Պատմաքաղաքական թեմաներով բլոգ, ստեղծված 2016թ.ապրիլի 16-ին՝Վանաձորում, www:patmacan.blogspot.com Հեղինակ՝Գայանե Հովսեփյան
вторник, 7 декабря 2021 г.
пятница, 3 декабря 2021 г.
вторник, 16 ноября 2021 г.
ԼԵՈՆԻԴ ԶԱԽԱՐՈՎԻ ՄԱՍԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՆՅՈՒԹ՝1986թվի մարտի 1-ի,,Հայաստանի ֆիզկուլտուրնիկ,, թերթից․նվիրված ,,Արարատ,, թերթին եվ նրա ՀՀ վաստակավոր մարզչին

,,Հայաստանի ֆիզկուլտուրնիկ,, 1 մարտի 1986թ․
Լեոնիդ Զախարովի կյանքին ու մարզական գործունեությանը նվիրված այլ հոդված՝տես 2016թ․օգոստոսի 11-ի ,,Լրագրողական նոթեր,, բլոգում․,,Լեոնիդ Զախարովի կյանքն ու գործունեությունը,,/lragrakan.blogspot.com/
воскресенье, 14 ноября 2021 г.
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ
Հոկտեմբերի 20-ից սկսած՝Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակում բուռն ակտիվություն է․դռները միշտ բաց են՝առավոտյան ժամը 10-ից մինչեւ ուշ երեկո։Առաջինը ժամանում է քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, ով այս կառույցը ղեկավարում է շուրջ 20 տարի։Նրա հետ կամ մի փոքր ուշ/կամ շուտ/ գալիս է կոմկուսի հնագույն անդամ, ,,Ավտոգենմաշ,, գործարանի նախկին արտադրամասային կուսբյուրոյի քարտուղար Սինոդ Պողոսյանը,ով ՏԻՄ Վանաձորի ընտրությունների մասնակից կոմկուսի համամասնական ցուցակի անդամներից է՝որպես ավագանու թեկնածու։
Հոկտեմբերի 20-ից ստանձնել եմ կոմկուսի Վանաձորի գրասենյակի լրատվական ծառայության պատասխանատուի գործը՝միաժամանակ ընդգրկվելով ավագանու թեկնածուների կոմկուսի համամասնական ցուցակում/որպես անկուսակցական/։
Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակը մշտապես օպերատիվ կապի մեջ է կոմկուսի երեվանյան գրասենյակի հետ,որտեղ թերթի տպագրական աշխատանքներն են տարվում։
Համակարգչի հետ կապված տեխնիկական հարցերով աջակցում են․ երիտասարդ կոմունիստ Կարեն Մանուկյանը, ով համամասնական ցուցակի անդամ է՝որպես ավագանու թեկնածու,ինչպես նաեւ երիտասարդ անկուսակցական Արման Ղուկասյանը,որին վստահված է նաեւ լուսանկարչի գործը։Երիտասարդ ակտիվիստ, անկուսակցական Մանյա Վիրաբյանն էլ դիզայնից է լավ գլուխ հանում։
Գրասենյակի ամենօրյա մշտական այցելուներից է կոմկուսի համամասնական ցուցակի անդամ,ավագանու թեկնածու,նախկին ՍՄԿԿ անդամ, մանկավարժ-դասախոս Արտյոմ Անդրեասյանը,ով 80-ականներին եղել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտին կից հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի/ՀՄՖ/դեկան/այդ ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում ստացել եմ լրագրական առաջին գիտելիքները։Նա իր կոլորիտային զրույցներով լիցքաթափում է գրասենյակի աշխատակազմին/որոնց թվում են նաեւ ավագ սերնդի կոմունիստներ Գալինա Աղայանը եվ Գրետա Հովհաննիսյանը՝,,Ավտոգենմաշ,, գործարանի նախկին կուսակցական ակտիվիստ,նախկին ատենակալ/,եվ կիսվում օրվա հասարակական-քաղաքական նորություններով։Սրամտությամբ եվ ուշագրավ դիտարկումներով նրանից ետ չի մնում ավագագույն սերնդի կոմունիստ,Յունեսկոյի կերպարվեստագետների միջազգային կազմակերպության անդամ,ՌԴ եվ Հայաստանի նկարիչների միության անդամ Կառլեն Քոչինյանը,ով իր համար կարեվոր է համարում նաեւ Մարգահովիտի պատվավոր քաղաքացու կոչումը՝գյուղի ավագանու կողմից շնորհված։
Նախընտրական շտաբի աշխատանքները համակարգող Մյասնիկ Հովակիմյանը՝հին կոմունիստ,գալիս է Քարաձոր գյուղից․եվ, քանի որ գրանցումը վանաձորյան չի,ուստի չի ընդգրկվել համամասնական ցուցակում։
Կոմկուսի գրասենյակի հետ մշտական կապի մեջ է ռուսական համայնքը ներկայացնող,քիմգործարանր նախկին ինժեներ-տեխնոլոգ Սվետլանա Կոտովան։
Հոկտեմբերի 20-ից սկսած՝մի քանի անգամ ժողովներ են եղել թե կուսակցական, թե անկուսակցական ակտիվի մասնակցությամբ։Օրվա ընթացքում,բնականաբար, քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը ստիպված է բացակայել գրասենյակից՝զբաղվելով քարոզչական աշխատանքներով, քարոզարշավի հետ կապված խնդիրներով։Սկսվել է մեգաֆոնով ավտոերթը՝քաղաքի տարբեր թաղամասերում, ինչպես նաեւ բուկլետների բաժանումը։
Հայաստանի կոմունիստական կուսակցության մարզային կառույցները փոխկապակցված են միմյանց հետ՝կապի ժամանակակից միջոցներով,տեխնիկայով,համացանցով։Ի տարբերություն սովետական տարիների,այժմ կոմունիստները եվ կայք ունեն, եվ ֆեյսբուքյան էջեր,որոնց, ի դեպ, ինտեգրված են նաեւ արտասահմանյան համախոհները։
․․․Ապագան սոցիալիզմինն է․կա ապագա, եթե սոցիալիզմի համաշխարհային սիստեմն ընդլայնվի, եվ ,,դալոյ վոն,, ասի կապիտալիզմին,որի ծանր ու աղետալի հետեվանքները 30տարի է՝զգում են նախկին սովետական միության երկրները։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ-լրագրող-բլոգեր,ՏԻՄ Վանաձորի ավագանու ընտրությունների կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակի ավագանու անդամության թեկնածու
пятница, 12 ноября 2021 г.
Հիշողություններ՝սովետական աշխատանքային անցյալից
Նաեւ՝Պուշկինի թանգարանի սովետական անցյալի մասին
----------------------------------------------------------- 2021թ,դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄՎանաձորի ընտրությունների նախօրեին սիրով ընդունեցինք ՀԿԿ Վանաձորի քաղկոմի առաջարկը՝ներգրավվելու կոմկուսի համամասնական ցուցակում՝որպես ավագանու թեկնածու։Այս ընտրություններում կոմկուսն իր ցուցակում որոշեց ներառել նաեւ անկուսակցականների՝քաղաքացիական ակտիվից ու նրանցից, ովքեր չնայած կոմունիստ չեն, բայց՝սոցիալիստական գաղափարներն ընդունում են։
․․․Ասպիսով, կյանքն ինձ երրորդ անգամ բերեց կոմկուսի դուռը,որից սկսվել է իմ աշխատանքային կենսագրությունը՝սովետական տարիներին։
1978թ․միջնակարգն ավարտելուց 1 տարի անց,ՀԿԿ Կիրովականի քաղկոմի 3-րդ քարտուղար Մելանյա Միրզոյանի միջնորդությամբ ընդունվեցի Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կուսբյուրո՝գործավարի կարգավիճակով, բայց՝ուսումնական մասի դիսպետչերի հաստիքով,որովհետեվ կուսբյուրոն գործավարի հաստիք չուներ, բայց՝աշխատանքի անհրաժեշտություն կար․սովետական տարիներին դա ընդունված աշխատաոճ էր․մի հաստիքով ընդունվում էին,բայց՝այլ աշխատանք կատարում։Այդ տարի լեզվագրական ֆակուլտետում բուհական կոնկուրսից դուրս էի մնացել/մեծ կոնկուրս էր լեզվագրականում՝մեկ տեղի համար 8-12 դիմորդ էր լինում մշտապես/։Բայց՝հայոց լեզվի գրավորս բողոքարկել էինք, պահանջելով վերանայել․գործին միջամտել էր անգամ քաղկոմը,եվ որպես կոմպրոմիսային տարբերակ,ներքին կարգով առաջարկվել էր աշխատանք՝ինստիտուտի կուսբյուրոյում,որտեղ աշխատողն ազատվել էր աշխատանքից։Ինստիտուտի կուսբյուրոյի քարտուղարը լուսահոգի Հովիկ Շեկոյանն էր,որ հետագայում դարձավ դեկան/նաեւ՝հորս մտերիմներից էր․դսեղյան արմատներով համագյուղացի/։Երբ ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կառլեն Կարապետյանի քարտուղարուհին ֆիզարձակուրդ մեկնեց, ինձ տեղափոխեցին ուսումնական մաս՝որպես ռեկտորի քարտուղարուհի/դիսպետչերի հաստիքով/։Այդտեղ աշխատելիս հեռակա բաժին դիմեցի՝նույն լեզվագրական ֆակուլտետ, ու կրկին․․․․միավորներս չբավականացրին։Հենց այդ ժամանակ բուհում ռեկտոր նշանակվեց սփյուռքից հրավիրված գիտնական, դոկտոր-պրոֆեսոր Գեվորգ Խռլոպյանը․մի անչափ բարի ու արդարամիտ մարդ էր։Նա հետագայում կրկին մեկնեց Ամերիկա,որտեղ էլ տարիներ առաջ մահկանացուն կնքեց/։Խռլոպյանի ղեկավարության ժամանակ որոշակի արդարություն հաստատվեց բուհական համակարգում, այդ տարի շատերն ընդունվեցին ոչ թե զորավոր փողի օգնությամբ, այլ՝սեփական ուժերով։Ինքս կրկին դիմեցի լեզվագրական, եւ․․․ընդունվեցի․բայց,ոչ այն է՝ուրախ էի, ոչ այն է՝տխուր,որովհետեւ ուսանող դառնալով, փաստորեն, աշխատանք էի կորցնում եվ հայտնի չէ, թե ավարտելուց հետո ինչպես էր լուծվելու իմ աշխատանքային հարցը,որովհետեվ մանկավարժական ստիպված էի դիմել, որովհետեվ համալսարան չկար,որ լայն պրոֆիլի հումանիտար մասնագիտական ավարտեի,փափագում էի ժուռնալիստ դառնալ,իսկ Կիրովականում համալսարան չկար․․․Ընդունվելուց հետո միաժամանակ որպես երկրորդ մասնագիտություն դիմեցի ՀՄՖ ֆակուլտետ/հասարակական մասնագիտությունների․այս ֆակուլտետը գործում էր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի ներքո,դեկանը Արտյոմ Անդրեասյանն էր, ով, ճակատագրի բերումով, հիմա ինձ հետ միասին կոմկուսի համամասնական ցուցակում է։Հետագայում ՀՄՖ-ն թողեցի կիսատ, իսկ ինստիտուտն ավարտեցի1983թ։
Ինստիտուտի կուսբյուրոյից ինձ հիշողություններ մնացին ոչ միայն բուռն ակտիվության պայմաններում անցնող ժողովները,որոնց մասնակցում էր նաեւ պրոֆկոմի նախագահ, պատմական ֆակուլտետի նախկին դեկան Պավլուշ Հարությունյանը,այլեւ՝այլ հիշարժան դեպքեր։Մի անգամ մեզ՝բուհի երիտասարդ աշխատակցուհիներիս տարան Պուշկինի թանգարան՝Ստեփանավանի մոտ, որ․․․այդտեղ զբաղվենք երկար ժամանակ անուշադրության մատնված թանգարանի խնամքով, որովհետեվ Մոսկվայից հյուրեր էին գալու։Թե ինչ մեծ քանակի ճանճեր էին կուտակվել թանգարանի լուսամուտների արանքներում, ինչ ահավորագույն փոշի ու կեղտ էր այդտեղ՝դժվար է ասել։Ու դժվար է նաեւ ասել, թե ինչու էր թանգարանն այդքան ժամանակ այդ վիճակում եղել։
1984թվին, բուհն ավարտելուց մեկ տարի անց հորս անվերջ խոստանում էին քաղկոմից, թե շուտով երկրագիտական թանգարան է կառուցվելու թե վերակառուցվելու՝Բաթումի փողոցի վրա, ու այնտեղ ինձ աշխատանք կտան՝որպես գիտաշխատող․երբ տեսանք, որ այդ թանգարանի կառուցումից բան չի դուրս գալու, ստիպված՝ աշխատանքի ընդունվեցի Կիրովականի քիմմանրաթելի գործարանում՝որպես քաղլուսկաբինետի վարիչ/նախկին վարիչին արդեն կենսաթոշակի պատճառով որոշել էին ազատել․տարիքը շատ մեծ էր,իսկ քաղկոմին կադրերի երիտասարդացում էր պետք/։Աշխատեցի 3 տարի,մինչեւ վերակառուցման շունչը մտավ Հայաստան, ու քաղլուսկաբինետներն սկսեցին լուծարվել։Քաղլուսկաբինետում աշխատած ժամանակ պատի թերթ էի խմբագրում, տեսակավորում գործարան ուղարկվող պլակատները, արտադրամասերի կուսբյուրոների քարտուղարներին հասցնում բյուրոյի որոշումները, հարկ եղած դեպքում՝արտադրամասեր մեկնում, քաղկոմ թղթեր տանում-բերում,հարկ եղած դեպքում՝նաեւ մեքենագրում/ եթե մեքենագրուհին բացակայում էր/․երբեմն արտաժամ էլ էր աշխատելու անհրաժեշտութուն լինում՝շաբաթ-կիրակի/գործարանի կոմկուսի քարտուղարը Գաբրիել Դոնապետյանն էր/։ Անգամ մասնակցել եմ սեմինարի՝Երեվանի քաղլուստանը, որ հիմա ամերիկյան համալսարանն է։Մի սարսափելի հիշողություն կա այդ սեմինարի հետ կապված․գարնանամուտին էր թե ձմռան ավարտին,սառցակալած ճանապարհով Երեվան մեկնող ,,Իկարուս,,ավտոբուսը հենց շրջադարձի վրա, ոլորապտույտներին, չէր կարողանում հաղթահարել մերկասառույցը, եվ տղամարդիկ/որոնցից մեկը՝Վոլոդյան նույնպես Կիրովականից սեմինարի էր մեկնում/,ստիպված դուրս էին եկել եվ մեքենան փորձում էին հրելով տանել․այդ օրհասական պահին անգամ՝նրանցից ոմանք նույնիսկ կատակում էին։
Քաղլուսկաբինետում աշխատած ժամանակվա հիշողություններից մեկն էլ այն էր, որ մի անգամ գործարան համերգի էր եկել ,,Տկզար,, երաժշտական խումբը,եվ իրենց գործիքներն ստիպված էին տեղավորել քաղլուսկաբինետում։Մեր համար այն ժամանակ շատ մեծ հեղինակություն էին մշակույթի գործիչները, եվ մենք՝երիտասարդ աշխատակցուհիներով, երկար ժամանակ հպարտանում էինք, թե ինչ հայտնի մարդկանց հետ ենք շփվել/այդ թվում՝երիտասարդ երգիչ Ռազմիկ Մանսուրյանը, ով արդեն քանի տարի է՝Ամերիկայում է, եվ սերիալներում է նկարահանվում/․արվեստի մարդը հեղինակություն ուներ, մեծ հեղինակություն։Քաղլուսկաբինետում աշխատած ժամանակ քաղկոմի երաշխավորությամբ ընտրվեցի ատենակալ՝Կիրովականի ժողդատարանում․այն ժամանակ արդեն ցանկություն ունեի դիմել իրավաբանական՝որպես երկրորդ մասնագիտություն։
88-ի երկրաշարժից հետո,կոմերիտական ուղեգրով 6 ամսով գործուղվեցի Բելառուսի ժամանակավոր հայկական դպրոց՝Մինսկի մոտ գտնվող Մյադել շրջկենտրոնին կից ,,Զուբրյոնոկ,, ճամբար՝դասավանդելու աղետի գոտուց էվակուացված հայ երեխաներին։1989թ․,երբ դպրոցն արդեն ավարտեց իր առաքելությունը,տեղափոխվեցի Հայաստան՝ինձ հետ ունենալով Մինսկի համալսարան դիմեու համար բնութագիր՝,,Զուբրյոնոկի,,ճամբարից․բայց՝ընտանեկան հանգամանքների հետեւանքով երազանքս անկատար մնաց, այլեւս չկարողացա մեկնել Մինսկ,եվ բավարարվեցի Կիրովականի դատարանի գրասենյակում որպես գործավար աշխատանքի անցնելով,քանի որ քիմմանրաթելի գործարանում, որտեղ նաեւ ծնողներս էին աշխատում, արդեն կրճատումներ էին,երկիրն անկախանալու փուլում էր, քաղաքում աշխատատեղերի մեծ մասը վերացել էր, եղածն էլ մի կերպ ծվարել էին տնակներում։Դատարանում աշխատեցի մինչեւ 1994թիվը,որից հետո ընդունվեցի մանկավարժական ինստիտուտի գրադարան՝մատենագետի հաստիքով։Զուգահեռ՝թղթակցում էի վանաձորյան եվ հանրապետական թերթերին։1998թվին ստիպված էի կողմնորոշվել,թե լրագրությունն է ինձ համար կարեվոր, թե՝վարչական աշխատանքը,որն արդեն սկսել էր խանգարել ինձ, քանի որ բուհի ղեկավարությանը դուր չէր գալիս անաչառ լրագրողի առկայությունը՝բուհում․ես կառավարելի մտավորական չէի, բայց՝լուսաբանում էի բուհի առօրյան՝իմ անձնական նախաձեռնությամբ,առանց հրահանգավորվելու։Նույն ժամանակ թերթն ինձնից պահանջել էր աշխատանքային բնութագիր, իսկ դա նշանակում էր, որ ես պետք է ընտրություն կատարեի։Բնականաբար, լինելով անմնացորդ նվիրված լրագրությանը,ես ընտրեցի լրագրողական աշխատանքը, եվ ,,սեփական դիմումի,, համաձայն ազատվեցի բուհի աշխատանքից,որտեղ արդեն իմ դեմ տարատեսակ սադրանքներ էին իրականացվում,ընդհուպ․․․․մինչեւ կոլեկտիվին հրահրելն իմ դեմ․այդ ինտրիգային պայմաններում աշխատելն անհնար էր,եվ ես ազատվեցի բուհից՝սեփական դիմումի համաձայն։Մնացածը՝,,Ինչպես ես դարձա լրագրող եվ դրա հետեվանքները,, հոդվածում,որ զետեղված է AZAT ANKAKH բլոգում՝2012թ․։
-------------------------------------------------------------------------------------------------------------------------
80-ականների կեսերին Կիրովականի քաղկոմում ժողով էր․ես, որպես քաղլուսկաբինետի վարիչ, հրավիրվել էի։Կենտրոնական լաբորատորիայի կուսբյուրոյի քարտուղարն էլ էր ինձ հետ/Վիկտորիան/։Ինչ-որ մի պահի զրուցում էինք ժողովին, ու դա չէր վրիպել քաղկոմի հրահանգիչ,լուսահոգի Ռոբերտ Ֆարմանյանի աչքից։Ժողովից հետո նա մոտեցավ մեզ, դիտողություն արեց՝ժողովին զրուցելու համար եվ ինձ ասեց․,,Դուք կուսակցական չեք, չէ՞,դուք կարող եք գնալ,․իսկ զրուցակցիս ասեց․,,Իսկ դուք կմնաք, մենք ձեր հարցը կքննարկենք,,։Հետագայում, 20 տարի անց՝2000-ականներին, արդեն անկախ Հայաստանում, Ռոբերտ Ֆարմանյանն ընդդիմադիր ՀԺԿ Վանաձորի գրասենյակի ակտիվ անդամ էր/ես էլ այն ժամանակ գրիչս սրած ընդդիմադիր լրագրող էի՝,,Առավոտ,, ,,Քաղաքացիական նախաձեռնություն,, թերթերում,իրավապաշտպան հանդեսներում/,ու մի պաշտոնյայի մասին, ումից տուժել էին շատ-շատերը,ու նաեւ՝ Ֆարմանյանը,որին մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչի պաշտոնից ազատել էին,մի օր ,պատահաբար ինձ տեսնելով, ասաց․,,Այ կտեսնես, դրան բանտ են տանելու, ես ու դու էլ պերեդաչի ենք տանելու,,։Բանտ չտարան,բայց պաշտոնից ազատեցին՝2008թվի նախագահական ընտրությունների նախօրյակին։Ու հիմա գնում առոք-փառոք կանգնում է նրանց կողքին,ում օրոք իր պատճառով տուժվածներն արդեն վաղուց էն աշխարհ են գնացել։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,ազատ լրագրող, բլոգեր
суббота, 6 ноября 2021 г.
ՀԿԿ Կիրովականի քաղկոմում
Հոկտեմբերի 24-ին ՀԿԿ Վանաձորի քաղկոմում տեղի ունեցավ ժողով,որին մասնակցում էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը։Քննարկվեցին կազմակերպչական հարցեր՝կապված դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ։Ներկայացվեցին ավագանու թեկնածուները։Տեսակապի միջոցով ժողովին մասնակցում էր նաեւ Պետդումայի կոմունիստական խմբակցության անդամները։
Նոյեմբերի 2-ին ՌԴ կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովի գլխավորությամբ կայացել է նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների կոմունիստական կուսակցությունների 6-րդ պլենումը՝տեսակոնֆերանսի ֆորմատով։Քննարկվել են 2021թ․կայացած եվ կայանալիք ընտրական գործընթացները եվ կոմունիստական կուսակցությունների միության ամրապնդմանն ուղղված աշխատանքները,ինչպես նաեւ ՍՍՀՄ 100-ամյակի հոբելյանական տարեդարձի նախապատրաստական աշխատանքների մասին հարցը։Պլենումի աշխատանքներին տեսակապով մասնակցել է նաեւ ՀԿԿ Կենտկոմի երրորդ քարտուղար, ՀԿԿ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը,ով գլխավորում է դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը։
ՀԿԿ Կիրովականի քաղկոմի լրատվական ծառայություն
вторник, 5 октября 2021 г.
Օսեթիայում սովետական կարգեր ե՞ն
Ռուսաստանի դաշնության կազմում գտնվող Օսեիթայի մասին հաղորդում էր․զարմանքով տեսա, որ Օսեթիայի նախագահի կաբինետում մինչեւ հիմա Լենինի նկարն է փակցված։Փաստորեն,սովետական միության փլուզումից 30 տարի անց Օսեթիայում դեռ սովետական իշխանություն է,բայց՝կապիտալիստական Ռուսաստանի կազմում։Այս ֆոնին հիշեցի,որ սովետի օրոք,1982թվին Պյատիգորսկում ընտանիքով ամառային հանգիստ անցկացնելուց հետո,Հայաստան տունդարձին ստիպված էինք Օսեթիայի ճանապարհով անցնել՝Պյատիգորսկ-Թիֆլիս ավտոբուսով, որովհետեւ ինքնաթիռի տոմս չկար,ու լեռնային ամենաբարձր կածաններով անցնելու սարսափը քիչ էր, մի հատ էլ Օսեթիայի սահմանին ավտոբուսն անհայտ պատճառներով ու երկար ժամանակով կանգնեցվեց ճանապարհին․ինչ-որ ուղեկալի մոտ։Մի քանի ծանր ու անտանելի ժամեր անցկացրինք, եվ ոչ մի բացատրություն չեղավ ուղեվորներին, թե որ օրենքի որ կետով էին իրավունք բանեցնում՝ավտոբուսն անհարկի կանգնեցնելով, թե՞ պարզապես լեռնականների չգրված օրենքն էին գործի դրել․․․փաստորեն, համարյա նույն վիճակն էր, ինչ որ հիմա՝Հայաստանի սահմանին իրականացնում են ազերները՝Հայաստանից ու Իրանից անցնող մեքենաների նկատմամբ։Եթե այն ժամանակ սովետական կարգերը չլինեին, կարող է ավտոբուսն անգամ կոնկրետ կողոպուտի ենթարկվեր։Ավտոբուսի վարորդի հանդեպ ինչ-ինչ պահանջներ էին ներկայացվել,եվ սարսափով մտածում էինք,թե ուր որ է՝ներս են մտնելու եվ ուղեվորների նկատմամբ կոնկրետ պահանջներ ներկայացնեն,բայց՝մեր մտածածի մասին չէինք բարձրաձայնում։
․․․Եթե այն ժամանակ լրագրող լինեի եվ նյութ գրեի տեղի ունեցածի մասին/ընդամենը ուսանող էի/,բնականաբար,այն ժամանակվա մամուլն այդ առթիվ նյութ չէր տպի,որ հանկարծ բազմազգ երկրի ժողովուրդների ,,եղբայրական բարեկամության,, վրա ստվեր չգցվի։Հետաքրքիր է, այդ սահմաններին հիմա՞ ինչ իրավիճակ է՝Ռուսաստանից, Հայաստանից, Վրաստանից կամ՝Հարավային Օսեթիայից գնացող մեքենաների նկատմամբ։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,ազատ լրագրող-բլոգեր
пятница, 1 октября 2021 г.
Անդրանիկ Զորավարը եվ Ղարաքիլիսան,Հովհ․Թումանյանը՝Անդրանիկի մասին
,,1918․մայիսին գեներալ մայոր Անդրանիկին՝որպես հայկական հարվածող զորամասի հրամանատարի,հրամայված էր պաշտպանել Ղարաքիլիսա-Լոռի-Դիլիջան ուղղությունը։Այդ ժամանակ Անդրանիկը թուրքական շղթան ճեղքելով եկել էր Լոռի,ուր Ջալալօղլիում/այժմ՝Ստեփանավան/Թումանյանը տեղի ներկայացուցիչների հետ դիմավորում է նրան եվ խնդրում ամրանալ Լոռիում ու կռվել հարձակվող թշնամու դեմ։Անդրանիկը հեռագրում է Հայկական կորպուսի հրամանատար,գեներալ Ա․Նազարբեկովին,որ որոշել է պաշտպանել այդ գիծը մինչեւ վերջին մարդն ու փամփուշտը։1918թ․օգոստոսին Թումանյանը ,,Հորիզոն,, թերթում տպագրված ,,Անդրանիկը եվ Ղարաքիլիսան,,հոդվածում գրել է․,,Ղարաքիլիսայի անկման օրից սկսած անդադար մարդիկ են պատահում,որոնք դատապարտում են զորավար Անդրանիկին,որ Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ նա խոշոր ուժերով մնաց էնքան մոտիկ՝Դսեղ նստած,մինչդեռ եթե օգնության հասներ Դվալից,պատերազմը ուրիշ ելք կունենար հայության համար։Այո, միանգամայն ճշմարիտ են ասում, որ եթե Անդրանիկը Լոռու կողմից,Դվալից օգնության հասներ,պատերամն անկասկած ուրիշ ելք կունենար,սակայն բոլոր դատապարտողները մի բան չգիտեն,որ հենց էդպես էլ ծրագրված էր եվ կատարվելու վրա էր,երբ զինվորական բարձր հրամանատարությունից հրահանգ եկավ զորավար Անդրանիկին՝մնալ Դսեղում եվ պաշտպանել երկաթուղու գիծը։Դսեղից տված տեղեկության հետեվանքով մինչեվ էս հրամանը փոխվեց, արդեն երրորդ օրն էր եվ գրեթե միաժամանակ եկավ Ղարաքիլիսայի անկման բոթը,,։
․,Կայծ,, 1990թ․փետրվարի 24
понедельник, 27 сентября 2021 г.
Ղարաքիլիսայի ճակատամարտը,զորավար Անդրանիկն ու հայ ժողովրդի տառապալից ուղին՝,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից ,, գրքում
Ղարաքիլիսայի ճակատամարտին առնչվող զգալի հիշատակություն կա Վանո Սիրադեղյանի ,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,,նոթագրության մեջ։
,,Իրերի բերումը ինձ տարավ այն սարերը,որտեղով Զորավարի ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովուրդն էին անցել,,-այսպես է պարզաբանում հեղինակը՝պատմական դեպքերի մասին իր մտորումները ներկայացնելիս։Նա գրում է,,Թշնամին թողնվում է Հայաստանի թիկունք։Նրա ճանապարհը բաց էր մինչեւ Բաքվի մատույցները,բայց նվաճողն անպատիժ արշավանքի չէր գնում,գնում էր ճակատի երկրորդ բնագծի դեմ։Բաքվի կոմունայի հայկական գնդերն սպասում էին քաղաքի մատույցներում,,։
Նշենք, որ պատմական թեմաներով մտածմունքները ժամանակ առ ժամանակ ընդմիջվում են՝վերադարձնելով գրողին իր ճամփորդության ժամանակաշրջան։Նոթագրությունը պատմականի ու գեղարվեստականի սերտ միաձուլում է։
,,Ղարաքլիսան բաց էր թշնամու առաջ։Բայց Սարդարապատը գրավելուց 2 օր հետո հայերն, այնուամենայնիվ, ճակատամարտ են տալիս,որ տեվում է 3 օր։Այդ ճակատամարտում հայերը, փաստորեն գիտակցված նահատակության գնացին,որովհետեվ Ղարաքիլիսայի բախտը վճռված էր այն բանից հետո, երբ պաշտպանության կարեվորագույն բնագիծը՝Գյանջան, հանձնվել էր առանց մարտի,,։Այնուհետ, մեկ այլ պարբերության մեջ, որոշակի գեղարվեստական հատվածից հետո հեղինակը կրկին անցնում է պատմագրության,գրելով․,,Այո, թուրքերը ոչ միայն Ալեքսանդրապոլ,այլեվ Լոռի մտան։Եթե ոսոխը մտել էր Փամբակի ավազանը,Ղարաքիլիսայի բախտը վճռված էր։Թուրքը թարախ էր կապել Բազումի եվ Փամբակի լեռնաշղթաների միջեվ եվ պիտի բաց թողնվեր,ելք պիտի տրվեր նրա ընթացքին ամենակարճ ու անվնաս ճանապարհով։Եթե Լոռու ձորն ու Դիլիջանի ուղին փակվեր,վիճակն աղետալի էր լինելու։Թուրքական զորքն շտապում էր Բաքու,բայց ռազմաերթով չէր անցնի Երեվան-Սեվան ճանապարհը,Ղարաքիլիսան հանձնելը Երեվանի փրկությունն էր։Բայց 2-3օրը բավարար եղավ, որպեսզի հասկացվեր,թե ասկյարությունը այն զորքը չէ, որին կարելի լինի ռազմավարական նկատառումներով քաղաք հանձնելը։Երկրամասի թրքամետ ամբոխն էլ իր հերթին էր սանձազերծվել եվ հայ զորքը Դիլիջանից ետ դարձավ՝վանդալների նրանց կամքը կոտրելու,Ապարանի ուղղությամբ անարգել մանեվրները խափանելու,վերջապես՝ավարառու ամբոխի ախորժակը փակելու,եվ ըստ էության հանձնվելիք քաղաքի տակ մի այնպիսի ճակատամարտ տալու,որ թուրք ռազմագետները երկար են հիշելու։Եթե Ղարաքիլիսայի ճակատամարտը որոշված լիներ եվ Անդրանիկի 4 հազարանոց ջոկատը հասներ Դսեղից,թուրքերի 10 հազարանոց զորքի դեմ հայերը կունենային 11հազար զինվոր եվ հավանաբար թշնամուն ետ կշպրտեին Ղարաքիլիսայից․․ետ դեպի ու՞ր։Եղած ուղերթով հակառակորդ չէր ջախջախվի,իսկ Ալեքսանդրապոլում նստած թուրքական 15-րդ կովկասյան դիվիզիան,Ախալքալակն ու Ախալցխան,Բոլնիսն էլ հետը՝գրավված էին։Թիֆլիսում գերմանացին էր,Լոռվա թիկունքը Ղազախի կողմից անապահով էր,հարավից հարվածի տակ էր Զանգեզուրը,թուրքերը ետ շպրտվեին դեպի ու՞ր եվ քանի՞ օրով։Եվ որտեղի՞ց էր մեզ համալրում գալու։Գլխավոր զորախումբը գլխավոր խնդիր ուներ․պահել Երեվանը, փակել Նախիջեվանի դուռը,Իգդիրի կողմը,Արագածի հարավային լանջերի վրայով սպասվող հարձակումը,Ապարանը, Ախտան,Սեվանը եվ ճակատամարտ տալ Սարդարապատի տակ։Արդյո՞ք այդ օրերին հայ առաջին բանաստեղծն ու առաջին զորավարը Դսեղում բանակած զորքը չէին դիտում Լոռվա երկրապահ զորք։Արդյո՞ք Ղարաքիլիսայից հետո նրանք արդեն չէին մտածում Զանգեզուրի եվ Նախիջեվանի մասին։Մեկ դիվիզիա բանակի իրավունք ստացած երկրին զորավարի 4 հազարանոց ջոկատը ավելորդ էր գալիս, եվ Անդրանիկը նենգ դաշնակցին ուխտադրժության առիթ չտալու համար իր ջոկատն ու ջոկատին ապավինած ժողովրդին տանում էր սարերով, մի բուռ Հայաստանի սահմանները քերելով՝Դիլիջանով,Սեվանով,Մարտունիով, Վայոց ձորով՝Նախիջեվան։Մի՞թե զորավարը հավատում էր, թե Թավրիզի ուղղությաբ գործող բանակի գիծը կճեղքի նման դժոխային երթ անցած ջոկատով ու ժողովրդով։,,։
Հեղինակը զարմացած ու հիացած է հայ ժողովրդի դիմացկունությամբ,իսկ Անդրանիկով՝առավել եվս․,,Այն, ինչ բազմաչարչար այդ քարավանը քաշել էր Արաքսից այն կողմ,դեռ ողջ տառապանքը չէր։Արեվմտյանից զրկված այդ ժողովուրդը դեռ պիտի Արեվելյան Հայաստանը կտրի լայնքով ու երկայնքով․Ղարս-Ալեքսանդրապոլ-Ջալալօղլի-Դսեղ-Դիլջան-Մարտունի-Վայոց ձոր-Նախիջեվան-Ջուլֆա-Խոյ-ետ՝Ջուլֆա-Նախջեվան-Զանգեզուր-Դարալագյազ-Երեվան։Ինչ հեղինակության տեր պիտի լինի մարդը, որ կարողանար հետապնդող թշնամու՝վերահաս գնդակի տակ սովյալ ժողովրդին տաներ այդ տանջանքների ուղիով,որի վրա են ընկնում Հայաստանի բոլոր լեռնանցքները, եվ ճակատ տար այս անգամ Խոյի կողմից ներխուժող թուրքին,ապա եվս մի ծանր նահանջով զորքն ու բազմապատկված ժողովրդին անցկացներ Զանգեզուրի լեռնաշղթան եվ Զանգեզուրը պահեր մեզ համար,,։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
среда, 22 сентября 2021 г.
Վանաձորի կոմկուսը՝ՏԻՄ ընտրություններին կառաջադրվի
Հայկոմկուսի Վանաձորի գրասենյակը 90-ականներին աչքի էր ընկնում միտինգային ակտիվությամբ։2000-ականների կեսից, երբ դեռ ղեկավար կազմում կար ՎՊՄԻ դասախոս,լուսահոգի Արամ Խաչատրյանը, փողոցային պայքարը փոխարինվեց ասուլիսային մարտավարությամբ։Իսկ 2018թվի նիկոլյան հեղափոխությունից հետո՝ֆեյսբուքյան ակտիվությամբ։Ուշադիր հետեվում են քաղաքական իրադարձություններին, կոշտ գնահատականներ տալիս էջում՝ ներկա իշխանությանը․արձագանքները թեպետ քիչ են, բայց՝ավելանալու միտում ունեն․,,լայքեր,, ու մեկնաբանություններ են գալիս անգամ սփյուռքի կոմունիստական կառույցներից։Ֆեյսբուքյան էջում միաժամանակ վառ են պահում անցյալի կոմունիստական խարիզմատիկ առաջնորդների/Մարքս-Էնգելս-Լենին-Ստալին/ գաղափարներն ու կերպարները,իսկ գլխավոր առանցքում այսօր կոմկուսի համար մնում է հայ-ռուսական բարեկամությունն ու անհանդուրժողականությունը՝այդ բարեկամությունը կասկածի տակ դնողների, հակառուսական քարոզչություն անողների նկատմամբ։ԱԺ ընտրություններին կոմկուսի հայաստանյան կառույցը չառաջադրվեց․անիմաստ համարեցին պայքարն այն պայմաններում, երբ ժողովրդի զգալի հատվածը դեռ հեղափոխական էյֆորիայի տակ էր/անգամ՝պատերազմական ծանր իրադարձություններից հետո/ եվ չէր պատկերացնում երկրի ապագայի վտանգավորությունը՝ներկա իշխանության վերարտադրվելու դեպքում։Բայց՝պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին առաջադրվել համայնքի ղեկավարի ու ավագանու թեկնածության տեղերի համար/Վանաձորում՝դեկտեմբերին կայանալիք/։
Մեր այցելության պահին քաղկոմի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը, ով այս կառույցը ղեկավարում է շուրջ 20 տարի, զբաղված էր ավագանու թեկնածուների ցուցակի ճշգրտմամբ։Արդեն իսկ ֆեյսբուքում նշել ենք, որ ավագանու կազմում այս անգամ նախատեսել են ընդգրկել ոչ միայն կոմունիստներին, այլեւ՝անկուսակցական ակտիվից նրանց, ովքեր հայրենիքի համար մտահոգ են,ովքեր տեսակով արդարության համար պայքարող են եվ կողմ են հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը։
Այն, որ վերջին 3 տարիներին կոմկուսի վանաձորյան գրասենյակը, ի տարբերություն ավելի վաղ տարիների, այլեվս մամուլի ասուլիսներ չի կազմակերպում, հեռուստաեթերային ակտիվությամբ աչքի չի ընկնում, բացատրում են տեխնիկա-կազմակերպչական խնդիրներով եվ տեղական հեռուստաալիքների պասիվ կեցվածքով՝արտախորհրդարանական կուսակցությունների հանդեպ։,,Հրավեր չկա հեռուստակենտրոնների կողմից,թեպետ՝մենք մշտապես պատրաստակամ ենք մասնակցել ցանկացած քաղաքական բանավեճի, ցանկացած տաղավարում, անկախ կուսակցական պատկանելության հանգամանքից,,-պարզաբանեց մեր զրուցակիցն ու, ինչպես հաճախ, նկատեց, որ հայաստանյան քաղաքական դաշտում միակ գաղափարական կուսակցությունը կոմկուսն է։
-Ի՞նչ խորհուրդ ունի կոմկուսի համար Հայաստանի անկախության 30-ամյա հոբելյանը։
-Անկախությունից մնացել է միայն բառը,-նշեց Ղուկասյանը, եվ,մեր հարցին ի պատասխան,ընդունեց, որ 30 տարի առաջ Հայաստանի կոմունիստներն էլ են կողմ քվեարկել անկախությանը,քանի որ չկար այլընտրանք, երկրաշարժին անմիջապես հաջորդող շրջան էր, Սովետական միությունն էլ արդեն փլուզվածի կարգավիճակով էր/եվ ուրեմն ումի՞ց էին կառչելու Հայստանի կոմունիստները։-Գ․Հ․/։Բայց՝գտնում են, որ այսօր վարկաբեկված է նաեւ անկախության գաղափարը՝իշխանությունների մեղքով։
-Ի՞նչ կարծիքի եք ՀՀ վարչատարածքային նոր բաժանման եվ համայնքների խոշորացման առթիվ։
-Միանշանակ դեմ ենք․թող վերականգնեն Սովետական միության օրոք եղած շրջանները։
Բայց կողմ են, որ Վանաձորին միավորվեն հարակից Դարբաս եվ Մեղրուտ համայնքները։Իսկ առհասարակ այն, որ իշխանությունները որոշել են գյուղերը միավորել քաղաքներին, կոմկուսի քարտուղարի ենթադրմամբ, դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ իշխանությունները մտավախություն ունեն ՏԻՄ ընտրություններում պարտվել խոշոր քաղաքներում, ուստի որոշել են քաղաքներին միավորել նաեւ գյուղերը։
-Ո՞րն է լինելու կոմկուսի առաջնահերթ խնդիրը՝ավագանի ընտրվելու դեպքում;
-Շեշտը դնելու ենք կադրային քաղաքականաության վրա, որպեսզի պրոֆեսիոնալ կադրեր աշխատեն կառավարման համակարգում։Կարեվոր խնդիր ենք համարում այն, որ 88-ի երկրաշարժից հետո քանդված շենքերի տարածքներում որեվէ անճաշակ ,,օբյեկտ,, չբուսնի/ինչով հեղեղված է Վանաձորը-Գ․Հ․/։Նաեւ մտահոգ էր, որ Վանաձորում դեռեվս 84 վթարային շենք չի ամրացվել։Գտնում են, որ համայնքների,առհասարակ տարբեր օբյեկտների ու կառույցների վրա պետք է փակցվեն նաեւ ռուսերեն ցուցանակներ,ոչ միայն՝ անգլերեն/իսկ հայերե՞ն։-Գ․Հ․/։
-Ո՞րն է երկրի փրկության ելքը․ի՞նչն է խանգարում երկրի կառավարմանը․գլոբալիզացիան, վատ կառավարու՞մը թե՞ Սորոսի ծրագրերը։
-Երկրի կառավարման անդունդն սկսվեց 2018թվից՝պատվիրված իշխանափոխությամբ,դրսի ուժերի օգնությամբ։Այսօր Հայաստանը գնում է Ուկրաինայի ու Վրաստանի ճանապարհով, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք․ապացույցը՝պարտված քաղաքականությունն է եվ կորցրած տարածքները, հազարավոր զոհերը՝պատերազմի հետավանքով։Այսօր եթե ռուսական խաղաղապահ զորքը չլինի, ՆԱՏՕ-ն կկանգնի սահմանների գլխին, իսկ ՆԱՏՕ-ի անդամ է նաեւ Թուրքիան։Ելքը՝կամ Ռուսաստանին միանալն է կամ Ռուսաստան-Բելառուս միությանն անդամակցելը։
Իսկ մարդկությանը պատուհասած թիվ մեկ աղետը՝քովիդը, համարում է արհեստածին, ժողովրդին ստրկացնելու միջոց՝գլոբալիզացյաի կողմից։Նաեւ ոգեվորված էին ոչ միայն Ռուսաստանի պետդումայում կոմունիստների 2-րդ տեղ գրավելով, այլեվ՝որ Նորվեգիայում ընտրություններին հաղթել է բանվորական կուսակցությունը։
․․․Անկախության հետ կապված հետեվյալ դիտարկումն արեց Անդրանիկ Ղուկասյանը․,,Քանի դեռ այս պետությունը չի ճանաչել ՀՀ երկրորդ հանրապետությունը, քանի դեռ նոյեմբերի 29-ը տոն չի համարվել, մենք չենք ճանաչելու ոչ առաջին հանրապետությունը, ոչ երրորդը։Հայաստանի վերածնունդը եղել է Սովետական միության 70 տարիներին, ինչպե՞ս կարելի է դա չհիշել,,։
-------------------------------------------------
ՌԴ պետդումայում կոմունիստները գրավել են երկրորդ տեղը, իսկ ձայների քանակությամբ՝ավելի առաջ են գնացել նախկինում ունեցած դիրքերի առումով․այսինքն՝ավելի են ամրապնդել իրենց դիրքերը դումայում։Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, սկսած 2007թվից՝չընդգրկվեց խորհրդարանում՝բավարար ձայներ չհավաքելով/վերջին խորհրդարանականին էլ ընդհանրապես չառաջադրվեցին/։Դա կարելի է բացատրել նրանով, որ տարիների ընթացքում Հայաստանի կոմկուսն սկսեց պառակտվել, եվ նրանից տարանջատվեցին արհեստածին այլ կուսակցություններ/,,Նորացված կոմկուս,, ,,Առաջադիմական կոմկուս,, ,,Մարքսիստական կուսակցություն,,/, առաջնորդներից ոմանք էլ միավորվեցին այլ կուսակցությունների հետ, որոնք նույնպես այսօր չկան խորհրդարանում։Չմոռանանք նաեւ, որ բոլշեվիզմն սկսվել է Ռուսաստանից, իսկ Հայաստանն ավելի շատ ազգային պետություն է։ Հայը միշտ սիրել է անկախություն, ու ձգտել է անկախության, իսկ կոմունիզմը հայի տեսակի համար ընկալվում է որպես Ռուսաստանին միաձուլվելու պարտադիր նախապայման։Մինչդեռ երկրներ կան, որոնք ինքնուրույն են, բայց՝կոմունիստական․օրինակ՝Չինաստանը։ Համենայն դեպս, որեվէ կերպ առայժմ հնարավոր չէ պատկերացնել Կոմունիստական անկախ Հայաստան, եվ կոմունիստներն առայժմ կպայքարեն մեկ առանձին վերցրած համայնքներում հաղթելու համար, իսկ քարոզչությունն սկսել են հայ հայտնի ղեկավարների կերպարները վառ պահելուց․օրերս Վանաձորի կենտրոնական պողոտայի վրա է հայտնվել մարշալ Հովհաննես Բաղրամյանի մեծադիր նկարը՝Հայաստանի կոմունիստական կուսակցության ներքո․,,Այցելեք մեզ, համալրեք մեր շարքերը,,-ասվում է գովազդային վահանակում։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
пятница, 17 сентября 2021 г.
,,Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է,,
Սովետական տարիների/1970-80-ականներ/ ժամանակակից հայ արձակի գրողներին ծանոթ եմ այնքանով, որքանով այն տեղ է գտել ,,Գարուն,, ամսագրում,որի մշտական ընթերցողն եմ եղել/բացառությամբ՝Հրանտ Մաթեվոսյանի,որի ,,Ծառերը,, գիրքն ընտրել էի որպես կուրսային աշխատանք՝մեզ ներկայացված ցանկից/։Եվ ահա, այդ բացը լրացնելու հնարավորություն ունեցա,երբ ընթերցեցի Վանո Սիրադեղյանի ,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,, ստեղծագործությունների/պատմվածքներ, վիպակներ, էսսեներ/ ժողովածուն՝2000թվին հրատարակված/։Գրքի վերնագիրը վերցված է հենց այդ ստեղծագործություններից մեկից,որ, ավելի շուտ պատմական հուշագրություն է Հայաստանի ներկայի ու ապագայի համադրությամբ, եվ այդ ֆոնին հեղինակի ինքնատիպ մեկնաբանություններով։Սա ընթերցելիս համոզվում ենք, որ համալսարանական կրթությամբ, բանասեր Վանոն ոչ միայն տաղանդավոր գրող է, այլեւ՝հիանալի պատմագետ,որ հաջողությամբ վերլուծում է հայ ժողովրդի համար բախտորոշ պատմական իրադարձություններն ու դեպքերy։Նաեւ՝հայրենասեր է, որովհետեվ պարբերաբար գորովանքով հիշատակում է ,,Հայաստան,, բառը։
,,Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է,,-գրում է հեղինակը,ու սա միակ պատկերավոր միքտը չէ Հայաստանի մասին․դրանում համոզվելու համար պետք է գիրքը մանրամասն կարդալ։Ու կհասկանանք նաեւ, որ ռազմական գործից էլ է լավ հասկանում,երբ վերլուծում է Ղարաքիլիսայի ճակատամարտը եվ դրանում ընդգծում լոռեցիների դերը․չմոռանալով ընդգծել, որ Ալեքսանդրապոլը, ի տարբերություն Ղարաքիլիսայի, հանձնել են առանց պայքարի։/Ալեքսանդրապոլի այդ տհաճ դեպքերի մասին գեղարվեստական հիշատակություն կա Վահան Գրիգորյանի ,,Փրկություն,, վեպում,որտեղ ընդգծված է կարմիր բանակի դերը՝հետագա հաղթանակի գործում․բայց Վանոն կարմիր բանակի հետ գործ չունի եվ գտնում է, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը նպաստեց, որ թուրքերը Երեվան չմտնեն․թեպետ՝որպես Երեվանի փրկություն սկզբում հնարավոր է համարվել Ղարաքիլիսայի հանձնումը/։Հայ ազգի 2 մեծերին համարում է Զորավար Անդրանիկին եւ Հովհաննես Թումանյանին․մեկը՝որպես Առաջին զորավար, մյուսը՝որպես Առաջին բանաստեղծ։Հիշատակում է, որ ,,67 տարի առաջ,,/այսինքն՝1918թվին, քանի որ հուշերը գրել է 1985թվին/ Անդրանիկը Դսեղում հյուրընկալվել էր Թումանյանի տանը։Գիրքը նաեւ խոհափիլիսոփայական է․անգամ ամենահասարակ երեվույթների մեջ հեղինակը փիլիսոփայություն է տեսնում։Կա նաեւ թաքնված սրամտություն եւ նուրբ հեգնանք,երբ հեղինակը նշում է, որ ,,Մենք՝հայերս, ավելի շատ մեր պատմական հայրենիքն ենք սիրում, քան՝սեփականը, քանի որ պատմական հայրենիքը խնամք չի պահանջում/գրքի խմբագրականից/։
Գիրքը նաեւ որոշակի առումով ինքնակենսագրական է։
--------------------------------------------------------------
,,Ձեռքդ ետ տար ցավի վրայից,, գիրքը հեղեղված է սրամտություններով,բարեհոգի կամ դառն հումորով։Գրքում ներառված պատմվածքներում հեղինակը ծաղրում է գավառականությունը, քաղքենիությունը, ստրկամտությունը,քինախնդրությունը, շահամոլությունը, մանրոգությունը, մանրախնդրությունը, չտեսությունը, եվ այդ ամենը համեմում դիպուկ մտքերով, պատկերավոր համեմատություններով։Գրողի աչքից չեն վրիպել նաեւ թեթեվաբարո կանայք՝իրենց հմայքներն ի շահ եվ բարեկեցության օգտագործող,բայց՝վերջինս երբեմն արդարացնում է նրանց վարքը եվ բացահայտում դրա սոցիալ-հոգեբանական դրդապատճառները։Առհասարակ՝հեղինակը մարդկային հոգու բացահայտող է։
Վանո Սիրադեղյանի հերոսները պարզ, հասարակ մարդիկ են․իրենց թերություններով, թուլություններով, մոլություններով ու նաեւ՝առավելություններով։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող
четверг, 4 марта 2021 г.
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՈԹԵՐ: Ինչ են ասում պատմական արխիվները՝1992թվի պատերազմակ...
ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՆՈԹԵՐ: Ինչ են ասում պատմական արխիվները՝1992թվի պատերազմակ...: Անձնական արխիվներիս մեջ գտա մի հոդված, որ կարող է այսօրվա պատերազմական իրավիճակի համար խիստ արդիական լինել․հոդվածը՝,,Շուշի, այլ կերպ չէր կա...
понедельник, 25 января 2021 г.
ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը՝2008թվին
,,Չի կարելի հանրությունը սեփական լկտիության փորձադաշտ դարձնել, չի կարելի փորձել ժողովրդի համբերությունը, չի կարելի նստել ժողովրդի գլխին։Եվ եթե այս զգուշացումներից հետո վարչախումբը մտադիր չէ իրեն հավաքել, հանրությունը պետք է դիմի վճռական քայլերի,,։
Սա՝մեջբերում էր 2008թվի ,,ժամանակ-Երեվան,, թերթի տպագիր տարբերակի մարտի 7-ի համարից։Փաստորեն, քաղաքականությունը բումերանգի նման է․մեկ էլ տեսար՝քո ասածը դուրս է գալիս քո դեմ։Երեւի դրա համար էլ Փաշինյանը փակել է իր խմբագրած ,,Հայկական ժամանակ,, թերթի ինտերնետային արխիվը․այնպես, ինչպես ,,ժամանակ-Երեվանն,,՝իր արխիվները․հիմա՞ ինչն է խանգարում դրանք բացելուն, ընդհանրապես, ով էլ ստիպել էր նրանց փակել այդ արխիվները, եթե դրանք ազատորեն բաց էին թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Ի՞նչ գիտեր Ջհանգիրյանը
Ինչ են վկայում 2008թվի մամուլի արխիվները
2008թվի մամուլի արխիվները վկայում են, որ, օրերս ԲԴԽ անդամ ընտրված Գագիկ Ջհանգիրյանը եղել է 2008թվի մարտի 1-ին նախորդող դեպքերի հետ կապված իրադարձությունների գործով ձերբակալվածների թվում։,,Ժամանակ-Երեվան,, թերթի 2008թվի հունիսի 14-ի համարում նա ,,Հայաստանի քաղբանտարկյալները,, խորագրի ներքո տպագրված լուսանկարներում զբաղեցնում է 4-րդ պատվավոր տեղը։Հոդվածագիրը/Գայանե Առուստամյան/լուսաբանելով 2008-ի հոկտեմբերի 28-ին Երավանի կենտրոն եւ Նորք -մարաշ դատարանում ընթացող քրեական գործը, որում որպես մեղադրյալ էր ներգրաված գագիկ Ջհանգիրյանը, հիշեցման կարգով նշում է․,,Այս տարվա փետրվարի 22-ին,Ազատության հրապարակում հոկտեմբերի 27-ի վերաբերյալ կարծիք հայտնելուց 1 օր հետո կտրուկ փոխվեց Հ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի կարգավիճակն ու նա հայտնվեց ԱԱ մեկուսարանում,,։Նույն հոդվածում նաեւ ասվում է, թե ինչում է մեղադրվել Ջհանգիրյանը․,,2008թվի փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում նախագահի թեկնածու Լեվոն Տեր-Պետրոսյանի պարտություն կրելուց հետո ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի, Մյասնիկ Մալխասյանի,Հակոբ Հակոբյանի եւ Լեվոն Տեր-Պետրոսյանին աջակցող մի շարք այլ անձանց հետո ծրագրավորել, կազմակերպել ու իրականացրել է ՀՀ սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն,ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն, այսինքն՝ պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ,,/մեջբերում՝մեղադրական եզրակացությունից/։
Հոդվածագիրը եկել էր այն եզրակացության, որ Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում 2008թվի փետրվարի 22-ին տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալու համար։Իսկ թե ինչ ելույթ է ունեցել Ջհանգիրյանը՝2008-ի փետրվարի 22-ին, նույն հոդվածում մեջբերում կա այն դատական նիստից, որին որպես մեղադրյալ մասնակից է եղել Ջհանգիրյանը․,,Այսօր հոկտեմբերի 27-ի մասին հիշատակելն ու պաշտոնական վարկածից դուրս արտահայտվելը նույնքան վտանգավոր եւ քրեորեն պատժելի է, որքան՝ 9 տարի առաջ։Ջհանգիրյանի օրինակը՝ձեզ ապացույց։Եղել եւ մնում եմ նույն կարծիքին․Հոկտեմբերի 27-ը հստակ ծրագրված, սառնասրտորեն իրակացրած ծանրագույն պետական հանցագործություն էր։Գործող ռեժիմի պայմաններում հնարավոր եղավ քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկել միայն հիմնական կատարողներին։Հանցակիցների մասով վարութը կարճվեց՝օրենսդրության կոպիտ խախտումներով։Նախաքաննությունը վերսկսելը, ոճրագործության բոլոր հանցակիցներին հայտնաբերելն ու քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելը ՀՀ ապագա իշխանությունների խնդիրն է։Միայն այս միջոցով է հնարավոր վերականգնել հայ ժողովրդի հավատը սեփական պետության նկատմամբ,,-ելույթում ասել է Ջհանգիրյանը։
ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր
Տաղ վասն մատնութեան
Շուշին հանձնեց աշնանը,
Հայազգի դավաճանը,
Ոսոխին ընկերացավ,
Մեր պատմությունն ուրացավ։
Ոտքի ելան հայերով,
Եռագույն դրոշներով,
Բռունցքվեցին միասին,
,,Հեռացիր երկրից,,-ասին,
-Հազարավոր զինվորներ,
Ու հայ քաջ կամավորներ,
Դարձան նահատակ, գերի,
Ազգը սա քեզ չի ների։
Անարգեցիր մայր-հողը,
Կուրացրե՞լ էր քեզ փողը,
Որ քո պատիվն ուրացար,
Ազգին դավաճան դարձար,,։
ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳԻԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Подписаться на:
Комментарии (Atom)