воскресенье, 14 октября 2018 г.

Կիրովական-Բանյո կապերը՝դեռ սովետական տարիներից

Պատմական աղբյուրները վկայում են, որ Վանաձորի իրավանախորդ Կիրովականը դեռ 1968թվից է ֆրանսիայի հետ բարեկամական կապերի մեջ:Ահավասիկ, 1984թվին հրատարակված ,,Կիրովական,, գրքի մեջ հեղինակ, մեր համաքաղաքացի Նարեկ Մեսրոպյանը գրել է.,,1968թվից Կիրովականը բարեկամական կապեր հաստատեց նաեւ Ֆրանսիայի Բանյո քաղաքի հետ:Բանյոն Փարիզի արվարձաններից է, հինավուրց մի քաղաք, որի հետ կապված են Ֆրանսիայի պատմության շատ նշանավոր էջեր:Բանյոն մի քանի տասնյակ հազար բնակիչ ունի, զարգացած արդյունաբերություն եւ լայն ճյուղավորված քաղաքային տնտեսություն:Ամեն տարի սեպտեմբերին քաղաքում տեղի է ունենում աշնանային այգեկութի տոնը, որը նաեւ երգի, երաժշտության, ծիծաղի եւ հումորի տոն է:Բանյոյում մեծ ազդեցություն ունեն կոմունիստները:Այստեղ գործում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեն,լույս է ընծայվում թերթ:Բանյոյի քաղաքապետարանի շատ անդամներ կոմունիստներ են եւ մեծ հեղինակություն են վայելում քաղաքի աշխատավորության շրջանում:1968թվականից ի վեր երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերը մշտապես ընդլայնվում եւ ամրապնդվում են:Կիրովականը եւ Բանյոն ամեն տարի պատվիրակություններ են փոխանակում:Զբոսաշրջիկների խմբերի հետ Սովետական Միություն ժամանած Բանյոյի քաղաքացիներն անպատճառ այցի են գալիս Կիրովական:ԻՆչպես Բանյոյի, այնպես էլ Կիրովականի տեղական իշխանությունները մշտապես տեղյակ են պահում երկու քաղաքների կյանքում տեղի ունեցող փոփոխություններին:1971թվականին Կիրովականի ,,Հայկական Արտեկ,, ճամբարում իրենց հանգիստն անցկացրեցին Բանյոյից ժամանած երեխաները, իսկ հաջորդ ամռանը Կիրովականի պատանիներն ու աղջիկները մեկնեցին Ֆրանսիա:Նախատեսվում են նոր միջոցառումներ երկու քաղաքների բարեկամական կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ:Կիրովականը եւ Բանյոն եղբայրական քաղաքների համաշխարհային ֆեդերացիայի ակտիվ անդամներ են,,:

....Հավելենք, որ Վանաձորում կա Բանյո փողոց/Նալբանդյան փողոցի մի մասը/:Վանաձորում դեռ մինչերկրաշարժյան տարիներից ֆրանսիական թեքումով դպրոց էր համարվում Հովհ.Թումանյանի անվան թիվ 3-ը/որպես օտար լեզու՝ եւ անգլերեն էր ուսուցանվում, եւ ֆրանսերեն, բայց հետագայում մնաց միայն ֆրանսերենը/:

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий