էին ,,Ետպատերազմյան շրջան,, ավագ սերունդը՝սովետական շրջանի, հասկանում էր 1945թ․ավարտված Հայրենական մեծ պատերազմը, որ տեվեց 4 տարի։Հիմա որ ասում են ,,ետպատերազմյան,,՝որոշ դեպքերում կարող է նկատի առնվել 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմը։Ահա այս տեսանկյունից էլ նկարահանվել են երիտասարդ ստեղծագործողների,անկախության սերնդի սկսնակ ռեժիսորների կարճամերտրաժ վավերագրական ֆիլմերը՝2022թ․նկարահանված։Դրանցում ներկայացված են եվ արցախյան 44-օրյայի մասնակիցների կյանքից դրվագներ, եվ նրանց մտորումները,եվ սահմանամերձ գյուղերի կյանքը՝պատերազմից հետո/թեպետ՝արցախյան պատերազմը փաստացի չի էլ ավարտվել, քանի դեռ սահմանի մյուս կողմից չեն դադարում կրակել՝պարբերաբար հիշեցնելով Հայաստանի եվ Արցախի նկատմամբ իրենց զավթողական-պահանջատիրական նկրտումների մասին/։

   Վերոնշյալ ֆիլմերի դիտում-քննարկումը տեղի ունեցավ դեկտեմբերի 12-ին՝Վանաձորի ինֆոտանը։Մասնակցության հայտերը համացանցային ճանապարհով էին՝տեղեկատվական իրազեկմամբ/այնպես, ինչպես նոյեմբերին տեղի ունեցած խորհրդային կյանքի մասին պատմող ֆիլմերի փառատոնը,որ ,թեպետ՝շատ ավելի մեծ մասնակցությամբ էր եվ ,,Լոռի,, ժամանցի կենտրոնի կինոդահլիճում/։

   4 ֆիլմերից երկուսի հեղինակներն էին ներկա`Լոռու մարզից,ինչպես նաեւ՝ֆիլմերի ստեղծման խորհրդատուն՝Երեվանից,Վիզուալ ինովացիոն ֆիլմերի ստուդիայից։Մյուս երկու ֆիլմերի հեղինակները, որոնք ներկա չէին, Արցախից էին։

Վանաձորցի Լուսինե Զաքարյանի ֆիլմում,բացի Կապանում ծառայող զինվորի մտորումները, նաեւ անդրադարձ կար այդ զինվորի ծննդավայրի՝Լոռու մարզի Գուգարք գյուղի մասին, որն արդեն մտնում է Վանաձոր խոշորացված համայնքի մեջ։Պարզվում է, գյուղում մինչ օրս տնակներ կան՝88-ի երկրաշարժից հետո տեղադրված, վաղուց արդեն ժամկետանց,որոնց մեջ բնակվում են,ապրում, արարում մարդիկ, իսկ տնակները հաճախակի են այրվում․եվ, քանի որ ֆիլմից չէր զգացվում, թե ինչ պատճառով են այրվում, ուստի հեղինակից հետաքրքրվեցինք․վերջինս դա բացատրեց նրանով, որ փայտաշեն էլ կան, ու դրանցում վառարաններ են օգտագործում՝փայտե վառարաններ։Քննարկմանը ներկա մասնակիցներից մեկին էլ էր մտահոգել,որ,փաստորեն, դեռ գոյություն ունեն տնակներ։

Ռեժիսորական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի.Լոռու մարզի Մեծավան գյուղից Մարինա Սոլոյանի ֆիլմն էլ պատմում էր 2018թվին ԱՄՆ-ից Հայաստան զինվորական ծառայության եկած, եվ թշնամու գնդակից զոհված Արեն Մեհրաբյանի եվ նրա ծնողների, ընկերների մասին,որոնց հետ զրուցելու նպատակով հեղինակը եղել էր նաեւ ԱՄն-ում՝նրանց բնակության վայրում։Ի հիշատակ իրենց զոհված որդու՝Արենի, ծնողները որպես հոգու սփոփանք՝ստեղծել են հիմնադրամ,եվ անգամ՝ձեռնամուխ եղել անօդաչու սարք արտադրող գործարանի ստեղծմանը՝Հայաստանում/այդ մասին պատմող տեսանյութերը մենք տեսանք նաեւ հիմնադրամի բլոգում եվ ֆեյսբուքյան էջում/։

Հետաքրքիր էին Արցախի պատանիների մտորումները՝մեկ այլ ֆիլմում․արցախցի պատանիները իրենց տպավորություններն էին հայտնում արցախյան պատերազմից՝Արցախի կոլորիտային բարբառով, անգամ՝սրամտում։Արցախցի պատանին հպարտությամբ ասում է, որ 3 տարի հետո մեկնելու է ծառայության, եվ երազում է տեսնել Շուշիի ետգրավումը․,,Ուզում եմ իմ աչքով տեսնեմ, թե ոնց ենք Շուշին վեր ունում,,։Արցախցի երեխան երազում է Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին, ու այժմվանից է պատրաստվում հայրենիքին պիտանի,լավ մարզավիճակում գտնվող զինվոր լինել․զբաղվում է ֆուտբոլով, կարատեով, մրցումների է մեկնում Երեվան,քանի որ, նրա խոսքերով, Արցախում մրցումներ չեն անցկացվում։

4-րդ ֆիլմը պատմում էր Սյունիքի Ակներ գյուղի անասնապահների դաշտային կյանքի մասին/,,Ակների սարի սեզոնը,,/․սարերում կովեր ու ձիեր են պահում,խոտ են հնձում,ապրում են հին ու մաշված ավտոբուսից մնացած ինքնաշեն կացարանում,սար են գնում բեռնատարի թափքի մեջ լցված, բայց՝ամեն րոպե աչքի առաջ ունեն թշնամու կողմից գնդակոծվելու հանգամանքը, եվ կառավարությունից պահանջում են, որ իրենց սահմանամերձ գյուղի կարգավիճակ տան։

Երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի մասին եզրափակիչ ու մասնագիտական խոսքով հանդես եկավ քննարկման ամենատարեց մասնակիցը՝վանաձորցի հայտնի դերասան Վրույր Սարգսյանը։Իսկ մենք հիշեցինք, որ 1996թվին Վանաձորի երբեմնի ,,Երեվան,, կինոթատրոնի դահլիճում մեկ այլ կինոդիտիտում էր՝պատերազմի թեմայով․,,Արցախյան անավարտ օրագիր,,գեղարվեստական ֆիլմի դիտումը՝ստեղծագործական կազմի մասնակցությամբ, ու այդ ֆիլմի դերասաններից էր նաեւ Մայիս Սարգսյանը/,,Առավոտ,, 16․11․1996թ․,,Նոր ֆիլմ՝վանաձորյան դերասանների մասնակցությամբ,,/։Փաստորեն, 26 տարի անց արցախյան օրագիրը դեռ շարունակվում է՝պատերազմի տեսքով,ու թե ինչքան կտեվի՝դժվար է ասել։

․․․Հաճելի զարմանքով նկատեցինք, որ Վանաձորի Ինֆոտան սրահում ցուցադրված էին ,,Խորհրդային անցյալի վերաիմաստավորում,,թեմայով նոյեմբերին կայացած  փառատոնի լուսանկարչական ցուցահանդեսին մեր ներկայացրած ֆոտոները՝նախկին Կիրովականի գործարանային ու կրթական կյանքի մասին պատմող։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր