Պատմաքաղաքական թեմաներով բլոգ, ստեղծված 2016թ.ապրիլի 16-ին՝Վանաձորում, www:patmacan.blogspot.com Հեղինակ՝Գայանե Հովսեփյան
среда, 28 декабря 2016 г.
воскресенье, 11 декабря 2016 г.
Ազգը ոչ միայն հերոսներով է կանգուն, այլեւ՝մշակույթով ու պատմությամբ
Դեկտեմբերի 9-ին Վանաձորի թիվ 6 դպրոցում ցերեկույթ էր՝ռազմահայրենասիրական թեմայով։Այն ընթանում էր ռազմագիտության լսարանում՝աշակերտների, ուսուցչական կազմի եւ տնօրինության մասնակցությամբ։Պատվավոր հյուրերի կարգավիճակում հրավիրվել էին՝արցախյան պատերազմի՝ապրիլյան քառօրյայի մասնակից, հերոս-ազատամարտիկ Արագած Աբրահամյանը եւ ԵԿՄ Վանաձորի բաժանմունքի ղեկավար Կամո Հովհաննիսյանը։Երիտասարդ ազատամարտիկ Արագածը,որին ներկայացրին որպես ,,կենդանի լեգենդ,,՝պատմեց ապրիլյան հերոսամարտերի ժամանակ իր եւ ընկերների սխրանքի, թշնամու թիկունքը ճեղքելու եւ տանկ ու էքսկավատոր խփելու դրվագների մասին։
Միջոցառման սկզբում ներկայացվեցին Հայրենական Մեծ պատերազմում հերոս-քաղաք Լենինգրադի բլոկադայի մասնակից,Վանաձորի կին-վետերանների խորհրդի նախագահ Հենրիետա Մխիթարյանի ձեռքի աշխատանքի անհատական ցուցահանդեսից մի քանի նմուշներ, ու դրանցում արծարծված թեմատիկան․20 կտոր ձեռքի աշխատանք՝Եղեռնի,1988թվի երկրաշարժի, ազգային-հայրենասիրական թեմաներով,հիմնականում ասեղնագործության միջոցով պատկերված նկարներ, իսկ 3 աշխատանք կատարվել էր ձկան ոսկորների միջոցով, որի հետ կապված պարզաբանումները ներկայացրեց ինքը՝վետերանը․պարզվում է, ձկան գլխի ոսկորներն ու փշերը խաչ են պատկերում, որն էլ, ըստ նրա՝պատճառ է հանդիսանում, որ թուրքերը ձուկ չուտեն․ահա եւ տիկին Հենրիետան որոշել է ձկան փշերով կտավ ստեղծել՝Եղեռնի թեմաներով։Իսկ ասեղնագործության միջոցով պատկերել էր ,,խոսող ձեռքեր,,․մի դեպքում՝այդ ձեռքերը ծառերին էին պահում/բացատրեց, որ ծառերը մահացած զինվորներն են, որոնք ծառերի են վերածվել, ու միաժամանակ՝ձեռքեր են, որոնք պահում են ծառարմատները/,մեկ այլ դեպքում՝ձեռքերն ուղղվել են Լենինգրադի բլոկադայի ժամանակ 125գրամ օրապահիկ հացին/։ Մեկ այլ նկարում՝հայազգի մեծ երգահան Կոմիտասի ձեռքերն էին՝դիրիժորություն անող։Միջոցառման վերջում հանդես եկավ դպրոցի պատանի վոկալիստների խումբը՝ազգային-հայրենասիրական երգերի կատարմամբ, որի ընթացքում պատանի Արամայիսը հիացրեց բոլորին իր ձայնային տվյալներով․նշվեց, որ վերջինս հանրապետական մրցույթում ռուսական երգի նոմինացիայում հաղթող է ճանաչվել։
․․․Ռազմագիտության լսարանում ներկայացված իր անհատական ցուցահանդեսի մասին Հ․Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց․,,Քրիստոնեությունից եկել-հասել եմ մինչեւ մեր օրերը,,։Նախորդ ցուցահանդեսը Լոռու մարզային գրադարանում է եղել, բայց, ինչպես նշեց իմ զրուցակիցն՝ափսոսանքով, շատ քիչ այցելու է եղել․թերեւս, ոչ բավարար տեղեկացվածության հանգամանքով, թեպետ տիկին Հենրիետան իր բացատրությունն ուներ․,,Հետո իմացա, որ էդ օրը բոլորը գնացած են եղել Ստեփան Զորյանի տուն-թանգարան, այնտեղի այգուց խնձոր հավաքելու օրն է եղել։Վերջում մի նկարիչ եկավ, ասեց՝ինչի՞ չեք պատկերասրահում ցուցադրում ձեր աշխատանքները,,։Այդ նույն դիտարկումը ես էլ հայտնեցի, որին պատասխանեց, թե տարիներ առաջ փորձել է այնտեղ կազմակերպել, բայց՝տնօրինությունն ասել է, թե կերպարվեստի թանգարանը նախատեսված է միայն նկարչական/ու թերեւս՝քանդակագործական/աշխատանքների համար։Կարծում ենք, ասեղնագործությունը եւս կարելի է կերպարվեստի շրջանակներում տեղավորել։Այդուհանդերձ, իմ զրուցակիցն ասաց, որ տարիներ առաջ ցուցահանդես է կազմակերպել նաեւ գեղարվեստի սրահում, երկրագիտական թանգարանում․իսկ ավելի վաղ՝իր բնակարանում էր կազմակերպել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
․․
понедельник, 5 декабря 2016 г.
воскресенье, 4 декабря 2016 г.
понедельник, 21 ноября 2016 г.
Շիրվանզադեն՝Դաշնակցության եւ Անդրանիկի մասին
19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ստեղծագործած ռեալիստ գրող-հրապարակախոս Ալեքսանդր Շիրվանզադեն, ապրելով գրական-քաղաքական միջավայրում ու շփվելով քաղաքական տարբեր հոսանքների հետ, իր ,,Կյանքի բովից,, ինքնակենսագրական վեպում զգալի տեղ է հատկացրել այն ժամանակվա Դաշնակցության գործունեությանը։Ահա թե ինչ է գրում պարբերություններից մեկում․,,Ամենից շատ դռներ մաշողները դաշնակցականներն էին, որովհետեւ թե թվով եւ թե ժամանակի ազատությամբ նրանք ամենից հարուստ էին։Նրանք ունեին պրոֆեսիոնալ ,,գործիչների,, մի ամբողջ բանակ, որ ցիրուցան թափառում էր Եվրոպայի բոլոր քաղաքները, ամենուրեք կատարելով իր ,,միսիան,,։Կային նրանց մեջ մարդիկ, որ երկնային պատգամներով էին բարբառում։Անհնարին էր նրանց հետ վիճաբանել, ոչ մի քննադատություն չէին ընդունում եւ նկատողություն անողին բռունցքով էին սպառնում։Բայց կային եւ մարդիկ, որոնք կարծես հոգնել էին դաշնակցության միալար երգը լսելուց եւ երբեմն չէին վարանում կողմնակի անձանց մոտ գանգատվել իրանց կուսակցության դեմ ու պարսավել նրանց քաղաքական գործելակերպը։Այդպիսիներից էր, ի միջիայլոց, բանաստեղծ Սիամանթոն, որի հոգին թեւակոխել էր պայմանականը։Մարդը երբեմն տառապում էր արտասվելու չափ, երբ խնդիրը գալիս էր եվրոպական տերությունների վերաբերմունքին։Նա ասում էր․,,Ամեն ինչ կորցրիք, խնայեք գոնե մեր ազգային պատվասիրությունը ու թքեք այդ պառլամենտներու ու մինիստրներու վրա,,։
Նույն վեպի մեկ այլ պարբերության մեջ գրում է․,,Մի ինչ-որ ձայն ինձ ասում էր, թե այդ կուսակցությունը պիտի լինի սոսկալի փորձանք հայ ժողովրդի գլխին,,։
Իսկ ահա թե ինչ է գրում՝1905-1910թթ, երբ հեռացել էր Եվրոպա, որտեղ, մասնավորապես՝ Ֆրանսիայում ծանոթացել էր Դաշնակցությունից հիասթափված զորավար Անդրանիկի հետ, ում մասին գրում է նույն վեպի երկրորդ մասում․,,Նա պատմեց, որ ինքը եղել է մի հասարակ արհեստավոր-տոկար/այդպես էլ ասաց՝տոկար/, սիրել է իր հայրենիքը, տառապել է թուրքահայ ժողովրդի տառապանքներով, զգացել է, որ մի բանով պետք է օգտակար լինել, բայց չի գիտակցել ինչպես։Ինքն իրանց հեղափոխական հորջորջողները մի օր նրան համոզել են ապստամբել թուրք կառավարության դեմ եւ զենք բարձրացնել։Եվ նա ապստամբել է, ժողովելով իր շուրջը մի խումբ անձնվերներ,,։Այնուհետ ներկայացնում է Անդրանիկի ուղիղ խոսքը․,,Իհարկե ես խենթ չէի, որ չգիտենայի, թե հայ ազգն իր բոլոր ուժերով ու կարողությամբ չի կրնար տապալել սուլթան Համիդին հզոր կայսրությունը,-ավելացրեց Անդրանիկը դառն հեգնությամբ,-բայց դաշնակցականներն ինձ հավաստիացրել էին, թե եվրոպական պետությունները, տեսնելով մեր ազատագրական շարժումները, կշտապեն մեզի օգնելու։Այս տեսակետից առանձին ջանքեր էին գործադրում մանավանդ Ժնեւում պատսպարված շեֆերը;Նրանք շարունակ թելադրում էին ինձ կռվել, կոտորել, աղմկել՝կրկնելով՝ ,,Մեր ազգի փրկությունը մոտենում է, մի հուսահատվիր,,։Եվ ես կռվում էի, կոտորում, սակայն, ավաղ, եթե ես մի տեղ կոտորում էի տասնյակ ժանդարմների, անդին, մի ուրիշ տեղ թուրքական զորքերն ու համիդականները թալանում ու այրում էին տասնյակ գյուղեր ու կոտորում էին հարյուր-հազարավոր խաղաղ գյուղեր։Իսկ օգնությունը Եվրոպայից հապաղում էր ու չէր գալիս,,-Անդրանիկի այս եզրակացության առթիվ Շիրվանզադեն հարցրել է․,,Բայց ինչո՞վ եք բացատրում դաշնակցականների վարմունքը, ի՞նչ շահ ունեին նրանք՝ձեզ մոլորեցնելու,,։Ի պատասխան՝Անդրանիկն ասել է․,,Դաշնակցությանը գործ էր հարկավոր, իրական, շոշափելի գործ, թող այդ գործը լիներ մի ամբողջ ժողովրդի կործանումը։Նրա ջերմ ցանկությունն էր աղմկել, փոթորիկ բարձրացնել, թեկուզ այդ փոթորիկը լիներ մի փոքրիկ, ,մի խաղաղ լճի մեջ։Նրան հարկավոր էր մի որեւէ շարժում, մի որեւէ դղրդոց այնտեղ, Թուրքիայում, որպեսզի թե Կովկասում եւ թե այնտեղ՝Եվրոպայում գոռա ու աղաղակե․,,Ահա տեսեք տեսեք՝ես գործ եմ կատարում, դրամ տվեք,տվեք, որ իմ շեֆերն ապրեն խաղաղ՝Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերում եւ որպես դիպլոմատներ՝զորավորների դռներ մաշեն ու ազգի ինքնասիրությունը ոտնատակ անեն,,։
Իսկ մեկ այլ պարբերության մեջ նշում է․,,Անդրանիկը վրդովված էր անսահման եւ իր որակումների մեջ դաշնակցության հանդեպ հասնում էր ծայրահեղականության, չխնայելով ոչ մի ածական, իսկ ես չէի ուզում կրակի վրա յուղ թափել։Ահա ինչու, ես զգացի մի տեսակ թեթեւոթյուն, երբ այդ պահին սրճարան մտավ դաշնակցության նախկին շեֆ բժիշկ Հովհաննես Լոռիս-Մելիքյանը․նա,որ դառնացած բաժանվել էր իր նախկին ընկերներից ու գաղափարներից, թեեւ բավականաչափ խուսափում էր նրանց մասին վատ խոսելուց,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
воскресенье, 2 октября 2016 г.
,,Վանաձորի օրը,,՝ բերման ենթարկված,,․ ,,հեղինակային իրավունքն,, էլ վաճառվա՞ծ
Ինչ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն սկսվել է, Վանաձորի Հայքի հրապարակում պարբերաբար համերգներ, երաժշտական միջոցառումներ են տեղի ունենում։Հիմա երեկ, փաստորեն, տեղական իշխանությունները օրվա երկրորդ կեսին որոշեցին ,,չուզողների,, ջգրու՝էդ համերգի ֆոնին եւս մեկ հնարավորություն ունենան անուղղակի քարզչություն իրականացնել՝,,երջանիկ կյանքի,, իմիտացիա ստեղծելու նպատակով, ու միջոցառման անունը դնել ,,Վանաձորի օր,,/թեպետ այդ օրն անցկացնելու ծրագիր այս տարի չէր էլ կազմվել՝արդեն հեռացող քաղաքապետարանի կողմից/։
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝1999թվից պաշտոնավարող, իր իսկ ավագանու կողմից 2000թվին հիմադրված տոնի առթիվ ելույթում առաջին անգամ՝17 տարվա ընթացքում հիշատակեց քաղաքի հնարավոր տարեթիվը․․,,Վանաձորը քաղաք է դարձել 1824թվականին,,․երեւի որեւէ պատմաբան է հուշել՝որեւէ գրանտային ծրագրի միջամտությունից հետո։Ամեն դեպքում՝լավ է ուշ, քան՝երբեք։Բայց թե ինչու՞ են Դարբինյանի օրոք հիմնադրված այս տոնը/որ հայտնի չէ՝հաջորդների կողմից կնշվի՞, թե՞՝ չէ/ որոշ նորաթուխ ԶԼՄ-ներ վերագրում ․․․1996-99թվերին պաշտոնավարած նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանին՝դժվար է ասել․կամ՝մրցանակ է սահմանվել՝,,Ով այնպիսի սուտ ասի, որ ասեմ սուտ է,, նոմինացիայում, կամ՝ պարզապես ներկա քաղաքապետը վաճառել է տոնի նկատմամբ իր հեղինակային իրավունքը։Փաստ է այն, որ երեկ ,,Վանաձորի օրը,, միգուցե վերջին անգամ պտտվում էր քաղաքապետարանի մատույցներում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 1 октября 2016 г.
Հարգենք ,,Վանաձորի օրվա,, հիշատակը՝մեկ րոպե լռությամբ․ կամ՝,,անհայտ բացակայող ,,ճանաչենք
2000թվից սկսած՝յուրաքանչյուր հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթ օրը նշվում էր որպես ,,Վանաձորի օր,,։Այն Վանաձորի համայնքի ավագանու որոշմամբ էր սահմանվել եւ 1999թվից պաշտոնավարող քաղաքապետ Սամվել Դարբինյանի ,,ձեռամբ,, վավերացվել։Այդ օրը ոմանք ընկալում էին որպես ,,Դարբինյանի օր,,։Այդ օրը մայրաքաղաքի բարձրաստիճան հյուրեր էին ժամանում/գլխավոր դատախազ, վարչապետ․․․/, ու քաղաքապետի ու մարզի ղեկավար այրերի հետ միասին ՝Հայքի հրապարակում սովետներից մնացած տրիբունայի վրա կանգնում էին, շքերթ ընդունում՝կիրովականյան տարիների շքերթի նման։Անգամ՝անկախության օրը չէր Վանաձորում այդպես մեծաշուք նշվում/եթե, իհարկե, հիշում էին այդ օրը նրանք, ովքեր անկախության շնորհիվ էին իրենց բարձր պաշտոններն ստացել, որի մասին միգուցե չէին էլ կարող երազել՝սովետական տարիներին/։Ու հետաքրքիրն այն է, որ այդ օրը ոչ աշխատանքային էր լինում նաեւ նրանց համար, ովքեր ի պաշտոնե քաղաքապետարանի ենթակայության տակ չէին։Այդ օրը դպրոցականներին էլ էին շքերթի հանում, մինչդեռ դպրոցները ԿԳ նախարարությանն են պատկանում։Ինքներդ դատեք․որքանո՞վ էր դա օրինական։
Անցած տարի ,,Վանաձորի օրը,, դարձավ 16 տարեկան/այսինքն ,,չափահասություն,, ստացավ/։Իսկ թե քանի տարեկան է Վանաձոր-Կիրովական-Ղարաքիլիսան, այդպես էլ չիմացվեց․դե կարեւորը, որ ասեն՝,,Վանաձորի օր,, ու որ այն, պետք է խոստովանել՝Դարբինյանի օրոք է հիմնադրվել, մնացածը ,,կարեւոր,, էլ չի․հետո՞ ինչ, թե ՀՀ այլ քաղաքներում, եւ հատկապես՝մայրաքաղաքում, որ տվյալ քաղաքի տոնը նշում են, տարեթիվն էլ են նշում։
Եթե այս տարի իշխող կուսակցությունը կրկին գործող քաղաքապետին առաջադրեր՝հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում,ամենայն հավանականությամբ, ,,Վանաձորի օրը,, կրկին կնշվեր, ու կրկին՝առանք քաղաքի տարեթիվը նշելու/ միայն ասելով, որ այն թվով 17-րդն է/,իսկ առայժմ մնում է մեկ րոպե լռությամբ հարգել ,,Վանաձոր օրվա,, հիշատակը, կամ՝ճանաչել ,,անհայտ բացակայող,,․,,Ծնվել է 2000թ․՝Վանաձորի ավագանու որոշմամբ։2016թ․հոկտեմբերի 2-ի ընտրություններից առաջ դուրս է եկել Վանաձորի մատույցներից եւ այլեւս չի վերադարձել։Ճանաչել անհայտ բացակայող,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 17 августа 2016 г.
По закону божьи
Խոսք՝հայրենական պատերազմ գնացած ու չվերադարձած մարդու ՝Սարիբեկ Հովսեփյանի հիշատակին
![]() |
| Добавьте подпись |
Ցավոք, Սարիբեկ Հովսեփյանը ռազմաճակատից այդպես էլ չվերադարձավ, եւ 4 որդիներին մեն-մենակ, լրագրավաճառի համեստ աշխատանքով մեծացրեց կինը՝Սահարգյուլ Շեկոյանը, որ մահացավ 1976թ․ եւ հուղարկավորվեց իր եւ ամուսնու ծննդավայրում՝Դսեղում։2004թվին զինկոմիսարիատի կողմից տված տեղեկանքով՝Սարիբեկ Հովսեփյանը համարվում է 1943թ․զոհված, սակայն, ցավոք, այդպես էլ հայտնի չէ նրա աճյունի գտնվելու վայրը։Որդու՝Ժորա/Գեորգի/Հովսեփյանի հարցմանն ի պատասխան՝1978թ․Ղրիմի մարզից պատասխանել են, որ Սարիբեկ Հովսեփյանի անունը չկա Կերչում հուղարկավորված, զոհվածների ցուցակում/իսկ Սարիբեկի նամակները Կերչից են ստացվել այդ տարիներին/, եւ խորհուրդ են տվել կամ ,,սեւ թուղթն,, ուղարկել, կամ՝դիմել Մոսկվայի մարզի Պոդոլսկի արխիվներին։
Սարիբեկի 4 որդիներից միայն ֆելիքսը՝1936թ․ծնված, շարունակեց հոր գործը՝երկար տարիներ աշխատելով երկաթուղային կայարանում, եւ մահացավ 2008թվին։Ավագ որդին՝Վլադիմիրը/Վոլոդյա/, ծնված 1927թ․, երկար տարիներ աշխատեց Կիրովականի/Վանաձորի/ քիմգործարանում, այնուհետ՝գազամատակարարման վարչությունում, եւ մահկանացուն կնքեց2005թ․։
Երկրորդ որդին՝1930թ․ծնված Վոլոդյան/Լադիկ/, ավարտել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետը, դասավանդել է տարբեր դպրոցներում,ապա՝թիվ 96,98,140 դպրոցներում եղել է ուսմասվար, այնուհետ՝10 տարի աշխատել է Երեվանի Լենինյան շրջանի ժողկրթբաժնի տեսուչ,1978թ.նրա ջանքերով հիմնադրվել է թիվ 173 մաթեմատիկական դպրոցը, որտեղ մինչեւ կյանքի վերջն աշխատել է տնօրեն:Երկար տարիներ աշխատեց Երեվանի 173 մաթեմատիկական դպրոցում՝տնօրեն։Անժամանակ մահացավ 1990թ.՝հանկարծահաս հիվանդության արդյունքում:
Երրորդ որդու՝1933թ․ծնված Ժորա/Գեորգի/ Հովսեփյանի աշխատանքային ու շախմատային կենսագրությանն արդեն անդրադարձել ենք՝տարբեր բլոգներում/աշխատանքային կենսագրությունն սկսել է երկաթուղում վագոններ բեռնաթափելուց, այնուհետ՝բարձրագույն կրթություն ստանալուն զուգահեռ՝եղել է Քոլագերանի նավթի բազայի, տուրբազայի տնօրեն, երկար տարիներ աշխատել է Կիրովականի քիմմանրաթելերի գործարանում՝կադրերի բաժնի պետ, այնուհետ՝անկախ Հայաստանում՝ԲՇՏ-ի պետ, եղել է շախմատի վարպետության թեկնածու, մահկանացուն կնքեց 2013թ․՝80տարեկան հասակում/։
Սարիբեկի թոռներից երկուսն իրենք արդեն թոռներ ունեն։Իսկ ֆելիքսի որդի Հայկասարը՝1976թ․ծնված, որ ավագ թոռն է, , երեւի թե արյան կանչով կամ՝,,պո զակոնու բոժյի,,՝ավելի քան 20 տարի է՝ավագ քահանա է Լենինգրադի ավետարանական եկեղեցում․բայց՝բուն մասնագիտությամբ նկարիչ է, ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի նկարչական բաժինը եւ ունի հոյակապ կտավներ, որոնք մի ժամանակ ներկայացված էին համացանցում/նկարչական ձիրքն էլ թերեւս աստվածատուր ընդունակություն է/։Պետք է նշել, որ Հայկասարն այն եզակի լոռեցիներից է, որ ապրելով արտերկրում,համացանցում չի թաքցնում իր ծննդավայրի /Թումանյան/ կամ լոռեցի լինելու հանգամանքի մասին, եւ հպարտությամբ նշում է նաեւ հայրանունը։Իսկ ես հպարտ եմ, որ գրելու ձիրքս ժառանգել եմ պապիցս՝Սարիբեկ Հովսեփյանից․արյան կանչով կամ՝,,պո զակոնու բոժյի,,։
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
пятница, 8 июля 2016 г.
Որտեղի՞ց են գալիս կոռուպցիայի արմատները
Պարզվում է, Վանաձորի քաղաքապետ Ս.Դարբինյանին պատկանող ,,Արգիշտի,, հյուրանոցի շենքը, որ նախկինում մանկապարտեզ էր՝երկաթգծին պատկանող, սեփականաշնորհվել է 1995թվի նոյեմբերի 17-ին՝քաղաքապետի հարազատի անվամբ, 6 միլիոն 145հազար 805 դրամով:Եվ սա՝այն դեպքում, երբ մարդկանց նվազագույն աշխատավարձն այդ տարիներին 1000-2000դրամի շրջանակներում էր, հայկական դրամը նոր-նոր մուտք էր գործել:Փաստորեն, դեռ 90-ականերին ընդհատակյա միլիոնատերեր են եղել ազատ ու աղքատ Հայաստանում:Աճուրդային հանձնաժողովի նախագահն էլ եղել է անձամբ ինքը՝գործող քաղաքապետը, որ այն ժամանակ դեռ Ճանշինի պետ էր:Եվ, քանի որ առաջին աճուրդի ժամանակ այլ մրցակից-գնորդ չի գտնվել, դիմել է տրանսպորտի նախարարություն՝խնդրելով մեկնարկային գինն իջեցնել.այսինքն՝սկզբնական գիննն ավելի մեծ է եղել:Հիշեցնենք, որ այդ ժամանակ տրանսպորտի նախարարը Հենրիկ Քոչինյանն էր /ով քաղաքապետի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր եւ 1998-2007թվերին Լոռու մարզպետն էր /, եւ երբ 24.04.1995թ.ՀՀ երկաթուղու պետի հրամանով մանկապարտեզը լուծարվում է,, ՝2 օր անց՝26.06.1995թ.էլ տրանսպորտի նախարարի թիվ 190 կարգադրությամբ շենքը տրվում է Լոռռւ ճանշինին, որն էլ այն նպատակահարմար է գտնում աճուրդի հանել՝ինչպես վերը նշեցինք: Իսկ մինչ աճուրդը, Լոռվա Ճանշինի արհկոմն իր 14.09.1995թվի նիստում որոշել է.,,Հաշվի առնելով շենքի վթարային վիճակը, որի վերակառուցման համար կպահանջվի մեծ ծախսեր,որին ձեռնարկությունն այսօր ի վիճակի չէ, նպատակահարմար է շենքը վաճառել աճուրդով,,/:1998թվից արդեն մանկապարտեզը վերակառուցվեց եւ դարձավ հյուրանոց, որի կառուցումն ուղեկցվեց մանկապարտեզի նախկին աշխատողների կողմից բողոքի ցույցերով.բայց՝վերջիններիս բողոքներն այդպես էլ համապատասխան ուշադրության չարժանացան, իսկ բողոքավորներից Աիդա Ասատրյանն, ի պատասխան՝ հայտնվեց կանանց ուղղիչ աշխատանքային գաղութում, որտեղ անցկացրեց 2 ամիս.այդ առթիվ հրապարակումների շարք եղավ ,,Առավոտ,, եւ ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, թերթերում,,:
...Հետաքրքիր է, 17 տարվա ընթացքում որեւէ պատկան մարմին հետաքրքրվե՞լ է, թե էդ ո՞նց է լինում, որ հազարավորներն օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել, իսկ մեկը եւ հյուրանոցային բիզնես ունի, եւ ռեստորանային, եւ ասֆալտի, եւ դեռ ,,ձեռի հետ,, էլ ՝քաղաքապետի պաշտոն:Ու ակամա հիշում եմ Սունդուկյանի Պեպոյի խոսքերն՝ուղղված Զիմզիմովին, որ 2001թվին դարձրել էի հոդվածի վերնագիր՝,,Առավոտում,,.,,Էս օսկի պատերը վուր սարքիլ ի՜ք,,:Ստորեւ ներկայացվում է հիշյալ հրապարակումը՝որպես պատմական հուշ:
,,ԷՍ ՕՍԿԵ ՊԱՏԻՐԸ ՎՈՒՐ ՍԱՐՔԻԼ Ի՜Ք,,
Շուրջ կես տարի է՝Վանաձորի Բաթումի փողոցի 1 հասցեում բուռն շինարարություն է գնում:Կառուցվող դղյակի բարձր պարիսպներն արդեն վեր են խոյացել:Ըստ հավաստի աղբյուրների, նախկին մանկապարտեզը վերակառուցվում է որպես հյուրանոց:Մեզ չհաջողվեց պարզել, կառուցվող օբյեկտը մասնավո՞ր անձի է պատկանում, թե՞ ինչ-որ ընկերության:Նախկին մանկապարտեզի կապակցությամբ, սակայն, ,,մեհենական մատյաններից,, մի տեղեկատվություն պոկեցինք:Մասնավորապես, 1999թվին Վանաձորում լույս տեսնող ,,Արփի,, թերթի թիվ 29 համարում հավաստիացվում է, թե մանկապարտեզը ապօրինի է սեփականաշնորհվել:
,,Առավոտ,, 1.09.2001թ.
Եւս մեկ հրապարակում էլ լույս է տեսել ,,Առավոտի,, 9.10.2002թ.համարի ,,Քաղաքապետի դղյակը,, հոդվածում /.aravot.am.9.10.2002թ.,/ որին էլ հաջորդեցին ,,Թե ինչ եղավ հետո, երբ ՀՀ քաղաքացին փորձեց մոտենալ ՆԳ նախարարին,, ,,Մի բողոքիր, որ չդատվես,, ,,Մի նամակի պատմություն,, հոդվածները՝տողերիս հեղինակի կողմից:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 8 июня 2016 г.
AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...
AZAT ANKAKH: Հայտարարություն՝ հանուն ժողովրդավարության եւ համաց...: Կհամագործակցեմ այն կուսակցության, կազմակերպության կամ հիմնադրամի հետ, ով կաջակցի համացանցային ազատ գործունեությունս՝առանց գրաքննական պայմա...
вторник, 17 мая 2016 г.
Ղարաբաղի շատ պե՞տքն է, թե իրեն չեն ճանաչում
Ասում են՝Ուրուգվայը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը.թե չէ էն մյուսները որ չեն ճանաչել՝Ղարաբաղի կամ ղարաբաղցիների շատ պետքն է:Հեչ էլ ճանաչեն:25 տարի կայացած պետություն է,բանակ էլ ունի, ազգային դրամ էլ, բայց այ՝որ Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու ասին չեն մտածում, չեն հիշում այդ առթիվ 1989թ.ՀՀ ԳԽ որոշումը՝այ դա շատ վատ է.այնպես, ինչպես այն, որ Ղրիմը Ռուսաստանին վերակցող ու պատմական արդարությունը վերականգնող Ռուսաստանը, որի հետ մտնում ենք եվրասիական տնտեսական գոտու մեջ, Ղարաբաղը Հայաստանի հետ որպես ամբողջություն չի դիտում:
12.01.2015թ.ֆեյսբուքի իմ անձնական էջից
Իսկ ամենավատն այն է, որ մինչ օրս Ղարաբաղը, որին վերջերս էլ ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչեց՝ի թիվս այն ճանաչած այլ վարչական միավորների, չի ճանաչվում Հայաստանի կողմից.ոչ որպես անկախ, ոչ որպես՝վերամիավորված:
17.05.2016թ.
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Բա Կիրովի մեղքը ո՞րն էր, որ արձանը հանեցին
Մի պատմական վկայության համաձայն հեղափոխական Ս.Մ.Կիրովը, որի անունն էր կրում Վանաձոր քաղաքը մինչ անկախացումը,1916թ.Գրոզնու ,,Թերեք,, թերթում խիստ դատապարտել է հայոց ցեղասպանությունը:Մինչդեռ Կիրովի արձանը Վանաձորում 1990-ականներին հանեցին պատվանդանից ու տարան անհայտ ուղղությամբ:Արձանի հանելու մասին կա նաեւ վկայություն՝վանաձորցի հանգուցյալ արձակագիր Լեւոն Գրիգորյանի ,,Կարճ վերմակի տակ,,ինքնակենսագրական վեպում առ այն, որ Երեւանում հանեցին Լենինի,Կիրովականում՝Կիրովի արձանները:Լավ ասենք՝Լենինի արձանը հանելը հասկացանք.բա Կիրովն ի՞նչ մեղք էր գործել, ինչ է թե ռուս է՞ր, թե՞հեղափոխական էր:Եթե պատճառը հեղափոխական լինելն էր, այդ դեպքում ինչպե՞ս է, որ Երեվանում Մյասնիկյանի ու Շահումյանի արձանները մնում են:Մնում է եզրակացնել, որ արձանի հանելը ազգային-նացիոնալիստական բնույթ է կրել, ինչը հեչ լավ բան չէ:Իսկ Կիրովը համարվում է 30-ականների բռնաճնշումների զոհ.պատմական վկայությունների համաձայն՝սպանվել է 1934թ.Ստալինի գաղտնի հրամանով:Ի դեպ, մինչ օրս Կիրովի արձանի տեղում ոչ մի արձան չի տեղադրվել, թեպետ փողոցը անվանափոխվեց Խորենացու անվամբ:
22.04.2015թ.Ֆեյսբուքի իմ անձնական էջից
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 4 мая 2016 г.
вторник, 3 мая 2016 г.
,,Մենք խաղաղ էինք մեր լեռների պես...,,
Ի՞նչ տարբերություն.ոճրագո՞րծ, թե՞ ոճրագործին խրախուսող:Հայի արյան ծարավ ու ժողովրդավարության մեծ թշնամի Ալիեւը խրախուսել է այն ազերի զինվորներին, ովքեր առանձնակի դաժանությամբ հայերի են սպանել՝գլխատելով:Հիշեցնենք, որ Հունգարիայում էլ տարիներ առաջ ՆԱՏՕ-ի կազմում ծառայող ազերի տականքն էր խաղաղ քնած հայ զինվորի գլխատել, ու դրանից որոշ ժամանակ անց, երբ Հունգարիան նրան հանձնել էր ադրբեջանական կողմին, վերջինիս Ադրբեջանը հերոսի կոչում էր տվել ու մեծարել:Հատկանշական է, որ Ալիեւը միջազգային ատյաններում շարունակում է պնդել, որ իրենք խաղաղասեր են, պատերազմ իրենք չեն ուզում, այլ՝հայ ,,ազգայնականները,, եւ անգամ կոչ էր անում հայ խաղաղասեր ժողովրդին, որ նպաստեն իրավիճակի սրության թուլացմանն ու պատրաստվեն Արցախի հողերը /որ նա ,,օկուպացված տարածք,, է անվանում / հանձնելուն...:Փաստորեն, դատելով վերջինիս խոսքի ու գործի տարբերությունից, կարելի է ամփոփել, որ նա ոչ միայն արյունարբու է, այլեւ՝ցինիկ ու ստախոս:Եվ այդ մարդու հետ Հայաստանը պետք է բանակցությունների նստի՞՝դրա ցինիկ ու քամելեոն ժպիտի ներքո:Դրան միջազգային դատ է հասնում՝որպես ահաբեկիչ ու մարդասպան, մեկուսացում՝քաղաքակիրթ աշխարհից:Հիշեցնենք ,թե ինչ բանտային կտտանքներ էր վերջինիս ,,դաբրոյով,, կիրառվում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների նկատմամբ այն բանի համար, որ վերջիններս համարձակվել էին Ալիեւի ընտանիքի դեմ փաստեր հրապարակել՝մեղադրելով կլանային կոռուպցիայի մեջ:
...Ամեն օր լսում ենք՝,,ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պայմանագիրն,, ու շարունակել կրակահերթերը սահմանին, իսկ ,,հայկական կողմը ձեռնպահ է մնացել,, եւ միայն ,,ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է զենքի դիմել,,....Մինչեւ ե՞րբ մենք ձեռնպահ ու քաղաքակիրթ մնանք, իսկ թշնամին խախտի պայմանագիրը...Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերի հաղթանակի մի գրավական էր այն, որ վերջիններս ոչ այնքան սկսեցին պաշտպանվել, որքան՝հարձակման անցան՝հասնելով մինչեւ Բեռլին եւ ստիպելով ֆաշիստական Գերմանիային կապիտուլյացիայի ենթարկվել:Ու Բեռլինում այն ժամանակ հաղթանակի ,,քոչարի,,պարած հայ ազգը պետք է անվերջ ,,ըմբռնումով,, մոտենա ու միջազգայն հանրությանն անօգուտ համոզի՞, թե գիտե՞ք, հարձակվողը նրանք են, ,,մենք խաղաղ էինք մեր լեռների պես...,,:Մի օր հայ-ադրբեջանական շփման գծում են հայազգի զինվորներ զոհվում, մի օր՝Հայաստանում են մարդիկ վթարի զոհ դառնում.Թումանյանի ասած ,,Միշտ մի աղետ, մի վնաս, Գալիս է մեզ անպակաս...,,:Կարող է՞ Աստված է պատժում մեզ՝քրիստոնեկան համբերության համար:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
понедельник, 25 апреля 2016 г.
понедельник, 18 апреля 2016 г.
Վանաձորի անցյալը, ներկան եւ ապագան
Առջեում ՏԻՄ ընտրություններ են, բայց այս անգամ, ի տարբերություն նախորդ ընտրությունների՝1996-20012թթ., ոչ թե քաղաքապետի ընտրությանն են մասնակցելու շարքային ընտրողները Գյումրիում եւ Վանաձորում, այլ՝համայնքի ավագանու.այնպես, ինչպես Երեվանում:Հետո ավագանին ինքն է քաղաքապետ ընտրելու:Այս որոշումը շատերի դժգոհությունն է հարուցել, բայց, ինչպես ասում են՝,,կուժ էլ է իրենց ձեռքին, կուլան էլ,,:Ոմանք հակված են կարծելու, թե Գյումրիին ու Վանաձորին այդ կերպ են ցանկանում ,,պատժել,, իշխողները՝ի հեճուկս նրա, որ այս քաղաքներում սահմանադրական բարեփոխումների ընտրությանը հաղթել է ,,ոչ,,-ը:
...Գալիք ՏԻՄ ընտրությունների մասին մտորումներս ինձ տարան 1999թ., երբ գրեթե նոր էր իշխանափոխություն եղել/1998թ./: ,,Միասնություն,, դաշինքը, որ այն ժամանակ դեռեւս ՀԺԿ-ի հետ մեկ միասնական ուժ էր, առաջադրել էր մի քանի թեկնածու,սակայն պաշտոնապես աջակցում էր ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանին:Թեկնածուներից մեկն էլ գործող քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանն էր, որ ՀՀՇ-ի՝ԱԺ մեծամասնությունից փոքրամասնություն դառնալուց հետո դարձել էր ,,Արժանապատիվ կուսակցության,, անդամ :Եվ ահա, իշխող ,,Միասնություն,, դաշինքը ,,կռիվ էր ընկել,, թե ինչու Լոռու այն ժամանակվա մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում են Սամվել Դարբինյանին, եւ գտնում էին, որ այդ հանգամանքը ընտրությունների ելքի նկատմամբ կանխավ միջամտություն է:Բայց նրանց բողոքը՝ՀՀԿ մարզային ժողովում, այդպես էլ հաշվի չառնվեց, եւ ՀՀԿ-ն պաշտոնապես սատարեց Դարբինյանին, ով էլ 1999թվից ընտրվեց, ու դրանից հետո անընդմեջ շարունակեց ընտրվել. ու մինչ օրս մնում է.շուրջ 17 տարի, քանի որ մինչ օրս եղած սահմանադրությունը չէր արգելում, որ համայնքապետերն իրավունք չունեն 2 անգամից ավելի առաջադրվելու:Եվ, մինչ օրենքն էինք քննադատում, թե ինչու քաղաքապետերի առաջադրման նկատմամբ սահմանափակումներ չի կիրառում, ,,օգնության հասավ,, նոր, ,,բարեփոխված,,սահմանադրությունը՝,,բարեփոխված,, ընտրական օրենսգրքի հետ, ու հիմա էլ ընտրությունները որոշեցին 3 քաղաքներում դարձնել...կուսակցականացված.ժողովուրդն ընտրելու է կուսակցության, հետո առավել ձայներ հավաքած կուսակցություններն են քաղաքապետ ընտրելու:/Այս որոշումից առայժմ ոգեւորված են միայն կոմունիստները, որոնք խիստ կարեւորում են կուսակցականացվածության հանգամանքը, մեկ էլ երեւի թե՝դաշնակցությունը /:Բայց՝սա վերաբերվում է միայն Երեվանին,Վանաձորին եւ Գյումրիին:Դատելով օրերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից՝այլ համայնքներում տեղի ունեցած /որոնց նախական արդյունքներն արդեն պարզ են.ամենուրեք հաղթել են գործող ղեկավարները.ընդ որում՝Հրազդանի քաղաքապետը, փաստորեն,Վանաձորի քաղաքապետից հետո երկրորդ պատվավոր տեղում է՝14 տարվա համայնքապետ /, ենթադրվում է, թե մի քանի ամիս անց՝նույն պատկերն էլ կլինի Վանաձորում եւ Գյումրիում:Ո՞ւմ համար են այս ,,աճպարարություները,, այդքան փողեր ծախսելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ, եթե այդ գումարները ծախսվեին բանակի կարիքների համար:Ու՞մ ենք ինչ խաբում.հակված եմ կարծելու, թե անգամ ընտրական խախտումների մասին հրապարակումներն ու զեկույցներն են ձեւական լինելու՝ընտրապրոցեսները լեգիտիմացնելու նպատակով:
..Չեմ կարծում, թե Վանաձորի քաղաքապետին, ում կառավարման առնչությամբ պարբերաբար դժգոհություններ են հնչում հեռուստատեսությամբ, չհաջողվի կրկին վերընտրվել.ի՞նչն է խանգարելու:Ընդդիմախոսներից որը մահացել է, որն՝արտագաղթել, իշխանական դաշտում գործող մրցակիցների ,,աչքն ու ականջը,, ,,վերեւների,, ուղղությամբ է /,,վերեւից ինչ կասեն՝այն էլ կլինի,, տրամաբանությամբ /,քաղաքում մնացել են գրեթե ,,յուրայիներով,, իսկ հնարավոր մրցակիցները թերեւս ավելի շատ ձեւական մասնակցություն կունենան՝ընտրությունները ,,լեգիտիմացնելու,, նպատակով.մի բան, որ հայաստանյան պրակտիկայում վաղուց է ընդունված.ընդամենը վերջերս էր, որ Թումանյան քաղաքի համայնքապետը հեռուստատեսությամբ խոստովանեց, որ ինքն է խնդրել իր համախոհներից մեկին, որ թեկնածությունն առաջադրի, որպեսզի ընտրությունները կայացած համարվեն, քանի որ որեւէ այլ մրցակից չի գտնվել:Գյուղերում էլ անգամ...ամուսիններ կամ հայրուորդի,եղբայրեր են ,,մրցակից,, առաջադրվում...Ու մենք այս կարգավիճակով կոչվում ենք ,,ժողովրդավա՞ր,,...Ինչ է թե՝,,դրսից,, ընտրությունների անցկացման նպատակով գումարներ մտնեն ,,նորանկախ,, հանրապետություն,Եվրոպայից եկած դիտորդներն էլ լուրջ դեմքերով զեկուցեն, թե ,,եղել են առանձին խախտումներ, որոնք հետագայում անշուշտ կշտկվեն,,:Իսկ իրենց երկիր գնալուց հետո մի լավ կծիծաղեն խաբված ու խաբվող հայ ժղովրդի վրա:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
суббота, 16 апреля 2016 г.
Ինչու որոշեցի ստեղծել եւս մեկ,նոր բլոգ
Լրանում է համացանցային անկախ գործունեությանս 5-րդ տարին:2011թվին ստեղծեցի AZAT ANKAKH տեղեկատվական-վերլուծական բլոգը, 2013թվին՝,,Լրագրողական նոթեր,,բլոգը:Այդ երկու բլոգների, ինչպես նաեւ՝ֆեյսբուքիս էջի նոթագրություններ բաժնի ,,բեռը,, թեթեւացնելու եւ ներքաղաքական հրապարակումներս ի մի բերելու նպատակով որոշեցի ստեղծել նոր՝պատմաքաղաքական բլոգ:Այստեղ առաջիկայում կտեղադրվեն պատմական,հասարակական-քաղաքական թեմաներով հրապարակումներ՝նախորդ, ՝ֆեյսբուքային որոշ հրապարակումների հետ համատեղ բնակության իրավունքով,,: Կտեղադրվեն նաեւ այն նյութերը, որոնք արտատպվել են առավել մեծ լսարան ունեցող կայքերում՝իմ ֆեյսբուքային էջից:Հնարավոր է, հետագայում դրանց հիման վրա ձեռնամուխ լինեմ գրքի տպագրության:Կարճ ասած՝հասարակական-քաղաքական թեմաներով հոդվածներիս նոր ,,բնակարանամուտն,, է:Աստված մեզ հետ:
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Комментарии (Atom)

