Պատմաքաղաքական թեմաներով բլոգ, ստեղծված 2016թ.ապրիլի 16-ին՝Վանաձորում, www:patmacan.blogspot.com Հեղինակ՝Գայանե Հովսեփյան
суббота, 8 декабря 2018 г.
пятница, 7 декабря 2018 г.
,,Սասնա ծռերը,, Վանաձորում
Հայկական վերածնունդ համահայկական շարժման ոչ միայն համացանցային ակտիվ մասնակիցներից, այլեւ՝առաջին ինտեգրվողներից եմ եղել, ու 2016թ․խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ֆեյսբուքում քննադատել եմ, որ ՕԵԿ-ը անվանափոխվեց ,,Հայկական վերածնունդ,, անվամբ՝թյուրիմացության մեջ գցելով ընտրողներին/բարեբախտաբար՝այս ընտրություններին կրկին իր հին անվանումին ՕԵԿ-ը ,,տեր եղավ,,․ու ամեն ինչ իր տեղն ընկավ/։Հենց հայկական վերածնունդ Շարժման համացանցային ակտիվիստի իրավունքով էլ երեկ մասնակցեցի այդ շարժմանն այս տարվանից /թավշե հեղափոխույունից հետո/, ինտեգրված ,,Սասնա Ծռեր,, կուսակցության վանաձորյան նախընտրական երկրորդ հանդիպմանը, որի մասին պատահաբար տեղեկացա՝կուսակցության համակիր մեկից։
Վանաձորյան ընտրողների մի ստվար զանգվածի հետ ,,Սասնա ծռերի,, հանդիպումն այս անգամ էլ կայացավ Շառլ Ազնաուրի անունը կրող նախկին Քիմիագործների մշակույթի պալատում։Ժամանած հյուրերի կազմը ներկայացուցչական էր․Վարուժան Ավետիսյան,սփյուռքահայ Շանթ Ոսկերչյան, փորձագետ Ստեփան Գրիգորյան,Պետրոս Մակեյան, իրավապաշտպան Արայիկ Պապիկյան․․․․հանդիպումը վարողը Ստեփան Գրիգորյանն էր, ով վերջերս է ինտերգրվել ,,Սասնա ծռերին,,․հենց նա էլ ներկայացնում ու ձայն էր տալիս ելույթ ունեցողներին։Պետք է ասել, սակայն, որ հյուրերի կազմում գտնվող միակ կին-թեկնածուն/իսպաներենի թարգմանիչ Կառա Չոբանյան/ իրեն ավելի լավ ներկայացրեց, քան՝Ստեփան Գրիգորյանը, ով հումորի տոնով ասեց՝,,Դե որ իմանան, որ ,,Սասնա ծռերի,, մեջ սիրուններ էլ կան,,։Կ․Չոբանյանն ասաց, որ ինքը եղել է այն կանանցից, ովքեր ակտիվ մասնակից են եղել ,,Սասնա ծռերի,, դատավարությունների ժամանակ, հասարակական աջակցություն ցույց տվել։Առհասարակ, Ստեփան Գրիգորյանի ելույթը համեմված էր քաղաքական սրամտություններով՝հենց իր անձին վերաբերվող․օրինակ անկեղծացավ, որ իր երեխան միշտ զարմացել է, որ բոլորին բռնում են, բայց՝իրեն/Գրիգորյանին/, ով նույնպես քննադատում է, չեն բռնում․եւ շատ է ուրախացել, երբ ապրիլյան դեպքերի ժամանակ իրեն էլ են բռնել․․․
Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ ելույթ ունեցողները հակաեվրասիական շեշտադրումներով հանդես չեկան, այլ առավելապես՝նախկին իշխանությունների բերած փորձանքները մատնանշեցին, եւ դրական համարեցին այն, որ այսօր քաղաքական դաշտն ազատականացված է,ինչը երաշխիք է, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար։Պետրոս Մակեյանն իր ելույթում հիշատակեց, որ երկրաշարժի 30-րդ տարին է լրանում, բայց այսօր էլ դեռ աղետի գոտում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, մինչդեռ 30 տարում այլեւս նախորդ իշխանությունների օրոք քանի-քանի դղյակներ են կառուցվել։/Պ․Մակեյանը եղել է ոչ միայն աղետի գոտու ժամանակ թույլ տված չարաշահումների առթիվ ստեղծված հանձնաժողովի ղեկավար, այլեւ՝քոչարյանական վարչախմբի դեմ առաջին ակտիվ պայքարողներից էր, ու անձամբ ինձ,որպես երկարամյա լրագրող, հայտնի է, ,,Խոշոր շնաձկներին փնտրեք Ռոբերտ Քոչարյանի շրջապատում,, հոդվածով, որ 2000թվականների սկզբին լույս տեսավ ,,Հայկական ժամանակ,, թերթում՝Մակեյանի ղեկավարած ,,ժողովրդավարական հայրենիք,, կուսակցության հեղինակությամբ/։Հանդիպման ավարտից հետո Մակեյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը դեռ 1996թվերից է պայքարում կոռուպցիայի եւ թալանի դեմ։
Շանթ Ոսկերչյանն էլ իր ելույթում դժգոհեց, որ 2015թվին, նախորդ իշխանության օրոք իրեն Հայաստանից ապօրինաբար ,,դեպորտ,, արեցին, եւ միայն վանաձորյան իրավապաշտպան Սաքունցի աջակցությամբ կարողացավ իր իրավունքները վերականգնել եւ անգամ այդ առթիվ դատը շահել։
Առավել քան զարմանալի/եթե ոչ՝վրդովեցուցիչ/ անակնկալ էր այն, որ հանդիպմանը ներկա էր եւ անգամ՝ելույթ ունեցավ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի խորհրդական, վանաձորյան ,,Տեսադաշտ,, անկախ թերթից մեր երբեմնի գործընկեր, բայց՝2000թվերից մոտ 10 տարի Լոռու մարզպետ, կարկառուն ՀՀԿ-ական հենասյուներից Հենրիկ Քոչինյանի ,,տիրապետության,,օրոք մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ աշխատած Էդիկ Հովսեփյանը, ով ԶԼՄ-ների հետ իր աշխատանքում աչքի է ընկել լրատվական դաշտը ,,սեւերի,, եւ ,,սպիտակների,, բաժանելու քաղաքականությամբ, որի առթիվ քանիցս եմ հանդես եկել ,,Առավոտ,, թերթում։Նախկին դաշնակցական ընկեր Էդիկը/ով նաեւ Վանաձորի 17 տարվա ՀՀԿ-ական նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականն է/, իր ելությում կոչ արեց ձայն չտալ․․․․,,ասյբերգներին,,․եւ ըստ էության, հաճոյախոսելով ,,Սասնա ծռերին,, վերջիններիս ,,այսբերգ,, չհամարեց։
Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ Ժիրայր Սեֆիլյանը չէր ժամանել։Հիշեցնենք, որ նախորդ հանդիպմանը ներկա էր նաեւ արդեն լուսահոգի ամենահայտնի ,,Սասնա ծուռը,,՝Արայիկ Խանդոյանը/Աստված հոգին լուսավորի/։
Մինչ հանդիպումն սկսվելը պարզեցինք, որ ,,Սասնա ծռերի,, ռեյտինգային ցուցակով կա նաեւ մասնագիտությամբ իրավաբան վանաձորցի կին-թեկնածու՝,,Երկիր ծիրանիից,,։Իսկ մի վանաձորցի կին-մտավորական մեր հետ զրույցում ափսոսանք ու զարմանք հայտնեց, որ նոր է իմանում, որ վանաձորցի Արայիկ Պապիկյանը/ով պատվով կատարեց ,,Սասնա ծռերի,, դատական պաշտպանությունն ու դարձավ նրանցից մեկը՝արդեն քաղաքական դաշտ տեղափոխվելով/,այդ կուսակցության անդամ է։
Ինձ համար անհասկանալի էր այն, որ մասնակիցներից մի քանիսը դեռ մինչեւ հանդիպումն սկսվելը խուսափում էին լուսանկարչական ապարատների թիրախում հայտնվելուց։․լավ, հիմա՞ ինչից կամ ումից են վախենում, հիմա էլ հո ,,ռեժիմ,, չկա․․․
Իսկ վանաձորցի մի երկարամյա մանկավարժ՝հայերենի հրաշալի մասնագետ, որ անհարկի օպտիմալացվել է դպրոցի տնօրենի քմահաճույքով, մեր հետ զրույցում խոստովանեց, որ ինքը համակրում է ,,Սասնա ծռերին,,նրա համար, որ այնտեղ ինտելեկտուալ կազմը բավականին մեծ է՝հատկապես մայրաքաղաքում։Ի տարբերություն նախորդ հանդիպման, այս անգամ վերջում հարցուպատասխան չեղավ, բայց՝ավարտից հետո հյուրերի եւ վանաձորցիների միջեւ մտերմիկ զրույցներ տեղի ունեցան․ոմանք էլ նրանց հետ լուսանկարվեցին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
четверг, 25 октября 2018 г.
Ով է եղել Կիրովը՝հայերի համար
Ցավալի է, որ հայտնի հեղափոխական Կիրովի արձանը նրա անունը կրող Կիրովական քաղաքի հրապարակից ՀՀ անկախության սկզբին հանող եւ անհայտ ուղղությամբ տանողները չգիտեին, թե ով է եղել Կիրովը՝հայերի համար։Ստորեւ ներկայացվում է հայ մեծանուն արձակագիր, հրապարակախոս եւ մեծ հայ Սերո Խանզադյանի ,,Քարինտակ գյուղի քարացած ցավը,, ուղեգրությունից մի հատված՝Կիրովի մասին, ում անվամբ Կիրով գյուղ էր այցելել Խանզադյանը՝Ղարաբաղ գնալու ճանապարհին։Հոդվածը, գրված 1986թվին, լույս է տեսել 1989թ․ ,,Նորք,, գրական հանդեսի թիվ 11 համարում։
-----------------------------------------------------------------------------
,,Սերգեյ Կիրովը սուրբ է յուրաքանչյուր հայի համար։Հայ ժողովրդի բնաջնջման օրերին Կիրովը բողոքի ձայն բարձրացրեց աշխարհով մեկ։Մինչ այդ Լենինը Ցիմմերվալդի եւ Կենտալի կոնֆերանսներում դատապարտեց պետությունների ոճրագործությունները լեհերի, հայերի ու հրեաների հանդեպ։Նա մատնանշել է․,,Հատկապես Սերբիայի եւ Հայաստանի ողբերգական վիճակը, որոնք, ինչպես եւ այլ փոքր ազգություններն ու ճնշված ազգերը, շախմատային խաղաքարեր էին մեծ տերությունների խմպերիալիստական խաղերում, որտեղ աշխատավոր զանգվածները պատերազմի ժամանակ սովորական զենք են, իսկ պատերազմից հետո՝զոհաբերվելու են կապիտալիստական շահամոլության զոհասեղանին,,։Հնարավոր է, որ այլ առիթով մեջ եմ բերել նույն Սերգեյ Կիրովի մի գրածը, բայց այստեղ ես ավելորդ չեմ համարում հիշել․,,Թուրքերը փայփայում են Թուրքիայում ողջ հայ բնակչության բնաջնջման հրեշավոր երազանքները։Եվ սարսափելի է, որ առաջին հայացքից այդ անհավանական մադրությունը փաստական հիմք ունի․․․Օր-օրի Թուրքահայաստանից գաիս են միեւնույն մղձավանջային լուրերը։Թե թուրքերն ինչ են բերել հայերի գլխին ,այդ մասին անզոր են պատմելու հայ կանանց ու երեխաների դառնաշաղախ արցունքները, իսկ խաղաղ բնակչության՝բարբարոսաբար թափված արյան գետերը միայն խիստ հեռավոր պատկերացում են տալիս հայ ժողովրդի Գողգոթայի մասին։Թերեւս միայն հետագայում, երբ կանգնեցվի մարդկային արյան գետը, նոր Դանթեն կնկարագրի միլիոնավոր մարդկանց սարսափելի տառապանքները։Եվ այդ պատկերը կմտնի մեծ պատերազմի պատմության մեջ, եւ ոչ բոլորն ուժ կգտնեն ուշադիր կանգ առնելու նրա վրա, որովհետեւ այդ ամենն, իրոք, կլինի համատարած մղձավանջ։Եվ այդ մասին միշտ պետք է հիշենք մենք՝այստեղ թիկունքում նստածներս։Չէ՞ որ մենք առաջինը պետք է օգնության ձեռք մեկնենք այն կենդանի մնացածներին,հայ գաղթականնեին, ովքեր թողել են իրենց հրդեհված հայրենի օջախը։Նրանք շատ են, եւ դրանով ավելի ողբալի է նրանց վիճակը։Անարգված, անպատվված,աղքատության դուռը հասցված՝նրանք թափառում են մեր երկրով մեկ՝ապաստան փնտրելով։Եվ, իհարկե,միշտ չէ, որ գտնում են, քանզի նրանք շատ են։Շատ ենք եւ մենք, սակայն գաղթականները հաճախ չունեն ամենաանհրաժեշտը՝ապաստան եւ հաց։Այնտեղ՝հայրենիքում, նրանք կորցրել են ամեն ինչ, կարողացել են պահպանել միայն իրենց կյանքը, եւ այստեղ՝մեզ մոտ, նրանք պետք է գտնեն կորցրածները։Չէ՞ որ նրանք եկել են այն վայրերից, որտեղ նրանց ցանկանում են կոտորել, եւ մենք պետք է նրանց դիմավորենք ու ջերմացնենք,,։
,,Կիրովը սա գրել է 1916թվին,,-գրում է Խանզադյանը եւ շարունակում․,,1921թվականի սկզբին Կիրովն ընտրվում է Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար ու գալիս Բաքու։Նա չի մոռանում իր ազնիվ նպատակը՝օգնել հայ գաղթականությանը, Հայաստանին, որպեսզի, ինչպես ինքն է գրել, ,,հայերը գտնեն կորցրածները,,։Կիրովը սատարում է Ղարաբաղն ու Երեւանի նահանգի Նախիջեւանի գավառը Հայաստանին վերադարձնելու գործին, սակայն․․․Մոսկվայում ու Բաքվում բուն դրած պանթուրքիզմի պարագլուխ մի քանի ստահակներ այնպիսի ոռնոց են բարձրացնում այդ ազնիվ ու արդար որոշման դեմ, որ․․․Հայի Ղարաբաղը չվերարդարձվեց հային,,։
--------------------------------------------------------------------------------------------------------------------
,,Նորք,, հանդեսի 1989թվի 11 -րդ համարում տեղադրված ,,Քարինտակ գյուղի քարացած ցավը,, հոդվածից մեջբերումները՝
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
Հ․Գ․Ի դեպ, Սերգեյ Միրոնովիչ Կիրովի մասին Վիքիպեդիան հավաստում է, որ նա սպանվել է 1934թ․Սմոլնիում՝,,ենթադրաբար Ստալինի գաղտնի հրամանով,,
среда, 24 октября 2018 г.
,,Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողություններն ազատության հրապարակում ապօրինի էին,,
Ստորեւ ներկայացվում են ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերից որոշ հատվածներ՝կապված 2008թվի մարտի մեկի դեպքերի հետ։Դրանք տեղ են գտել 2011թվի ՀԱԿ պաշտոնաթերթի 2011թվի սեպտեմբերի 2-ի համարում
-------------------------------------------------------------------------------------------------------------------
,,Ոստիկանության հատուկ ջոկատայինները ընդդիմության նստացույցի մասնակիցներին Ազատության հրապարակից դուրս մղեցին /2008/ մարտի մեկին, առավոտյան մոտավորապես ժամը 6․45-ին։Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարվել է իր տուն եւ ըստ երեւույթին ՝ենթարկվել տնային կալանքի։Ոստիկանությունը շրջապատել է Ազատության հրապարակը եւ բռնի ուժով ցրել լրատվամիջոցներին, ենթադրյալ ցուցարարներին եւ անցորդներին,,։
,,Զինված ուժերի օգտագործումը քաղաքական գործընթացներում ծրագրված է եղել վաղօրոք,,/ՀԱԿ եզրակացությունից։Այդ մասին է վկայում անհերքելի մի փաստաթուղթ՝դեռ փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանը՝ցույցերը ճնշելու նպատակով ապօրիինի զինվորական կառավարման ապօրինի մարմին։Այդ փաստաթուղթը հրապարակվել է։Սրան ավելանում է այն փաստը, որ Ռ․Քոչարյանը ԱՄՆ փոխդեսպանին այլ առիթով բացեիբաց ասել է, որ ինքը նորմալ է համարում բանակի օգտագործումը։Նա երկրապահներին սպառնացել է Լ․Տեր-Պետրոսյանին պաշտպանելու դեպքում նրանց դեմ հանել ողջ բանակը․,,Վտանգավոր մի պահ կար կապված ,,Երկրապահի,, հետ, սակայն ես այդ հարցը կարողացա լուծել մեկ օրում։,,Երկրապահների,, ղեկավարներն այժմ հասկանում են, որ եթե ուժ կիրառեն ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, ապա ստիպված կլինեն գործ ունենալ ոչ միայն ոստիկանության, այլեւ՝ հայկական բանակի ողջ կարողության հետ,,։
,,Եղել է ոչ թե բախում, այլ հարձակում խաղաղ հանրահավաքի վրա, այն սկսել են իշխանությունները մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, երբ դեռ չէին ավարտվել իրավիճակի կարգավորման բանակցությունները։Իշխանական ուժերը իրենց հարձակումը ցուցարարների վրա սկսել են մոտավորապես 21․10-ին, երբ քաղաքացիական հարցերով պաշտոնյան հեռախոսով զրուցում էր ընդդիմադիր բանակցողի հետ՝փորձելով վերջին պահին երկու կողմերի միջեւ խելացի կարգավորման միջնորդությաբ հանդես գալ,,։
,,Ցուցմունքներ կան առ այն, որ զինվորներից կամ ոստիկաններից ոմանք, ի վերջո, իրենց զենքը նպատակաուղղված շրջել են դեպի ցուցարարները, սակայն դրանց թիվը խիստ սահմանափակ է եղել,,։,,Մարտի մեկի երեկոյի ընթացքում մայրաքաղաք բերվեցին զինվորական ստորաբաժանումներ , եւ այն շրջապատվեց զորքով եւ զինված անձնակազմի փոխադրամիջոցներով։Մարտի 2-ին բանակի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ քաղաքացիներին զգուշացրեց խուսափել հասարակական նույնիսկ սակավաթիվ հավաքներից։Նա հայտարարեց, որ զինվորները խստորեն կհակազդեն նոր հակաիշխանական ցույցերի ցանկացած փորձի։Մարտի 2-ին բանակային ստորաբաժանումները շարունակում էին հսկել պետական նշանակության շենքերը, կարեւոր հրապարակներն ու այգիները, փողոցներն ու կամուրջները,,։
,,Քաղաքական հարցերով պատասխանատուները բախումներից հետո,մարտի 2-ին, մոտավորապես ժամը 11-ին ուսումնասիրել են քաղաքի կենտրոնական շրջանները, որտեղ տեղակայված են եղել հարյուրավոր զինվորներ, բանակային զինված անձնակազմի փոխադրամիջոցներ, բուժսպասարկման մեքենաներ, փշալարեր՝մոտավորապես 5 քառակուսի մետր տարածք,,։
Մեջբերումները ՀԱԿ 2011թվի սեպտեմբերի 2-ի թռուցիկ-թերթից՝ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ
вторник, 16 октября 2018 г.
Մարիետա Շահինյանը՝Ձորագէսի մասին, Հենրիկ Լիլոյանը՝Շահինյանի
Գրող-հրապարակախոս, Մոսկվայում ծնված-մեծացած Մարիետա Շահինյանը հայտնի է Հայաստանի նոր կառուցվող հիդրոկայանների մասին իր հոդվածաշարերով։Նրա ծննդյան 100-ամյակին նվիրված հոդվածում, որ լույս է տեսել 1988թվի ,,Սովետական գրականություն,, ամսագրի նույն թվի թիվ 4 համարում/,,Սովետական նոր գրականության հիմնադիրը,, հոդվածում/ Հենրիկ Լիլոյանը գրել է․,,Հիդրոցենտրալը,, ոչ միայն արտադրական, այլեւ, ինչպես դա բնորոշ է Մ․Շահինյանի ողջ ստեղծագործությանը, փիլիսոփայական վեպ է։Գրողն այն գրեց Ձորագէսի էլեկտրակայանի շինարարությանն անմիջականորեն մասնակցելուն զուգընթաց։Նա կառույց է գալիս ,,Իզվեստիա,, թերթի թղթակցի վկայականով,տեղախույզների հենց առաջին խմբի հետ։Տեղավորվելով բանվորների համար կառուցված առաջին բարաքում, նա ամբողջ օրն անց է կացնում շինարարների բրիգադներում, մասնակցում է զանազան հանձնաժողովների աշխատանքին,, կռվում,, նախագծողների հետ, իսկ գիշերները գրում ու գրում է,,։
Հոդվածի մեկ այլ պարբերության մեջ հոդվածագիրը նշում է․,,Ճանապարհորդություն Սովետական Հայաստան,,ակնարկների գիրքն ավարտվում է Ձորագէսի պահակ Շաքարի մասին հուզիչ պատմությամբ․,,Ուզում էի գիրքն ավարտել ինձ համար թանկ մի պատկերով․․․,,-գրում է գրողն ու վերհիշում, թե ինչպես է 1927թվականին շինարարների հետ եկել Լոռի, Քոլագերան։,,Տեղացի գյուղացիները բռնեցին փայտաշեն ավանի ճամփան՝ոմանք իրենց աղքատիկ բերքը վաճառելու, մյուսները՝տեսնելու, թե իրենց համար կառույցում որեւէ գործ կճարվի՞։Այդ գյուղացիներից մեկն էլ Շաքարն էր։Կառույցում բոլորը նրան ,,պապի,, էին ասում։Նա քայլում էր կռացած, խոսում էր շշուկով, հիվանդ լնդերի վրա դժվարությամբ իրար բերելով անարյուն շուրթերը։Թավ հոնքերի տակից նայում էին գյուղացու բարի աչքերը․․․,,։Շաքարը բանվորներին օգնում էր մանր-մունր գործերում, նրանց աշխատանքային կենցաղը կարգավորելուն։Այդպես օրը օրի վրա․․․,,։Գրողը պատկերավոր պատմում է լոռեցի Շաքարի կյանքի աստիճանական կերպարանափոխությունը։Ի դեմս նրա, Շահինյանը սոցիալիստական բեկում է նկատում ծեծկված, հետամնաց գյուղացու հոգեբանության մեջ։Շաքարը կամաց-կամաց սկսում է շփվել բանվոր երիտասարդության կյանքին, հաճախել ժողովներին եւ նույնիսկ տեղական հարցերի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել։Շաքարը աճում է բանվորների աչքի առաջ,,։
,,Մի անգամ,-գրում է Շահինյանը,-սովորությանս համաձայն ասելով՝պապի, դույլի մեջ մի կաթիլ ջուր չի մնացել,ես աչքերս բարձրացրի ու ․․․զարմանքից քարացա․Շաքարի մորուքը չկար․նա սափրվել էր․հենց այն վարսավիրների մոտ, որոնք իրենց արհեստանոցը բացել էին ավանում,փայտե ծածկի տակ։Նա, որ տարիներ ի վեր սնվել էր հացով ու մածնով, այժմ սկսել էր ճաշարան հաճախել․․․-Քանի՞ տարեկան ես, Շաքար,-հարցրի՝աչքերիս չհավատալով։Եվ պարզվեց, որ մեր ,,պապին,, մեր ,,ծերուկը, որին մենք թոռների ու թոռնուհիների տոնով, պատահում էր, գանգատվում էինք մեր հոգս ու ցավից, ընդամենը 32 տարեկան է,,։Մարիետա Շահինյանն այդ փաստը, դրա հետ մեկտեղ նաեւ ողջ գիրքն ընդհանրացնում է այսպես․,,Սովետական իշխանությունը կառույցում լոռեցի այդ կեղեքված, աղքատ մարդուն վերադարձրել էր իր իսկական տարիքը։Նա իր կորսված տարիքի մեջ մտավ նոր, սովետական կենցաղի հետ՝ակումբի ժողովներում, որտեղ հանկարծ նրա ձայնն էլ նշանակություն ստացավ, պրոֆմիության անդամատոմսով, թերթի՝ իրենից տասնյակ կիլոմետրերով հեռու կատարվող նորությունների նկատմամբ մինչ այդ չունեցած ետաքրքրությամբ, բանվորական նոր գիտակցությամբ որն ստիպում է ամեն ինչի վերաբերվել տիրոջ պես,,։
---------------------------------------------------------------------------------------------------
․․․․Հ․Գ․Ձորագէսում Շաքար անունով 2 մարդ է եղել։Ամենայն հավանականությամբ, Շահինյանի հերոսը, դատելով ժամանակագրական համադրումներից, Ձորագէսի ՀԷԿ-ի 60-80-ականների տնօրենի երկարամյա վարորդ Վազգեն Սարգսյանի/եղբայրները՝Վոլոդյա եւ Վարուժան/ հայրն է/եւ իմ մանկության ընկերուհի, լուսահոգի Գայանե Սարգսյանի պապը/,ով մեկնել էր ռազմաճակատ՝1940-ականներին եւ չէր վերադարձել․․․
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 14 октября 2018 г.
Կիրովական-Բանյո կապերը՝դեռ սովետական տարիներից
Պատմական աղբյուրները վկայում են, որ Վանաձորի իրավանախորդ Կիրովականը դեռ 1968թվից է ֆրանսիայի հետ բարեկամական կապերի մեջ:Ահավասիկ, 1984թվին հրատարակված ,,Կիրովական,, գրքի մեջ հեղինակ, մեր համաքաղաքացի Նարեկ Մեսրոպյանը գրել է.,,1968թվից Կիրովականը բարեկամական կապեր հաստատեց նաեւ Ֆրանսիայի Բանյո քաղաքի հետ:Բանյոն Փարիզի արվարձաններից է, հինավուրց մի քաղաք, որի հետ կապված են Ֆրանսիայի պատմության շատ նշանավոր էջեր:Բանյոն մի քանի տասնյակ հազար բնակիչ ունի, զարգացած արդյունաբերություն եւ լայն ճյուղավորված քաղաքային տնտեսություն:Ամեն տարի սեպտեմբերին քաղաքում տեղի է ունենում աշնանային այգեկութի տոնը, որը նաեւ երգի, երաժշտության, ծիծաղի եւ հումորի տոն է:Բանյոյում մեծ ազդեցություն ունեն կոմունիստները:Այստեղ գործում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեն,լույս է ընծայվում թերթ:Բանյոյի քաղաքապետարանի շատ անդամներ կոմունիստներ են եւ մեծ հեղինակություն են վայելում քաղաքի աշխատավորության շրջանում:1968թվականից ի վեր երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերը մշտապես ընդլայնվում եւ ամրապնդվում են:Կիրովականը եւ Բանյոն ամեն տարի պատվիրակություններ են փոխանակում:Զբոսաշրջիկների խմբերի հետ Սովետական Միություն ժամանած Բանյոյի քաղաքացիներն անպատճառ այցի են գալիս Կիրովական:ԻՆչպես Բանյոյի, այնպես էլ Կիրովականի տեղական իշխանությունները մշտապես տեղյակ են պահում երկու քաղաքների կյանքում տեղի ունեցող փոփոխություններին:1971թվականին Կիրովականի ,,Հայկական Արտեկ,, ճամբարում իրենց հանգիստն անցկացրեցին Բանյոյից ժամանած երեխաները, իսկ հաջորդ ամռանը Կիրովականի պատանիներն ու աղջիկները մեկնեցին Ֆրանսիա:Նախատեսվում են նոր միջոցառումներ երկու քաղաքների բարեկամական կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ:Կիրովականը եւ Բանյոն եղբայրական քաղաքների համաշխարհային ֆեդերացիայի ակտիվ անդամներ են,,:
....Հավելենք, որ Վանաձորում կա Բանյո փողոց/Նալբանդյան փողոցի մի մասը/:Վանաձորում դեռ մինչերկրաշարժյան տարիներից ֆրանսիական թեքումով դպրոց էր համարվում Հովհ.Թումանյանի անվան թիվ 3-ը/որպես օտար լեզու՝ եւ անգլերեն էր ուսուցանվում, եւ ֆրանսերեն, բայց հետագայում մնաց միայն ֆրանսերենը/:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 26 сентября 2018 г.
,,Սասնա ծռերը,, Ռուսաստանից կախվածությանը դեմ են, Նիկոլին՝կողմ
Վանաձորի՝Շառլ Ազնաուրի անվան մշակույթի պալատում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ,Սասնա ծռեր,, նորաստեղծ կուսակցության առաջնորդներ, նախկին քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանն իրենց ելույթներում նշեցին, որ Հայաստանը պետք է ազատվի ռուսաստանյան ,,գաղութային,, կախվածությունից։,,Մեր ռազմավարական շահերն իրար հակասում են, այսօրվա կրեմլյան ռեժիմը շարունակում է ցարական եւ բոլշեվիկյան Ռուսաստանից եկած կայսերապետական քաղաքականությունը,,-հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, բայց միաժամանակ նշեց, որ իրենք դեմ չեն ռուսներին, ռուս ազգի հետ խնդիրներ չունեն։Հատկանշական է, սակայն, որ ,,Սասնա ծռերը,, սատարում են Նիկոլ Փաշինյանին, ով ընդամենը վերջերս հերթական անգամ հայտարարեց եւ նույն Կրեմլին էլ հավաստիացրեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ավելի խորացնել։Ժողովրդի սոցիալական ծանրագույն վիճակի բուն մեղավոր համարելով նախորդ՝27 տարվա 3 իշխանություններին, Սեֆիլյանը միաժամանակ գտնում է, որ Ռուսաստանից կախվածության պայմաններում հնարավոր չէ Հայաստանի տնտեսական զարգացում, ,,իրենք դա թույլ չեն տա,,/մեջբերում/։
Այդուհանդերձ, ,,Սասնա ծռերը,, սատարում են ու վստահում Նիկոլ Փաշինյանին/ներկա քաղաքական էտապում, խորհրդարանական սպասվող ընտրությունների շեմին/։,,Մենք պարոն Փաշինյանի հետ միասնաբար հասնելու ենք մինչեւ ազատ, արդար ընտրություններ։Մենք չենք կարող հակառակորդներ լինել, մրցակիցներ՝հնարավոր է,,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը՝Փաշինյանի հետ ,,Սասնա ծռերի,, հետագա համագործակցության մասին։
Արցախը տեսնում են Հայաստանի հետ միավորված՝ներկա սահմաններով/հիշեցնենք, որ Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին պատմական որոշում է եղել դեռեվս 1989թ․,երբ Հայաստանը դեռեւս սովետական էր համարվում, եւ այդ որոշումը՝1989թ․դեկտեմբերի մեկի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ էր՝ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի կողմից հաստատված/այդ մասին ՀՀ Գերագույն խորհրդին հատուկ խնդրանքով դիմել էր ԼՂ Ազգային Ժողովը/։Պարզապես՝29 տարի շարունակ այդ որոշումը չի իրագործվել եւ մնացել է թղթի վրա՝ինչ-ինչ քաղաքական իրավիճակներից կամ դիտավորություններից ելնելով։-Գ․Հ․/։Ավելին, Արցախի վերամիավորումից հետո՝,,հաջորդ քայլը լինելու է Նախիջեւանի ազատագրումը,,։Ադրբեջանի հետ որեւէ հաշտություն չեն տեսնում.,,Չի լինելու ոչ խաղաղություն,ոչ բարեկամություն,,-նշեց Վարուժան Ավետիսյանը/նշենք, որ այս կարգախոսն էլ հակասում է Փաշինյանին սատարած ՀԱԿ կարգախոսին՝,,Խաղաղություն, բարիդրացիություն,,/:
Մասնակիցների թվում էին մտավորականներ, քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, ազգայնական գաղափարախոսությամբ օժտված մարդիկ։
,,Սասնա ծռերին,,/որ ժամանել էին ողջ կազմով/վերոնշյալ առաջնորդներից բացի՝նաեւ նախկին քաղբանտարկյալներ Կարո Եղնուկյան, Վոլոդյա Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Տիգրան Կյուրեղյան եւ այլք/դահլիճում դիմավորեցին ծափողջույններով, հոտընկայս։Իսկ նրանց դատապաշտպան, վանաձորցի Արայիկ Պապիկյանը խոստովանեց, որ երբեւէ չի պատկերացրել, որ մի օր կզբաղվեր քաղաքականությամբ։Հանրահավաքին նախորդող երթը՝Տիգրան Մեծ պողոտայով, ընթանում էր ,,Լոռին սատարում է ,,Սասնա ծռերին,, կարգախոսով, իսկ երթի ժամանակ քայլողներից մեկն անսպասելիորեն բղավեց՝,,Նի-կոլ, վարչապետ,,։Հանդիպման ընթացքում, որպես հեղափոխությանը նվիրվածության արտահայտություն, հնչեց հեղափոխության օրերին ծնված ,,Իմ քայլը,, երգը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
суббота, 28 июля 2018 г.
2008 թվի մարտի 1-ին բանակը քշել են ժողովրդի վրա․ի՞նչ են վկայում պատմական աղբյուրները
2008թվի ,,Ժամանակ Լոս -Անջելես,, թերթին տված հարցազրույցում/,,Նիկոլ Փաշինյան․,,Չենք ընկրկի որեւէ ուժի առաջ,,/ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը/որ այն ժամանակվա իշխանությունների կողմից համարվում էր որպես ,,մարտի մեկի գործողությունների հրահրիչ,,/, ի պատասխան թղթակցի հարցի, թե ,,Ի՞ՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԵՐԵԿՈՅԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԵՐՁԱԿԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ",պատասխանել է․
,,Այնտեղ տեղի ունեցավ հետեւյալը․մարդիկ հասկացան, որ գործ ունեն ոչ թե օրենքի շրջանակներում գործող ոստիկանության, այլ՝ մի հանցավոր զինված խմբի հետ, որը որոշել է ֆիզիկապես ոչնչացնել քաղաքացիներին։Արդեն կեսօրին լուրեր կային, եւ այդ լուրերը հաստատվեցին, որ բանակ է մտնում Երեւան,եւ որ զինվորներին բաժանվում է մարտական զենք․այսինքն՝մարտական փամփուշտներով ավտոմատներ եւ այլն եւ այլն,,։
,,Տեղի է ունեցել հանցագործություն, ցուցարարների վրա դուրս է բերվել զինված բանակ՝մարտական փամփուշտներով, ավտոմատներով, որոնք հետագայում ուղիղ նշանառությամբ կրակել են ցուցարարների վրա։Ու եթե չլինեին մեր ձեռնարկած միջոցառումները, այդ օրը հրապարակում մենք ունենալու էինք հազարավոր զոհեր։Հիմա էլ այն փաստը, որ զինվորները ուղիղ նշանառությամբ կրակել են մարդկանց վրա՝ստիպում է մտածել,որ զոհերի պաշտոնական թիվը, մեղմ ասած՝չի համապատասխանում իրականությանը։Իսկ ընդհանրապես հարկ է արձանագրել, որ այդ օրը ժողովուրդը չընկրկեց բիրտ ուժի առաջ, խուճապահար չփախավ, եւ ես հպարտ եմ մեր ժողովրդի համար։Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ ձկան խանութի կողմի մոտակա շենքերի տանիքներում եղել են դիպուկահարներ, որոնք ունեցել են հատուկ հանձնարարական՝չեզոքացնել հարթակում կանգնած մի քանի անձանց։Ուղղակի բարձրացած ծուխը եւ հարթակի խառնիճաղանջ վիճակը դիպուկահարներին հնարավորություն չի տվել իրականացնել այդ հանձնարարությունը։Այդ իրադարձություններով մարտի 1-ին ամբողջ աշխարհի համար ապացուցվեց այն, ինչը մենք այսքան ժամանակ փորձում ենք ցույց տալ՝մենք գործ ունենք մարդասպանների իշխանության հետ։Այսօր հանրությունը ինքն իրեն պետք է հարց տա՝ի՞նչ գործ ունի ժամկետային զինծառայության մեկնած զինվորը Երեւանի Գրիգոր Լուսվորիչ պողոտայում ավտոմատներով եւ ժամանակակից զենքով զինված։Արդյո՞ք նրանց ծնողները իրենց երեխաներին բանակ են ուղարկել, որպեսզի նրանք դուրս գան Երեւանի փողոցներ եւ կոտորեն իրենց համաքաղաքացիներին,,։
․․․Իսկ նույն թերթի մեկ այլ հոդվածում՝,,Մղձավանջից հետո", ներկայացված է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի պատմությունն այն մասին, թե ոստիկանական ինչ բիրտ վերաբերմունքի է արժանացել՝տարվելով բաժանմունք։
․․․Ցավոք, ,,Ժամանակ-Լոս-Անջելեսն ,, էլ նրա կրկնօրինակ ,,Ժամանակ Երեւանն,, էլ կայքային տարբերակ չունեն․նախկին կայքն արգելափակված է, եւ այսօր պահպանվում է միայն տպագիր տարբերակը նրանց մոտ, ովքեր կամ թղթակցել են թերթին, կամ՝դրանցում տպագրված հոդվածների հետ ինչ-որ չափով առնչվում են։Իսկ 2008թվի մարտի մեկի դեպքերից հետո հաջորդող ժամանակաշրջանում, երբ ՀՀ-ում 20 օր արտակարգ դրություն էր մտցված Ռոբերտ Քոչարյանի հրամանով/ու բազմաթիվ թերթեր փակվել էին/, ընդդիմադիր միակ կայքը ,,Ժամանակ Երեւանն,, էր, որտեղ ամենայն մանրամասնությամբ տեղ են գտել մարտի մեկին վերաբերվող դեպքերն ու դրանց առթիվ գնահատականները, որոնցով հանդես են եկել քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ, լրագրողներ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող-բլոգեր
пятница, 27 июля 2018 г.
2008թվի մարտի 7-ի ,,Ժամանակ Լոս-Անջելես,, թերթում տված հարցազրույցում ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ով այդ տարիների քաղաքական հետապնդվողներից էր՝որպես ,,մարտի մեկի հանրահավաքների կազմակերպիչ,,․ ասել է․,,Հոկտմեբերի 27, Պողոս Պողոսյան, ,,Տէցի Կռուգ,, Բուզանդի փողոց, ապրիլի 12, ընտրակեղծիքներ, ընդդիմության վստահված անձերի ծեծուջարդ, քաղաքական հետապնդումներ, Ա-մեկ պլյուսի փակում, պետական գույքի ունեցվածքի թալան, պետական պաշտոնյաների զեխ ապրելակերպ եւ այլն․ահա այս գործողություններն են մարդկանց հրահրում դորս գալ փողոց եւ քոչարյանասերժական հանցագործ իշխանություններին ասել հետեւյալը․չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին։Եվ եթե այս զգուշացումներրից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի,,։
--------------------------------------------------------------
Գայանե Հովսեփյան
вторник, 29 мая 2018 г.
,,100-ամյակը՝առանց Ռեժիմի,,
,,100-ամյակը,,առանց ռեժիմի,, կարգախոսը, որ 1915թ․ Եղեռնի 100-ամյակի առթիվ էր, ու ներդրվեց այդ առթիվ 2015թ․հեղափոխական մեկնարկ սկսած Ժիրայր Սեֆիլյանի կողմից, փաստորեն, իրականացավ 3 տարի անց՝երեկ, ՀՀ 1-ին հանրապետության 100-ամյակի տարեդարձի օրը։ՀՀ առաջին հանրապետության 100-ամյա տարելիցի առթիվ զինվորական շքերթը, որ նաեւ թատերականացված հանդես էլ էր,իրոք, պատմական կարեորագույն իրադարձություն էր/ որ, ցավոք, նշվեց առանց արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի մասնակցության, ով, հուսանք, առաջիկայում ազատ կարձակվի բանտից/։
ՀՀ ցանկացած քաղաքացի, ով իր մաշկի վրա զգացել է ՀՀԿի զոռբաների ծանրումեծ լուծը՝վերջին 20 տարում, չէր կարող այլեւս Նոր Հայաստանի զինվորական շքերթը դիտել՝առանց հուզմունքի, ու ոգեւորվել հենց միայն այն հանգամանքից, որ ժողովրդի համար տարիների ընթացքում ատելի դարձած Ռեժիմն այլեւս կազմաքանդված է ու ցիրուցան եղած․բեկորները շպրտվել են չորս կողմ այնպես, ինչպես շպրտվեցին ,,Ալադինի կախարդական լամպի,, դերվիշ-բաբայի կլոնները՝ամենազոր Ջինի հրահանգով;
Բայց ախր ․․․․այ ձեր տունը շինվի, բա էդ կարգի հանդիսավոր ու պատմական միջոցառումը՝զինվորական շքերթը, այդքան անհավես կլուսաբանե՞ն․․․․չկար այն պաթոսն ու ոգեւորությունը, որ տեսել ենք սովետական տարիներին՝հայտնի հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի եւ էլի ոմանց ձայնի մեջ՝շքերթներ լուսաբանելիս։Բա ,,Կեցցե,,-ն /որ գրաբարյան ժամանակներից եկել-հասել է մեր օրերը/, էդքան անհավես կարտաբերե՞ն․․․․առանց մեջը հեղափոխական պաթոս դնելու, առանց ոգեորության․․․․կամ ,,Փառքն,, առանց երկարացման նշանի կասե՞ն․․․․Բա ու՞ր են լեզվական պատկերավորման միջոցները, հո Ռեժիմը հետը չի՞ տարել․․․․Գոնե օրինակ վերցնեին Նիկոլ Փաշինյանի պաթոսից ու ոգեւորությունից․․․,,Կեցցե՜․․․այն Հայաստանը՜․․․,,։Հենց այդ պաթոսն ու ագեորությունն էր, որ տասնյակ հազարավոր քաղաքացիների փողոց դուրս բերեց ու տապալեց ՀՀԿ-ի 20-ամյա Ռեժիմը։Երեւի միջոցառումը լուսաբանողներն իրենց մաշկի վրա չեն զգացել Ռեժիմի լուծը, ու,նրանց համար՝ այլեւս ազատագրված Հայաստանի 1-ին զինվորական շքերթը մեծ ոգեւորություն չէր։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
четверг, 3 мая 2018 г.
Նիկոլը ոչ միայն ճառ ասող է, այլեւ՝զանգ կախող
Մայիսի 8-ին Ազգային Ժողովում վարչապետի քվեարկության օրն, ամենայն հավանականությամբ, հայ ժողովրդի համար կդառնա Հայկական վերածննդի օր/իհարկե՝եթե Հանրապետականները չդրժեն իրենց խոստումը եւ իրենց 20-ամյա կառավարման պատմության ընթացքում գոնե մի բարի քայլ կատարեն՝քվեարկելով ժողովրդի թեկնածուի օգտին/։Այդ օրը կընտրվի հայ ազգի միասնականության ապացույցը համարվող նոր վարչապետ՝ոչ միայն օրենքով սահմանված լայն լիազորություններով/որ գերազանցում է անգամ նախագահի լիազորությունները/, այլեւ՝ժողովրդական լայն զանգվածների աջակցությունը վայելող, ում մեջ ժողովուրդը տեսավ իր փրկարարին։Նա կլինի 27 տարվա անկախության պատմության մեջ առաջին ղեկավարը՝այս երկրում ծնված, մեծացած, տառապած ու քաղաքական հալածանքների միջով անցած, եւ ողջ կյանքն իր երկրում ապրած։Առաջին անգամ՝Հայաստանում երկրի ղեկավար է դառնում հայաստանցին՝իր հող ու ջրին, իր երկրի ու ժողովրդի խնդիրներին, հոգս ու կարիքներին ոչ միայն լավատեղյակ, այլեւ՝դրանց միջով անցած ու երկիրը ղեկավարելու իրավունք եւ ժողովրդական լայն աջակցություն ստացած, ում հետ ստիպված եղան հաշվի նստել նաեւ մեր երկրի ռազմավարական գործընկերները, որ մինչ վերջերս դեռ սատարում էին իշխող կուսակցությանը։
Նիկոլը ժողովրդի մարդն է, ժողովրդական մարդ է, ու դրա համար հայ ժողովրդի ամենատարբեր շերտեր ու պահի լրջությունը գիտակցող քաղաքական մրցակիցներ որոշեցին նրան ընտրել՝հաշվի նստելով ժողովրդի կամքի հետ։Նիկոլը հայ ժողովրդի եւ Սասնա ծուռն է, եւ Նելսոն Մանդելան։Նա 1-ին քաղաքական գործիչն է, որ ոչ միայն ճառ ասող է, այլեւ՝զանգ կախող․անկոտրում, չընկճվող ու դժվարությունների առաջ չընկրկող։,Հույսով եւ հավատով սպասենք մայիսի 8-ին/որ կարող է դառնալ Հայկական վերածննդի օրը/, եւ ազգովի ոչ միայն աղոթենք դրա իրականացման համար, այլեւ նպաստենք մեր աջակցությամբ, գործողություններով, չթուլացնելով համաժողովրդական շարժման թափն ու ու ճնշումը՝դիրքերը դժվարությամբ զիջող ու երկրի կառավարումից հեռացող Հանրապետական կուսակցության նկատմամբ։ՀՀԿ-ի մեղքերը կարող են ներվել ժողովրդի կողմից միայն դիրքերը հաղթողին կամավոր հանձնելու եւ ժողովրդի ընտրյալ վարչապետի քվեարկությանը չխանգարելու դեպքում․թեպետ՝կան մարդիկ, որոնք գտնում են, որ 20 տարի շարունակ երկրի գլխին փորձանք դարձած ուժի նկատմամբ չի կարելի ներողամտություն ցուցաբերել, ու ամեն մեկը պետք է պատժվի՝իր գործած մեղքերին համապատասխան։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 29 апреля 2018 г.
Ինչպես էր Վանաձորը պատմության գիրկն ուղարկում ՀՀԿ-ին
Վանաձորում հանրահավաք լինի, բացօթյա համերգ լինի, շքերթ լինի, ու առնվազն վերջում անձրեւը ,,չհարամի՞,,՝չլինելու բան է ու հաստատուն, չգրված օրենք՝ավանդույթի ուժ ստացած, որ գործել է բոլոր հասարակարգերում՝խորհրդային տարիներից մինչեւ մեր օրերը։Թեպետ՝2007թվի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ընդդիմության հանրահավաքի ժամանակ մի վանաձորցի կին իշխանության հասցեին ասաց՝,,Ով գիտի էս անձրեւն էլ են իրանք սարքում,,։
Եվ անգամ՝անձրեւային եղանակին,երեկ, 2018թվի ապրիլի 28-ին, ՀՀ վարչապետի թեկնածու/խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերի կողմից առաջադրված/Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների հրավիրած հանրահավաքը՝Վանաձորի Հայքի հրապարակում,լի էր ծով-բազմությամբ, որ լցվել էր ոչ միայն հրապարակ, այլեւ՝հանդիպակաց շենքի կամարների տակ, մոտակա հյուրանոցի մուտքի առջեւ գտնվող պատվանդանին, իսկ մարդկանց հոսքն էլ չէր դադարում։Եկել էին նաեւ այլ բնակավայրերից՝կարգախոսները գլխից բարձր պահած։Այս ամենն ինձ հիշեցրեց մեծն Չարենցի հայտնի պոեմի տողերը․
,,Քաղաքներից ու գյուղերից,
Ստեպներից հեռու ու մոտ,
Եկել էին նրանք նորից
Հուսավառված ու կրակոտ,,։
Նման համաժողովրդական ցնծություն՝մեկ էլ եղել էր 1998թվին՝երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հանդիպմանը, իսկ առհասարակ այս շարժումն իր բնույթով հիշեցնում էր 1990-ականների ազգային զարթոնքը։Նիկոլը դարձել էր կուռք․հասարակ, ,,բանվորագյուղացիական ծոցից ելած,, մարդիկ ողջունում ու ողջագուրվում էին Նիկոլի հետ, բարեմաղթանքներ հղում,ոգեորում։
,,Ոչ ՀՀԿ-ին,, եւ ,,Նիկոլ՝վարչապետ,, կարգախոսներ էին ամենուր թեւածում։Կային նաեւ ՀՀԿ-ին ու նրա կուսակից վարչապետին անվանարկող կարգախոսներ, որոնք կրում էին երիտասարդները։Ի դեմս Նիկոլի՝մարդիկ տեսնում էին իրենց փրկչի․իշխող կուսակցության սոցիալական ու գաղափարական դիկտատուրայից ազատելու ունակ եւ այդ առթիվ հասարակության լայն զանգվածների ուժերը մոբիլիզացնող/այդ են վկայում նաեւ նրանց հեռուստաելույթները/։Ի տարբերություն այս շարժման նախորդ հանրահավաքների, երիտասարդների սկսած թավշե հեղափոխությանն արդեն ինտեգրվել էին նաեւ տարեցները։Շատերը եկել էին ընտանիքներով՝երեխաների հետ։Նրանք, ովքեր էլ հնարավորություն չունեին հանրահավաքին մասնակցելու/այդ ժամին աշխատանքի լինելու պատճառով/մեծագույն ափսոսանք էին հայտնում․նրանց թվին էին պատկանում նաեւ խանութների աշխատողները, որոնք հանրահավաքին հետեում էին օնլայն ռեժիմով, բջջային հեռախոսներից։
․․․Առաջին միտքը, որ ծագեց գլխումս՝համաժողովրդական այդ տոնախմբությունը՝քաղաքականությամբ զուգորդված, տեսնելով/երբ թավշեհեղափոխականների խրոխտ ելույթներին նախորդում կամ հաջորդում էին ազգագրական երգերն ու ազգային ռեպերը, երիտասարդների ու երեխաների պարը/, այն էր, թե
,,Գլուխներդ բարձրացրեք ու նայեք երկնքից՝ՀՀԿ-ի զոռբաներից տուժածներ, արդարության համար մղած ձեր պայքարում զոհվածներ, ու թող ձեր հոգիները մխիթարվեն նրանով, թե ինչ խայտառակ ձեւով են հասարակության առաջադեմ ուժերն ու բազմահազարանոց ժողովուրդը ՀՀԿ-ին դուրս շպրտում իրենց աթոռներից, իշխանությունից ու սարքովի փառքից,մարդկանց կյանքից,խախտում նրանց դիրքերն ու կարծեցյալ անսասանությունը։Նայեք, թե ինչ հավատով է լցված այսօր վանաձորցին՝վաղվա օրվա հանդեպ, մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ՝մարդիկ դեռ հուսահատված էին ու հուսալքված, իրենց վաղվա օրվա համար մտահոգ։Նայեք, թե ինչ անհանդուրժողոկանությամբ է այսօր լցված վանաձորցին՝դեռեւս իշխել փորձող ու ժողովրդին 20 տարի շարունակ բազում տառապանքներ պատճառած ուժի դեմ, ու լցված վճռականությամբ՝թույլ չտալու ՀՀԿ-ին վերստին վերադառնալ քաղաքականություն, եւ առանց վախի՝վանաձորցին այսօր ոչ միայն բացահայտ ,,Ոչ,, է ասում ՀՀԿ-ին, այլեւ՝այդ մասին հավաստում է՝հեռուստաելույթով կամ կարգախոսը գլխից բարձր պահած․եւ կամ՝ ավտոմեքենայի ապակու վրա ,,Ոչ ՀՀԿ-ին,, կարգախոսը փակցրած։Դուք չտեսաք ՀՀԿ-ի տապալումը ձեր կենդանության օրոք, բայց դա տեսան ձեր գործի շարունակողները՝արդարության համար պայքարող, որոնց իրենց պայքարից չկարողացան շեղել ոչ հալածանքները՝ռեակցիոն հետադիմական ուժերի կողմից, ոչ սադրանքները եւ ոչ էլ սոցիալական տեռորը, որովհետեւ իշխողները չհասկացան, որ մարդուն եթե ճնշում են, ապա նա ավելի է ուժեղանում ու ընբոստանում, եւ մարդկանց կամքի վրա հնարավոր չէ իշխանություն տարածել,,։
․․․Ո՞վ կպատկերացներ, թե երբեւէ հնարավոր է ՀՀԿ-ի 20-ամյա տիրապետության փլուզումը․դրա հավաստիացումները մնացել էին մինչ օրս եղած շարժումների առաջնորդների ելույթներում։Քանի-քանի Շարժումներ, ցույցեր ու երթեր են եղել, բայց ոչ մի շոշափելի արդյունքի չեն հասել․բացի այն, որ ,,ժողովրդավարության,, պատրանք ստեղծելու նպատակով իշխող կուսակցությունը թույլ է տվել, որ մի քանի ձայն ընդդիմությունն ստանա խորհրդարանում։Իսկ քանի-քանի ճակատագրեր խեղվեցին ՀՀԿ-ի ,,տանիքի,, ներքո պատսպարվող զոռբաների ձեռքով,որոնցից ոմանք այսօր էլ անպատիժ են ու մտածում են, թե ինչպես իրենց դիրքերը շարունակեն ամուր պահել՝մեկ այլ ,,տանիք,, տեղափոխվելով կամ հերթական դիմափոխությունն ունենալով,քանի-քանիսը ժամանակից շուտ կյանքին հրաժեշտ տվեցին՝հալածանքների ու սոցիալական տեռորի հետեւանքով, քանի-քանիսը հարկադրված գաղթեցին․․․
Մարդիկ արդեն հոգնել էին վախենալուց, կռացած ապրելուց, օրախնդիր պայքարից/ թե ինչպես մտածեն օրվա հացը մի կերպ վաստակելու մասին/, հոգնել էին կեղծիքներից, անարդարությունից, մոնոպոլիայից, մարդիկ հոգնել էին բռնատիրական համակարգում ապրելուց, որտեղ իշխում էր միայն մեկ ուժի չգրված օրենքն ու խաղի հատուկ կանոնները՝,,արեւի տակ տեղ ունենալու,, ցանկություն ունեցողների համար։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Комментарии (Atom)