среда, 24 октября 2018 г.

,,Մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողություններն ազատության հրապարակում ապօրինի էին,,

Ստորեւ ներկայացվում են ԱՄՆ դեսպանատան գաղտնի փաստաթղթերից որոշ հատվածներ՝կապված 2008թվի մարտի մեկի դեպքերի հետ։Դրանք տեղ են գտել 2011թվի ՀԱԿ պաշտոնաթերթի 2011թվի սեպտեմբերի 2-ի համարում

-------------------------------------------------------------------------------------------------------------------

,,Ոստիկանության հատուկ ջոկատայինները ընդդիմության նստացույցի մասնակիցներին Ազատության հրապարակից դուրս մղեցին /2008/ մարտի մեկին, առավոտյան մոտավորապես ժամը 6․45-ին։Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը տարվել է իր տուն եւ ըստ երեւույթին ՝ենթարկվել տնային կալանքի։Ոստիկանությունը շրջապատել է Ազատության հրապարակը եւ բռնի ուժով ցրել լրատվամիջոցներին, ենթադրյալ ցուցարարներին եւ անցորդներին,,։

,,Զինված ուժերի օգտագործումը քաղաքական գործընթացներում ծրագրված է եղել վաղօրոք,,/ՀԱԿ եզրակացությունից։Այդ մասին է վկայում անհերքելի մի փաստաթուղթ՝դեռ փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի հույժ գաղտնի 0038 հրամանը՝ցույցերը ճնշելու նպատակով ապօրիինի զինվորական կառավարման ապօրինի մարմին։Այդ փաստաթուղթը հրապարակվել է։Սրան ավելանում է այն փաստը, որ Ռ․Քոչարյանը ԱՄՆ փոխդեսպանին այլ առիթով բացեիբաց ասել է, որ ինքը նորմալ է համարում բանակի օգտագործումը։Նա երկրապահներին սպառնացել է Լ․Տեր-Պետրոսյանին պաշտպանելու դեպքում նրանց դեմ հանել ողջ բանակը․,,Վտանգավոր մի պահ կար կապված ,,Երկրապահի,, հետ, սակայն ես այդ հարցը կարողացա լուծել մեկ օրում։,,Երկրապահների,, ղեկավարներն այժմ հասկանում են, որ եթե ուժ կիրառեն ի պաշտպանություն Լեւոն Տեր-Պետրոսյանի, ապա ստիպված կլինեն գործ ունենալ ոչ միայն ոստիկանության, այլեւ՝ հայկական բանակի ողջ կարողության հետ,,։

,,Եղել է ոչ թե բախում, այլ հարձակում խաղաղ հանրահավաքի վրա, այն սկսել են իշխանությունները մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը, երբ դեռ չէին ավարտվել իրավիճակի կարգավորման բանակցությունները։Իշխանական ուժերը իրենց հարձակումը ցուցարարների վրա սկսել են մոտավորապես 21․10-ին, երբ քաղաքացիական հարցերով պաշտոնյան հեռախոսով զրուցում էր ընդդիմադիր բանակցողի հետ՝փորձելով վերջին պահին երկու կողմերի միջեւ խելացի կարգավորման միջնորդությաբ հանդես գալ,,։

,,Ցուցմունքներ կան առ այն, որ զինվորներից կամ ոստիկաններից ոմանք, ի վերջո, իրենց զենքը նպատակաուղղված շրջել են դեպի  ցուցարարները, սակայն դրանց թիվը խիստ սահմանափակ է եղել,,։,,Մարտի մեկի երեկոյի ընթացքում մայրաքաղաք բերվեցին զինվորական ստորաբաժանումներ , եւ այն շրջապատվեց զորքով եւ զինված անձնակազմի փոխադրամիջոցներով։Մարտի 2-ին բանակի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ քաղաքացիներին զգուշացրեց խուսափել հասարակական նույնիսկ սակավաթիվ հավաքներից։Նա հայտարարեց, որ զինվորները խստորեն կհակազդեն նոր հակաիշխանական ցույցերի ցանկացած փորձի։Մարտի 2-ին բանակային ստորաբաժանումները շարունակում էին հսկել  պետական նշանակության շենքերը, կարեւոր հրապարակներն ու այգիները, փողոցներն ու կամուրջները,,։

,,Քաղաքական հարցերով պատասխանատուները բախումներից հետո,մարտի 2-ին, մոտավորապես ժամը 11-ին ուսումնասիրել են քաղաքի կենտրոնական շրջանները, որտեղ տեղակայված են եղել հարյուրավոր զինվորներ, բանակային զինված անձնակազմի փոխադրամիջոցներ, բուժսպասարկման մեքենաներ, փշալարեր՝մոտավորապես 5 քառակուսի մետր տարածք,,։

Մեջբերումները ՀԱԿ 2011թվի սեպտեմբերի 2-ի թռուցիկ-թերթից՝ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Комментариев нет:

Отправить комментарий